ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Ընդդեմ ադրբեջանա-թուրքական ահաբեկչության աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը շարունակում են բողոքի ակցիաներ անցկացնել։ Քիչ առաջ հերթական բողոքի ակցիան մեկնարկել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում։ Համապատասխան գրառում է արված Չեխիայի Հայ երիտասարդական միության Facebook -ի էջում։
Ակցիայի մասնակից մի քանի տասնյակ հայեր կանգնած են Պրահայի սրտում գտնվող Կառլի կամրջի երկու կողմերում։ Կամրջի երկարությունը 500 մետրից ավելի է, հայերը շղթա են կազմել կամրջի ամբողջ երկարությամբ։ Նրանք բոլորը կրում են դիմակներ՝ վրան սև ժապավեն՝ ի նշան աշխարհի լռության։ Ակցիայի յուրաքանչյուր մասնակցի ձեռքում որևէ պաստառ կամ գրություն է՝ «Պատժամիջոցներ Թուրքիայի համար», «Լռությամբ սատարում եք ահաբեկչությունը», «Չեխիա, խոսիր», «Փոքրիկ ազգը պայքարում է գոյության համար», «Թուրքիան ահաբեկչությունը հովանավորող երկիր է», «Կանգնեցրեք Ադրբեջանի ագրեսիան», «Խաղաղություն հայերի համար» և այլն։
Նրանք նաև գրություններով ներողություն են խնդրում անցորդներից անհարմարության համար, բայց և նշում են՝ այլ տարբերակ չկա իրենց ձայնն աշխարհին լսելի դարձնելու համար։
Արցախցի կանայք և երեխաները լուռ ակցիա են արել ՌԴ–ի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի դեսպանատների առջև
«Մենք փորձում ենք փոխել աշխարհը»,- նշված է ներողություն հայցող գրության վրա։
Նշենք, որ Կառլի կամուրջը Չեխիայի ամենամեծ թվով այցելուներ ունեցող տեսարժան վայրն է։ Նույնիսկ համավարակի շրջանում կամրջով յուրաքանչյուր րոպե տասնյակ մարդիկ են անցնում, որոնք Պրահա են եկել աշխարհի տարբեր երկրներից։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 17-ի ժամը 13:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 186 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:
Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։
«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում