00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Արամ Սարգսյան
Բրյուսելում պայմանավորվածություններն ուղղված են Իրանի և Ռուսաստանի դեմ․ Արամ Սարգսյան
17:12
7 ր
Սուրեն Պապիկյան
Կիստաների, գիշերամիզության և թեթև հետամնացության դեպքում ծառայությունը սահմանափակումով պարտադիր է․ Սուրեն Պապիկյան
17:30
4 ր
Ալեքսանդր Կադնիկով
Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո Ղրիմի հայկական սփյուռքն ակտիվացել Է․ Ալեքսանդր Կադնիկով
17:35
4 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեր փրկությունն իսկական հրաշք է». Կոտենոկը` Արցախի պատերազմի առանձնահատկության մասին

© Sputnik / Asatur YesayantsВоенный обозреватель Юрий Котенок в медцентре "Эребуни" (16 октября 2020). Еревaн
Военный обозреватель Юрий Котенок в медцентре Эребуни (16 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շուշիում վիրավորված ռուս ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը բացատրել է, թե ինչու է լուսաբանման համար հակամարտության կողմերից ընտրել հայկականը։ Նրա խոսքով` սպաները նախկին չեն լինում, ուստի ագրեսորի մոտ գնալու տարբերակ ինքը պարազպես չի ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Տեխնոլոգիաների օգտագործում ու անկանոն կրակի վարում. սրանով է առաջին հերթին տարբերվում Լեռնային Ղարաբաղում ներկայումս ընթացող պատերազմը։ Այդ կարծիքին է ռուս ռազմական մեկնաբան Յուրի Կոտենոկը, որը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում վիրավորվել էր ադրբեջանական զինուժի ռմբակոծության ժամանակ։

Պատերազմի առանձնահատկությունը

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Կոտենոկը նշել է, որ այսօր հակառակորդը հնարավորություն ունի խոցել ռազմական օբյեկտներ, ընտրողաբար՝ առանձին մարդկանց` թիրախը բռնելով և պելենգավորելով(կոորդինատները որոշելով՝ նավիգացիոն տերմին է՝ խմբ․) գաջեթների IP-հասցեներով։ Արցախում իրավիճակը հիշեցնում է նրան Օսեթիայի պատերազմը։

© Sputnik / Asatur YesayantsՅուրի Կոտենոկը «Էրեբունի» ԲԿ–ում
«Մեր փրկությունն իսկական հրաշք է». Կոտենոկը` Արցախի պատերազմի առանձնահատկության մասին - Sputnik Արմենիա
Յուրի Կոտենոկը «Էրեբունի» ԲԿ–ում

Կոտենոկը նշում է, որ ադրբեջանական կողմն ընտրողական հարվածներով առաջին հերթին թիրախավորում է բնակավայրերը, խաղաղ բնակիչներին, պատմության հուշարձանները, տաճարները, և դա ապշեցնում է բոլորին: Հենց դրանում է կայանում այս պատերազմի առանձնահատկությունը։ Նրա խոսքով` հարձակվող կողմը չի պահպանում մարտական գործողություններ վարելու համընդհանուր կանոնները և միայն ասում է, թե իբր պահում է պայմանավորվածությունները։

«Զգում էի, որ մահանում եմ, աղոթում էի». ռուս լրագրողը պատմել է իր վիրավորվելու մասին

Բաքուն մասսայական կիրառում է թուրքական և իսրայելական արտադրության հրետանային համակարգեր, հարվածային և հետախուզական ԱԹՍ-ներ։ Ռազմական թղաթկիցը չի բացառում, որ ԱԹՍ-ները կառավարում են արտասահմանցի մասնագետները։

«Խոցման ճշգրտությունն այնպիսին է, որ այդ զինամթերքը կարող է ներս մտնել 50 սմ-անոց անցքից։ Սրանք նորագույն տեխնոլոգիաներ են, որպիսիք նախկինում չկային։ Սա մարտահրավեր է, որին հիմա հայերն են բախվում, սակայն ռուսական զինված ուժերը նույնպես պետք է նկատի ունենան, վերլուծեն դա»,-ասում է Կոտենոկը։

Նրա գնահատմամբ՝ Արցախի պաշտպանության բանակը հրետանային համակարգերի կառավարման, Համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) կիրառման բարձր մակարդակ է ցուցադրում։

© Sputnik / Asatur YesayantsՅուրի Կոտենոկը «Էրեբունի» ԲԿ–ում
«Մեր փրկությունն իսկական հրաշք է». Կոտենոկը` Արցախի պատերազմի առանձնահատկության մասին - Sputnik Արմենիա
Յուրի Կոտենոկը «Էրեբունի» ԲԿ–ում

Կոտենոկը խոստովանել է, որ իր հավաքած փաստերն ու տվյալներn արդեն փոխանցել է Human Rights Watch–ի ներկայացուցիչներին, այդ թվում նաև` իր վիրավորման մասին տեղեկությունը։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունում նույնպես ապշած էին տեղի ունեցող իրադարձություններով։

Երկրորդ ծնունդ

Ռազմական վերլուծաբան Յուրի Կոտենոկը բազմաթիվ վնասվածքներ էր ստացել հոկտեմբերի 8-ին Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության ժամանակ։ Լրագրողն այժմ գտնվում է Երևանի «Էրեբունի» ԲԿ–ում, առողջական վիճակը դեռ թույլ չի տալիս նրան Ռուսաստան տեղափոխել։

Վնասվել են Կոտենոկի ձեռքերը, ոտքերը, մեջքը, թոքերը, սիրտը, սակայն նա արդեն իրեն լավ է զգում, կազդուրվում է։ Սա նրա վեցերորդ պատերազմն է. լրագրողը երկու անգամ Չեչնիայում է եղել, Դոնբասում, Սիրիայում, Օսեթիայում և համոզված է`իրեն սպանելն այդքան հեշտ չէ։

«Պապս կռվել է, ողնաշարի բեկորային վնասվածք ստացել, հաշմանդամ եղել։ Պապիս հայրն է կռվել, թոքերի բեկորային վիրավորում ստացել», – պատմում է նա։

Այժմ նա մեծ աջակցություն է զգում շատերից։ Նրա խոսքով` իր վիրավորվելուց հետո Ռուսաստանում բազմաթիվ մարդիկ աղոթել են իր համար, հայերից շատերը սեփական ցավ են համարել կատարվածը ։ Կոտենոկը համոզված է, որ դա էլ հենց օգնել է նրան կանգուն մնալ։  

Կոտենոկը վերակենդանացման բաժնում է. խոստանում է` մանրամասն կգրի Շուշիում կատարվածի մասին

«Իմ ու ընկերներիս փրկությունն ամենաիրական հրաշքն է։ Զինամթերքը մի քանի մետրի վրա էր պայթել, թվում է`փրկվելու շանս պիտի չլիներ։ Բայց կար, մենք դեռ ողջ ենք, շնչում ենք, գիտենք, որ Աստված կա, որը մեզ չի լքի դժբախտության պահին», – ասում է նա։

© Sputnik / Aram NersesyanՅուրի Կոտենոկի տեղափոխումը Երևան
«Մեր փրկությունն իսկական հրաշք է». Կոտենոկը` Արցախի պատերազմի առանձնահատկության մասին - Sputnik Արմենիա
Յուրի Կոտենոկի տեղափոխումը Երևան

Նա նաև շնորհակալություն է հայտնում բժիշկներին ու բուժաշխատողներին։ Կարծում է` ռուսաստանցի գործընկերները Երևանի բժիշկներից սովորելու շատ բան ունեն։ Մասնավորապես նրան զարմացրել է մարտական գործողությունների գոտուց վիրավորների տեղափոխման  գործընթացի պրոֆեսիոնալ կազմակերպումը։ Իսկ հիվանդանոցում նրանց արդեն բարձր որակի մասնագիտական բուժօգնություն են ցուցաբերում և ոտքի կանգնեցնում։

© Sputnik / Aram NersesyanՇուշիի Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծությունից հետո
«Մեր փրկությունն իսկական հրաշք է». Կոտենոկը` Արցախի պատերազմի առանձնահատկության մասին - Sputnik Արմենիա
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծությունից հետո

Կոտենոկը նշում է, որ սրանով հայերը կարող են հպարտանալ։ Հայկական բժշկության համար նա մեծ առաջընթաց է կանխատեսում։

Ինչու Հայաստանը և ոչ Ադրբեջանը

Ադրբեջան մեկնելու տարբերակ Կոտենոկը  չուներ։

«Ես սպա եմ, իսկ նախկին սպա չի լինում, ուստի ագրեսորի մոտ մեկնելու տարբերակ չունեի», – ասաց նա։

Հիշեցնենք` ռուս լրագրողները վիրավորվել էին հոկտեմբերի 8-ին։ Ադրբեջանական ԶՈւ կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու առաջին հրթիռակոծությունից հետո լրագրողներն այնտեղ էին գնացել հետևանքները նկարահանելու համար։ Այդ ժամանակ Ադրբեջանը երկրորդ անգամ էր հրթիռակոծել եկեղեցին, ինչի հետևանքով վիրավորվել էին լրագրողներ Յուրի Կոտենոկն ու Լևոն Արզանովը, նաև նրանց ուղեկցողը` Հրանտ Բալադյանը։

Վերջին երկուսը թեթև վնասվածքներ էին ստացել, իսկ Յուրի Կոտենոկը` ծանր։ Նա բեկորային վնասվածքներ էր ստացել որովայնի, կրծքավանդակի և ստորին վերջույթների շրջանում։ Արզանովը և Բալադյանը հոկտեմբերի 9-ին կառավարական ինքնաթիռով տեղափոխվել են Ռուսաստան։

Լրահոս
0