Ստեփանակերտ

Ստեփանակերտը կրկին գնդակոծվում է

233
(Թարմացված է 22:27 16.10.2020)
Հակառակորդը, կրկին խախտելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, թիրախավորել է Արցախի մայրաքաղաքի խաղաղ բնակչությանը։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Այս պահին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը կրկին գնդակոծվում է թշնամու կողմից։ Տեղեկությունը հայտնում է Ստեփանակերտում աշխատող Sputnik Արմենիայի թղթակիցը։ Նրա խոսքով` միացել է օդային տագնապը, մարդիկ շտապում են տեղափոխվել ապաստարաններ, լսվում են պայթյունների ձայներ։

Ադրբեջանական կողմը, կրկին խախտելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, թիրախավորել է խաղաղ բնակչության

Նշենք, որ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ևս Twitter–ի իր էջում  գրել է, որ այսօրվա մեջ առաջին անգամ հակառակորդը հարվածել է Ստեփանակերտին` թիրախավորելով խաղաղ բնակչությանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ  ինտենսիվ  կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կարմիր Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան` Բերդաշեն համայնքի ուղղությամբ։ Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

 

233
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան, գնդակոծություն, Ստեփանակերտ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1815)
Ըստ թեմայի
Արցախի օմբուդսմանի գրասենյակից մեկնաբանել են ադրբեջանցի ռազմագերու վիրահատությունը
Պարտադրված պատերազմն ու աշխարհի լռությունը, կամ ինչպես ապացուցել այն, ինչ ակնհայտ է
Ի զորակցություն հայոց բանակի. ամեն կեսօր եկեղեցիների զանգերը կղողանջեն` մինչև հաղթանակ
Շուշի

Արցախի բնակավայրերում հարաբերական հանգիստ է

3
Երեկ օրվա ընթացքում արցախյան խաղաղ բնակավայրերը եղել են թշնամական հրետակոծությունների թիրախում։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Արցախի խաղաղ բնակավայրերում հարաբերական հանգիստ է։ Տեղեկությունը հաղորդում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում։

«Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ երեկ օրվա ընթացքում արցախյան խաղաղ բնակավայրերը եղել են թշնամական հրետակոծությունների թիրախում։

3
թեգերը:
Շուշի, Ստեփանակերտ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ
Թշնամական խոցված ԱԹՍ

Հրապարակվել են թշնամու վերջին կորուստները` 6 ԱԹՍ, 17 զրահատեխնիկա, 60 զոհ

17
(Թարմացված է 15:19 30.10.2020)
Պատերազմի առաջին օրվանից ի վեր հայկական ԶՈւ–ն խոցել է հակառակորդի 232 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 649 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ համակարգ։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է հակառակորդի վերջին կորուստների մասին թարմացված տեղեկանքը։

«Վերջին տվյալներով` խոցվել է ևս 6 ԱԹՍ, 17 զրահատեխնիկա, կա 60 զոհ»,– հայտնում են տեղեկատվական կենտրոնից։

Այսպիսով` սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի առաջին օրվանից ի վեր հայկական ԶՈւ–ն խոցել է հակառակորդի 232 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 649 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ համակարգ։

Թշնամու մարդուժի կորուստների թիվն այս պահի տվյալներով 6914 է։

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

17
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1815)