Շահեն Դանիելյան

«Երկար պայքար է լինելու, պատրաստ ենք». Մոսկվայից եկած հայ բժիշկը կյանքեր է փրկում Արցախում

1233
(Թարմացված է 23:06 16.10.2020)
Բժիշկը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է պատերազմի պայմաններում աշխատելու մասին, նա պատասխանել է մի շարք հարցերի ու նաև ասել, թե կասետային ռումբերին բնորոշ ինչ վնասվածքների են բախվում բժիշկները։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Բժշկական գիտությունների դոկտոր, Սկլիֆասովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտի վիրաբույժ Շահեն Դանիելյանը ծնվել ու մեծացել է Արցախում, կրթությունը ստացել Հայաստանում, իսկ որպես մասնագետ կայացել Ռուսաստանում։

Դեռ ուսանողական տարիներին բուժօգնություն է ցուցաբերել արցախյան առաջին պատերազմի ժամանակ, իսկ երբ տեղեկացել է մարտական գործողությունների վերսկսման մասին, ընկերների հետ անմիջապես եկել է Արցախ ու աշխատանքի անցել պատերազմի հենց երկրորդ օրը։ Բժիշկն ընտրել է մի բուժկենտրոն, ուր ծանր վնասվածքներով առավել մեծ թվով պացիենտներին էին տեղափոխում։ Շուրջ 3 շաբաթվա ընթացքում հասցրել է վիրահատել մեծ թվով մարդկանց, այդ թվում` ռուսաստանցի ռազմական վերլուծաբան Յուրի Կոտենոկին, որը վիրավորվել էր Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հասցված հարվածի հետևանքով։

«Մենք որոշեցինք մեր պարտքը տալ հայրենիքին։ Այլ կերպ լինել չէր կարող։ Արդեն երեք շաբաթ է` այստեղ ենք, իհարկե պատերազմից բացի մենք սովորական կյանք էլ ունենք, որն արդեն երկրորդ պլան է մղվել։ Կարծում եմ` սա երկար պայքար է լինելու, և մենք պատրաստ ենք դրան», – Sputnik Արմենիային ասաց վիրաբույժը։

Նա հերոս է համարում տեղի բժիշկներին, որոնք առավելագույն ջանքեր են գործադրում, որպեսզի փրկեն վիրավորներին։ Նրանք ուժեղ ոգու տեր մարդիկ են և դրանով վարակում են Ռուսաստանից, ԱՄՆ–ից և այլ երկրներից ժամանած գործընկերներին։ Իսկ վերջիններս փորձում են օգնել հնարավոր ամեն բանով։ Բժիշկները տեխնիկական խնդիրներ չունեն, ինչը չի կարող չուրախացնել, քանի որ կասետային ռումբերի պայթյունների հետևանքով մարդիկ շատ ծանր վնասվածքներ են ստանում։ Դրանք պայթում են օդում, մարդիկ հարվածներն ուղղահայաց են ստանում։ Բեկորներն անցնում են գլխով ու պարանոցով` տեղափոխվելով մի քանի անատոմիական հատվածներ և վնասելով պարանոցը, կուրծքն ու որովայնը։

«Որպես կանոն, չկա մարդ, որ մեկ վնասվածք ունենա։ Հիմնականում տասնյակ վնասվածքներ են լինում։ Մի քանի պացիենտների մոտ հսկայական բեկորները ներթափանցել էին պարանոցի հատված, անցել թոքերով, սրտով և լյարդով։ Նման դեպքերում պետք է արագ որոշել` ինչից սկսել։ Դա սկզբունքային նշանակություն ունի, քանի որ դրանից է կախված` հնարավոր կլինի փրկել մարդուն, թե ոչ», – ընդգծեց բժիշկը։

Ինչ վերաբերում է ռազմական թղթակից Կոտենոկին, ապա նա բազմաթիվ բեկորային վնասվածքներ է ունեցել։ Առավել ծանր վնասվածքները եղել են կրծքավանդակի հատվածում, այդ պատճառով էլ նրան վիրահատել է հենց Դանիելյանը։ Բացի այդ, մեծ բեկոր է եղել նաև կրունկի մեջ։

«Փոքր բեկոր է մնացել սրտամկանի հատվածում, բայց այն չի վնասել ներսրտային կառուցվածքները։ Մյուս բոլոր վնասվածքները` թոքերի, սրտի պատի և անոթների, վերացվել են։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում, բայց պետք է շատ լուրջ վերականգնողական շրջան անցնի», – նշեց բժիշկը։

Նշենք, որ ռուս լրագրողները, ինչպես նաև նրանց ուղեկցող տղամարդը տուժել էին հոկտեմբերի 8-ին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հասցված երկրորդ հարվածի ժամանակ։ Ռազմական վերլուծաբան Յուրի Կոտենոկն այժմ գտնվում է Երևանի «Էրեբունի» ԲԿ–ում, մյուսները մեկնել են Ռուսաստան։

«Քահանան աղոթում էր, որ չմահանամ»․ Արցախում վնասվածք ստացած լրագրողը հարցազրույց է տվել

1233
թեգերը:
Յուրի Կոտենոկ, զինծառայող, Վիրավոր, բժիշկ, Արցախ
Ըստ թեմայի
ԲՀԿ–ական Ռուստամ Գասպարյանը վիրավոր է, որդին էլ զոհվել է
Արցախում ծանր վիրավորված 13-ամյա Ռոբերտի վիճակում դրական դինամիկա կա
«Լավ է՝ գոնե ինձ կպավ, ոչ թե ջահելներին»․ Քարավան գյուղի բնակչուհին վիրավորվել է
Ականազերծում

ԼՂ–ում 1 օրում մաքրվել է 17 հա տարածք և 5 կմ ճանապարհ. ՌԴ ՊՆ–ն նոր ամփոփագիր է հրապարակել

11
(Թարմացված է 21:41 04.03.2021)
2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1575 հա տարածք, 493 կմ ճանապարհ։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։

«Մեկ օրում մաքրվել է 17 հա տարածք և 4 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացնելու համար անվտանգ տարածք է տեղափոխվել 27 պայթյունավտանգ առարկա»,- նշված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1575 հա տարածք, 493 կմ ճանապարհ, 1549 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 072 պայթյունավտանգ առարկա։

Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական գործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

11
թեգերը:
ականազերծում, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Ինչպես են խաղաղապահներն աշխատում Արցախում․ տեսանյութ
Ռուս խաղաղապահներն Արցախի Մարտունու շրջանը մաքրել են չպայթած զինամթերքից
Ռուս խաղաղապահներն Արցախում կատարելագործում են կրակային հմտությունները
Մարիա Զախարովա

Զախարովան խորհուրդ է տվել գերիների թվի հարցով դիմել ոչ թե իրեն, այլ Երևանին և Բաքվին

170
(Թարմացված է 19:38 04.03.2021)
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուշադրություն է հրավիրել հայկական և ադրբեջանական կողմերի մոտեցումների զգալի տարբերության վրա, որն առկա է պատերազմի ժամանակ գերեվարված անձանց հարցում:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայերի հարցում կողմերի դիրքորոշումները տարբեր են, և ռուսական կողմն այդ մասին բազմիցս խոսել է։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա ընդգծել է, որ այդ տվյալները շատ տարբեր են. թվերը, որոնք բարձրաձայնում է պաշտոնական Երևանը, պարբերաբար փոխվում են, իսկ Ադրբեջանից այլ տեղեկատվություն է ստացվում:

«Հաշվի առնելով նման տարաձայնությունները, խորհուրդ ենք տալիս այդ հարցով դիմել անմիջապես ադրբեջանական և հայկական կողմերին։ Ես վստահ եմ, որ նրանք պատրաստ կլինեն տրամադրել սեփական սպառիչ պարզաբանումները», - առաջարկել է ռուս դիվանագետը։

Ադրբեջանը փորձում է գերիների հարցը սակարկել. ՀՀ փոխվարչապետի խոսնակ

Ընդ որում, Զախարովան հայտնել է, որ այսօրվա դրությամբ ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է ընդհանուր առմամբ 79 մարդ՝  63–ը հայկական, 16–ը` ադրբեջանական կողմին:

«Մենք կցանկանայինք օգտվել առիթից և ևս մեկ անգամ ընդգծել ռուսական դիրքորոշումն այդ հարցում. մենք ելնում ենք նրանից, որ փոխանակման օպտիմալ բանաձևը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն է»,-հիշեցրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Զախարովան կարծում է, որ այդ հարցի շուտափույթ լուծումը թույլ կտա կողմերին «շրջել ողբերգական էջերը հարաբերություններում» և կենտրոնանալ դրական օրակարգի զարգացման վրա, այդ թվում՝ տնտեսական ոլորտում: Նա հիշեցրել է, որ այդ մասին խոսվել է 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում:

Ադրբեջանական կողմը մանիպուլյացիայի է ենթարկում հայ գերիների ցուցակը. ՀՀ արտգործնախարար

170
թեգերը:
Բաքու, Երևան, գերի, Մարիա Զախարովա
Ըստ թեմայի
Անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ գերիներին. Ժոզեֆ Սիգելե
Բաքուն մեր գերիներին չպետք է գործարքի մաս դարձնի. անհետ կորածների ծնողները՝ նախագահականում
«Թո՛ղ տղաներին բերի, նոր խոսի». Վանեցյանի ասածը զայրացրել է գերիների հարազատներին
Մատվիենկոն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է գերի ընկած հայ կանանց վերադարձի հարցը
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

37
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

37
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ