Նիկոլ Փաշինյան

Իմ ակնկալիքը հստակ է՝ կիրառել «Անջատում հանուն փրկության» սկզբունքը. Նիկոլ Փաշինյան

239
(Թարմացված է 20:08 16.10.2020)
Շվեյցարական RTS հեռուստաընկերության հետ զրույցում Հայաստանի վարչապետը նշել է, թե ինչ է ակնկալում միջազգային հանրությունից, այդ թվում՝ Շվեյցարիայից։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարական RTS հեռուստաընկերության հետ զրույցում ասել է, թե Հայաստանը ինչ ակնկալիքներ ունի Շվեյցարիայից։

«Մենք ակնկալում ենք Շվեյցարիայից և Շվեյցարիայի մարմիններից, որ նրանք առաջինը հստակ արձանագրեն, որ Թուրքիան Սիրիայում վարձել է վարձկաններ և ահաբեկիչներ, տեղափոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, նաև սեփական զորքերից է տեղափոխել Ադրբեջան, և Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկիչների հետ համատեղ սկսել է ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ: Այս ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, այսինքն՝ հումանիտար ճգնաժամի շեմին», – ասել է Փաշինյանը։

Թուրքիան խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտն է. ՀՀ նախագահը հարցազրույց է տվել CBN News–ին

Միջազգային հանրությունը պետք է ընդունի Լեռնային Ղարաբաղի պարագայում «Անկախության ճանաչում հանուն փրկության» սկզբունքը, որովհետև հակառակ պարագայում Լեռնային Ղարաբաղի հայությունը կենթարկվի ցեղասպանության, նշել է Հայաստանի վարչապետը։

«Ադրբեջանի վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նշանակում է, որ այնտեղ ոչ մի հայ չի բնակվելու, ի հեճուկս այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի ողջ պատմության ընթացքում բնակչության 80 և ավելի տոկոսը եղել են հայեր և հիմա նրանք կանգնած են իրենց հայրենիքը, իրենց երկիրը, իրենց տունը, իրենց բնակավայրը կորցնելու վտանգի առաջ: Միջազգային հանրությունից իմ ակնկալիքը հստակ է՝ կիրառել անջատում հանուն փրկության սկզբունքը», – ասել է Փաշինյանը։

Նա վկայակոչել է վերջերս շվեյցարական Ժնև քաղաքի քաղաքային խորհրդի ընդունած բանաձևը, որտեղ արձանագրվել է, որ անջատում հանուն փրկության գաղափարը կարող է կիրառելի լինել Լեռնային Ղարաբաղում:

Նշենք, որ «անջատում հանուն փրկության» միջազգային տերմինը նշանակում է անկախության ճանաչում որևէ ժողովրդի, որը այլ երկրի կամ նրա նկատմամբ հավակնություններ ունեցող երկրի իշխանության ներքո չի կարող գոյատևել:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

 

239
թեգերը:
Շվեյցարիա, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1812)
Ըստ թեմայի
«Քահանան աղոթում էր, որ չմահանամ»․ Արցախում վնասվածք ստացած լրագրողը հարցազրույց է տվել
Զինադադարի պայմանավորվածությունը կորցնելը վտանգավոր է. Մնացականյանի հարցազրույցը РБК–ին
Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը
Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Ժնևում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

70
(Թարմացված է 14:22 30.10.2020)
Նշենք, որ այս հանդիպումը նախանշված էր հոկտեմբերի 29–ին, սակայն հետո հայտնի դարձավ, որ այն մեկ օրով հետաձգվել է։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ժնևում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում կից լուսանկարին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,–գրել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 29–ին Ժնևում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փակ հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:

Սակայն հետո հայտնի դարձավ, որ բանակցությունները մեկ օրով հետաձգվել են։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

70
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Արցախյան պատերազմ, Հայաստան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Զոհրաբ Մնացականյան, Ժնև
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն
Ըստ թեմայի
ԵԱՀԿ ՄԽ–ն Երևանին ու Բաքվին հորդորում է անհապաղ համաձայնեցնել վերիֆիկացիոն մեխանիզմը
Դաշնակցականները հացադուլ են հայտարարել ԱՄՆ-ում և այրել ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը. տեսանյութ
ԵԱՀԿ-ում տարածվել է Ստեփանակերտի ԲԿ–ների հարվածների վերաբերյալ Արցախի ԱԳՆ հայտարարությունը
Եղիշե Կիրակոսյան

Ադրբեջանի պահանջներն աբսուրդային են. ՀՀ-ն պատասխանել է Ադրբեջանի՝ ՄԻԵԴ-ին ուղղված դիմումին

72
(Թարմացված է 14:18 30.10.2020)
ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ՄԻԵԴ–ը կմերժի Ադրբեջանի իրավազուրկ դիմումը։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարությունը պատասխանել է Մարդու իրավունքների միջազգային դատարան Ադրբեջանի ներկայացրած դիմումին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Հոկտեմբերի 29-ին Հայաստանը ներկայացրել է իր դիրքորոշումը` ներկայացված դիմումի վերաբերյալ։ Նախ նշեմ, որ Ադրբեջանի ներկայացրած պահանջներն աբսուրդային են, որովհետև գրեթե բոլորը, բացառությամբ առաջինի, բացարձակապես դուրս են ՄԻԵԴ–ի իրավազորությունից` զորքերի դուրս բերում, օկուպացված տարածքների վերադարձ և այլն»,– ասաց Կիրակոսյանը`կարծիք հայտնելով, որ դատարանը կմերժի Ադրբեջանի այս դիմումը։

Ինչ վերաբերում է դիմումում նշված առաջին պահանջին, Եղիշե Կիրակոսյանի խոսքով, Ադրբեջանը դրանով պահանջ է ներկայացրել հայկական կողմին` դադարեցնելու Ադրբեջանի քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների ուղղությամբ հրթիռակոծությունները` Հայաստանի ու «Ադրբեջանի գրավյալ տարածքներ»–ից։

«Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ տարածքից Ադրբեջանի ուղղությամբ որևէ արկ, որևէ կրակոց չի արձակվել։ Նույնիսկ Արցախի ՊԲ իրականացրած գործողությունները մենք դիտարկում ենք կիրառելի մարդասիրական իրավունքի տրամաբանության մեջ և մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան»,– ասաց ՄԻԵԴ ներկայացուցիչը` շեշտելով, որ այս մասին Հայաստանը մանրամասն վերլուծություն է ներկայացրել ՄԻԵԴ`ի պատասխան Ադրբեջանի դիմումի։

Հայկական կողմը երկրորդ անգամ է դիմել ՄԻԵԴ` Ադրբեջանում հայտնված հայ ռազմագերիների հարցով

Կիրակոսյանը նաև հիշեցրեց, որ Արցախի ու Հայաստանի տարածքներում Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության, քաղաքացիական օբյեկտների ու քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման, միջազգայնորեն արգելված զինատեսակների կիրառման փաստերով հայկական կողմն առաջինն էր դիմել ՄԻԵԴ` պատերազմի առաջին իսկ օրը։ Իսկ արդեն սեպտեմբերի 29-ին ՄԻԵԴ–ը որոշում էր կայացրել` կողմերին կոչ անելով ձեռնպահ մնալ քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումից։

Այսպիսով, այս հարցի վերաբերյալ, ըստ Կիրակոսյանի, ՄԻԵԴ–ն իր դիրքորոշումն արդեն հայտնել է, և չի կարծում, թե նոր միջանկյալ միջոց կկիրառի հատուկ Հայաստանի նկատմամբ։

«Այս պարագայում Ադրբեջանի այդ պահանջը, կարծում եմ, պետք է մերժվի»,– ասաց Կիրակոսյանը։

Ի դեպ, ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչը նաև հայտնեց, որ Հայաստանում գտնվող գերիների հարցն Ադրբեջանն իր դիմումում չի բարձրացրել։ Այն դեպքում, երբ Հայաստանից ՄԻԵԴ արդեն 20 գերու հարցով դիմում է ներկայացվել։

Հիշեցնենք` Ադրբեջանը ՄԻԵԴ–ին դիմում էր ուղղել Արցախում իր սանձազերծած պատերազմից մեկ ամիս անց` հոկտեմբերի 27-ին։ Հոկտեմբերի 28-ին ՄԻԵԴ–ը հայտնել էր, որ ընդունել է Ադրբեջանի դիմումը։ Այդ հայտարարությունից հետո, չսպասելով ՄԻԵԴ–ի որոշմանը, Հայաստանը հոկտեմբերի 29-ին ՄԻԵԴ է ուղարկել Ադրբեջանի դիմումի վերաբերյալ իր դիրքորոշումը։

72
թեգերը:
Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Ադրբեջան, Հայաստան, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1812)
Ըստ թեմայի
ՄԻԵԴ–ը որոշեց` Ադրբեջանը պետք է պատժի սեփական մարդասպանին` Ռամիլ Սաֆարովին
ՄԻԵԴ-ը մերժել է Թուրքիայի դիմումը. Անկարայի հիմնավորումներն անհիմն են
Հայ զինվորի գլխատման փաստը կներկայացվի ՄԻԵԴ