Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին

Ռուս պատգամավոր Վիտալի Միլոնովը Արցախ է այցելել. ադրբեջանական օգտատերերը քարկոծում են նրան

477
(Թարմացված է 17:51 16.10.2020)
Միլոնովը Instagram–ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա կանգնած է Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքով ավերված տան դիմաց։ Նա կոչ է արել օգնել Արցախի հայերին։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։ Տեղեկությունը նա հայտնել է Facebook-ի իր էջում։

Հարությունյանի խոսքով` քննարկվել է ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ «Երկուստեք ընդգծել ենք տարածաշրջանի կայունությունը խաթարող գործողությունների և արտաքին ու ահաբեկչական ուժերի ընդգրկման անթույլատրելիությունը»,–գրել է Հարությունյանը:

Նա շնորհակալություն է հայտնել Միլոնովին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար, ինչպես նաև ընդգծել Ռուսաստանի Դաշնության ունեցած կարևոր դերակատարությունը հակամարտության կարգավորման և երկարատև խաղաղության հաստատման գործում։

Միլոնովն իր Facebook–ի էջում նույնպես գրել է Արցախի նախագահի հետ հանդիպման մասին` հույս հայտնելով, որ Արցախի երկինքը մոտ ժամանակներում պաշտպանված կլինի ադրբեջանական ագրեսիայից։

«Այս դժվար օրերին մեր սրտերը մեր հայ եղբայրների հետ են։ Անընդունելի է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հակամարտության զինված լուծումը: Հուսով ենք, որ Արցախի խաղաղ երկինքը հուսալիորեն պաշտպանված կլինի ագրեսիայից և այլևս ոչ մի թուրքական ԱԹՍ ոչ մեկի կյանք չի խլի», - գրել է պատգամավորը:
Միլոնովը նաև ցույց է տվել Ստեփանակերտի ավիրվածությունները և կոչ է արել օգնել Արցախի հայերին։
«Այսպիսին է հիմա Ստեփանակերտը` իսրայելական և թուրքական անօդաչու թռչող սարքերի ագրեսիայի արդյուքնում։  Ժամանակն է պաշտպանել Արցախի երկինքը», - գրել է պատգամավորը:
Գորիս քաղաքում Միլոնովը նաև հանդիպում է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ:
«Իմ գործընկերոջ և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ եմ: Շատ դժվար ժամանակ է Հայաստանի համար` օրական 5 հուղարկավորություն: Ալիև, ի՞նչ ես անում », - գրել է ռուս պատգամավորը։

Նշենք, որ Միլոնովի այցը Արցախ առաջացրել է ադրբեջանցի օգտատերերի ծայրաստիճան վրդովմունքը: Նրանք բացասական մեկնաբանություններ են գրում նրա գրառումների տակ, տեղադրում ադրբեջանական դրոշը, մեղադրանքներ հնչեցնում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

 

477
թեգերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1629)
Ըստ թեմայի
«Սմերչի» հետևանքները Կարմիր Շուկայում. լուսանկարներ արցախյան համայնքից
ԲՀԿ–ական Ռուստամ Գասպարյանը վիրավոր է, որդին էլ զոհվել է
«Լավ է՝ գոնե ինձ կպավ, ոչ թե ջահելներին»․ Քարավան գյուղի բնակչուհին վիրավորվել է
Մել Գիբսոն

«Մեծ տխրությամբ լսեցի` ինչ է կատարվում Արցախում». Գիբսոնն աջակցություն է հայտնել հայերին

54
(Թարմացված է 13:45 26.10.2020)
Գիբսոնն իր տեսաուղերձում նշում է, որ աղոթում է հայերի համար, աղոթում է, որպեսզի պատերազմը խաղաղությամբ ավարտվի։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հոլիվուդյան հայտնի դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնն անհանգստացած է Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններով։ RT–ին Twitter–ի իր էջում տեղադրել է Գիբսոնի տեսաուղերձը։

Հայերի ցավը ռուս լուսանկարչի աչքերով

«Մեծ տխրությամբ լսեցի, թե ինչ է կատարվում Հայաստանում և Արցախում։ Ես շատ հայ ընկերներ ունեմ ԱՄՆ–ում, որոնք պատմում են այս օրերին իրենց հարազատների կորստի մասին... Հայերին ես շատ եմ հարգում` մեծահոգի և ամուր մարդիկ են, որոնք մի շարք դժվարությունների են բախվել»,–ասում է դերասանը։

​Նա նշում է նաև, որ աղոթում է հայերի համար, աղոթում է, որպեսզի պատերազմը խաղաղությամբ ավարտվի և մեծ ուժերը միջամտեն ու լուծում տան հարցին։

Գիբսոնը հույս է հայտնում, որ խաղաղությունը կվերականգնվի։ Նա կոչ է անում հայերին ուժեղ լինել և շարունակել իրենց անելիքները։

Հայերին սպանում է Թրամփի ընկեր Էրդողանը. Շոն Փենն ամոթանք է տվել ամերիկացիներին

54
թեգերը:
Մել Գիբսոն, Պատերազմ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1629)
Ըստ թեմայի
Ինչպես տարբերել թացը չորից, կամ ինչ պետք է իմանան հայերը պատերազմի ժամանակ
Իսրայելի հայերը բողոքի ակցիա են իրականացրել Երուսաղեմի ԱԳՆ շենքի դիմաց
Հայերն ապրել են ու կապրեն Արցախում ընդմիշտ. բողոքի ակցիա` Շվեդիայում
Невзорвавшийся снаряд Смерч-а в общине Иванян (1 октября 2020). Карабах

Ադրբեջանի դեմ քրգործ հարուցելու համար գերմանահայ իրավաբանները դիմել են դաշնային դատախազին

91
(Թարմացված է 12:50 26.10.2020)
Ադրբեջանի դեմ քրեական գործ հարուցելու համար հիմք են ծառայել ինչպես խաղաղ բնակիչների դեմ կատարված հանցագործությունները, այնպես էլ գերիների նկատմամբ վերաբերմունքը։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ գերմանահայ իրավաբանների միությունը դիմել է Գերմանիայի դաշնային դատախազին՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական հանցագործություններ կատարելու վերաբերյալ քրգործ հարուցելու հայցով:

«Դիմումի հիմքում նշվել են Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության ահաբեկման, հայ գերիների նկատմամբ նվաստացուցիչ և ֆիզիկական խոշտանգումների, միջազգայնորեն արգելված կասետային ռումբերի օգտագործման փաստերը։ Բացի այդ, նշվել է նաև խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների՝ բնակելի տների, շենքերի, հիվանդանոցների, դպրոցների, եկեղեցիների, ինչպես նաև կոմունիկացիոն ճանապարհների, կամուրջների հրթիռակոծման վերաբերյալ փաստերը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Գերմանիայի միջազգային քրեական օրենսգիրքը թույլ է տալիս պատասխանատվության ենթարկել միջազգային իրավունքի դեմ ուղղված ծանր հանցագործությունների համար, ինչպիսիք են ցեղասպանությունը, մարդկության դեմ ուղղված և ռազմական հանցագործությունները:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 25-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

91
թեգերը:
Քրեական գործ, Ադրբեջան, Արցախ, Գերմանիա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1629)
Ըստ թեմայի
Արցախի բնակչությանը ցեղասպանության են ենթարկում ԱԹՍ–ների միջոցով. գերմանացի պատգամավոր
Ինչպես կարող է Գերմանիան օգնել Հայաստանին և ինչպես` խանգարել Բաքվին և Անկարային
«Կանգնեցրեք երկրորդ Հիտլերին». բողոքի ակցիա ՀՀ–ում Գերմանիայի դեսպանատան առջև
«Կազբեգի» անցակետ

Շտապօգնության մեքենաներով բարձված բեռնատարը հատել է անցակետը ու շարժվում է դեպի Հայաստան

0
(Թարմացված է 13:50 26.10.2020)
ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը Sputnik Արմենիային տեղեկացրել է, որ սահմանին են մոտենում հումանիտար օգնություն տեղափոխող նոր բեռնատարներ Ռուսաստանից։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Շտապօգնության 4 մեքենաներով բեռնատարը հատել է ռուս-վրացական սահմանի «Կազբեգի» անցակետն ու շարժվում է դեպի Հայաստան։ Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը։

Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էին շտապօգնության մեքենաներով բարձված բեռնատարներ։ Տեսանյութի մեջ մի տղամարդ հայտնում էր, որ վրացական կողմը չի թողնում Ռուսաստանից եկող բեռնատարներն անցնեն իր տարածքով ու մեկնեն Հայաստան։

«Բեռնատարներին սպասեցրել են, ամենայն հավանականությամբ, արարողաըարգաային հարցերի պատճառով։ Մեկ բեռնատար 4 ավտոմեքենաներով բաց են թողել, երկրորդ բեռնատարի հարցը քննարկվում է»,-ասել է Թանանյանը։

Նրա խոսքով՝ երկրորդ բեռնատարը Հայաստան կուղղվի երեկոյան կողմ։ Նա նշել է, որ սահմանին են մոտենում այլ բեռնատարներ, որոնք հումանիտար օգնություն են տեղափոխում։ Հումանիտար բեռները հավաքել են Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ Վրաստանում մարտ ամսից գործում է օտարերկրացիների մուտքի արգելքը։ Արգելը բեռնափոխադրումների վրա չի տարածվում։

«Կազբեգի»-«Վերին Լարս» անցակետերով անցնող ճանապարհը միակ ցամաքային ճանապարհն է Հայաստանի ու Ռուսաստանի միջև։

 

0