«Հայփոստ»

Առաջնագծի համար ԱՄՆ-ում հավաքված 23 տոննա բեռի մի մասն արդեն ՀՀ–ում է․ «Հայփոստի» խոստումը

199
(Թարմացված է 15:46 16.10.2020)
«Հայփոստից» նշում են, որ պահեստում մնացած 19,5 տոննա բեռն արդեն ճանապարհին է:

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. «Հայփոստի» ԱՄՆ-ի մասնաճյուղի ջանքերով` առաջնագծի համար նախատեսված 23 տոննա ծանրոցից 3,5 տոննան արդեն Հայաստանում է: Տեղեկությունը հրապարակված է Facebook–ում` «Հայփոստի» մամուլի ծառայության էջում։
Նշվում է, որ պահեստում մնացած 19,5 տոննա բեռն արդեն ճանապարհին է:

«Ինչպես խոստացել էինք, մինչև վերջին գրամն ամբողջը տեղ կհասցնենք հանուն հաղթանակի»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ երեկ «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության` դեպի Հայաստան հումանիտար բեռ տեղափոխող Լոս Անջելես-Երևան նախատեսված չվերթը չէր կայացել։ Տեղեկությունը հայտնել էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ շեշտելով, որ չեղարկման առնչությամբ ավիաընկերությունը հիմնավոր պատճառ չէր նշել:

Օդանավը պետք է անցներ Թուրքիայի օդային տարածքով, սակայն Թուրքիան խոչընդոտներ է հարուցում Հայաստան տեղափոխվող հումանիտար բեռի համար:

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանի խոսքով՝ այլ երկրների, օրինակ, Ռուսաստանի կամ Վրաստանի տարածքով օդանավի նոր թռիչքուղու կազմակերպումը ժամերի հարց է, ուստի ավիաընկերությունը պարտավոր էր գտնել այլ ճանապարհներ՝ հումանիտար բեռը տեղափոխելու համար:

Միաժամանակ, Ռևազյանը նշել էր, որ հավաստի տեղեկություններ կան այն մասին, որ «Քաթար էյրվեյզն» այդ բեռը չի կարողանալու տեղափոխել:

Դեպքի առնչությամբ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն դիմել էր աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպությանը՝ «EUROCONTROL»-ին:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

199
թեգերը:
ՀայՓոստ, ԱՄՆ, Արցախ, Հումանիտար օգնություն
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1769)
Ըստ թեմայի
Խաղաղ բնակչության դեմ բռնությունների փաստերը կներկայացվեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին
Ադրբեջանցիները թիրախավորել էին խաղաղ բնակչությանը պատկանող տները
Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակչությանը
Լուիս Ալմագրոն

Եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումները Ղարաբաղի վրա, հակամարտությունը կլուծվի. Ալմագրո

43
(Թարմացված է 14:52 29.10.2020)
Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն կոչ է արել անհապաղ դադարեցնել Արցախի դեմ ագրեսիան:

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն վստահ է, որ եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումները Ղարաբաղի վրա, հակամարտությունն անմիջապես կլուծվի: Այդ մասին նա գրել է իր Twitter-ի էջում։

Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա․ օդային տագնապ է հայտարարված

Նա նաև տեղադրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի թողարկած տեսանյութը, որտեղ ներկայացվում է հոկտեմբերի 28-ին Ստեփանակերտի ծննդատան վրա Ադրբեջանի զինված ուժերի կողմից հասցված հարվածների հետևանքները:

​«Արցախի դեմ ագրեսիան պետք է անմիջապես դադարեցվի։ Եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումը, հակամարտությունն անմիջապես կլուծվի», - գրել է Ալմագրոն։

Հոկտեմբերի 28-ին ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել էին Ստեփանակերտն ու Շուշին: Գնդակոծության թիրախ էին դարձել քաղաքացիական օբյեկտները. հարձակման էին ենթարկվել բժշկական հաստատություններ, այդ թվում և Ստեփանակերտի ծննդատունը: Հարվածների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

43
թեգերը:
Ադրբեջան, Լուիս Ալմագրո, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, ԱՄՆ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1769)
Ըստ թեմայի
Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ժամանակ թուրքերը դանակահարել են երկու հայի. տեսանյութ
«Իմ բախտը պարզապես բերել է, որ ես հայ եմ ծնվել»․ Քիմ Քարդաշյան
Իլհամ Ալիևը որոշել է 2 խնդիր լուծել. ադրբեջանական հերթական կեղծիքի հետքերով
Ավելի քան հարյուր ՀՀ քաղաքացի Թուրքիայից Հայաստան են վերադարձել

Արցախը հրապարակել է ադրբեջանցիների քայքայվող դիակների կադրերը

818
(Թարմացված է 13:04 29.10.2020)
Ադրբեջանը միակողմանի հրաժարվել էր դիակների փոխանակման առաջարկից և երեք անգամ անընդմեջ խախտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ հայտարարված հումանիտար հրադադարը։

Արցախի պաշտպանության բանակը ռազմաճակատում մնացած ադրբեջանական դիակների տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում է, թե ինչ աղետալի վիճակ է ստեղծվել դրանց պատճառով։

Դեռ հոկտեմբերի առաջին տասնօրյակում հայկական կողմը հայտարարել էր, որ  ռազմաճակատի որոշ հատվածներում համաճարակային կրիտիկական իրավիճակ է ստեղծվել` կապված հակառակորդի անթիվ դիակների հետ։

Պաշտոնական հայտարարությունների համաձայն` սանիտարական լուրջ խնդիր է առաջացել, քանի որ արդեն դիերի քայքայման պրոցես է սկսվել։

Նշենք, որ Ադրբեջանը միակողմանի հրաժարվել էր դիակների փոխանակման առաջարկից և երեք անգամ անընդմեջ խախտել  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ դիակների, ռազմագերիների և այլ պահվող անձանց փոխանակման նպատակով հայտարարված հումանիտար հրադադարը։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

818
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, տեսանյութ, Դիակ, ադրբեջանցի
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1769)
Ըստ թեմայի
Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա․ օդային տագնապ է հայտարարված
Հարավում հակառակորդի հիմնական նպատակը Մեղրին է. Անդրանիկ Քոչարյան
Տարածաշրջանային մոտեցում, իրատեսություն․ Արակչին նկարագրել է Ղարաբաղի հարցով Իրանի ծրագիրը

«Լավաշ ենք թխում, ուղարկենք սահման»․ Տեղ գյուղում կանայք իրենց գործը լավ գիտեն

0
(Թարմացված է 15:04 29.10.2020)
Կանայք պատերազմի առաջին օրից հաց թխելու առաքելությունն են ստանձնել։ Ասում են՝ հայ զինվորի համար հացը պարտադիր է, որ ուժը տեղը լինի ու կարողանա պայքարել թշնամու դեմ։

Սյունիքի մարզի Տեղ գյուղում կանայք սահմանում կռվող տղաների համար լավաշ են թխում։ Ասում են դա էլ պայքարի իրենց եղանակն է։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է գյուղում ու զրուցել հացթուխ կանանց հետ։

«Լավաշ ենք թխում, ուղարկենք սահման մեր զինվորների, որդիների, եղբայրների համար։ Աշխարհին թող խաղաղություն լինի, բոլորը ողջ ու առողջ վերադառնան իրենց ծնողների մոտ»,-ասում է Կարին Սմբատյանը։

Հացթուխ կանանցից մյուսն էլ, շարունակելով Կարինի խոսքը, հայ զինվորին ուժ ու կորով է մաղթում։

«Ուզում եմ, որ բոլոր զինվորները, այդ թվում իմ տղան, առողջ ու անփորձանք վերադառնան իրենց ընտանիքների, իրենց մայրերի մոտ»,-ասում է Թերեզա Մեսրոպյանը։

Կանայք պատերազմի առաջին օրից հաց թխելու առաքելությունն են ստանձնել։

Ասում են՝ հայ զինվորի համար հացը պարտադիր է, որ ուժը տեղը լինի ու կարողանա պայքարել թշնամու դեմ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

0
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1769)