Զոհրաբ Մնացականյան

Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները փաստագրված են հենց իրենց կողմից. ՀՀ ԱԳ նախարար

122
(Թարմացված է 15:46 16.10.2020)
Մնացականյանը շեշտել է, որ ադրբեջանցի հանցագործները համացանցում փառաբանում են իրենց քայլերն ու արարքները` այդ թվում գերեվարվածների հանդեպ նվաստացող վարքն ու սպանությունը։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Արցախում ու Հայաստանի որոշ տարածքների նկատմամբ Ադրբեջանի հարձակումները, հրետակոծություններն ու խաղաղ բնակչության նկատմամբ անմարդկային վերաբերմունքը վկայում են, որ Ադրբեջանը բացահայտորեն հրաժարվում է հոկտեմբերի 10-ին ստորագրած հումանիտար հրադադարի համաձայնագրից։ Այսօր ՀՀ–ում Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Թեև հասկանալի է, որ Ադրբեջանի այս գործողությունների հետևում կանգնած է Թուրքիան, սակայն այդ գործողությունների անդառնալի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը»,– ասաց նա։

Մնացականյանը շեշտել է, որ միայն ԱԳ նախարարների հոկտեմբեր 10-ի հայտարարությունից հետո Արցախում սպանվել է 6 խաղաղ բնակիչ, որոնցից 4–ը գնդակահարվել են Ադրբեջանի դիվերսիոն խմբի կողմից, 2-ը` մահացել հրթիռակոծության հետևանքով։ 

«Ադրբեջանի պատերազմի հանցագործությունները փաստագրված են նույն հանցագործների կողմից, որոնք համացանցում փառաբանում են իրենց քայլերն ու արարքները` այդ թվում գերեվարվածների հանդեպ նվաստացող վարքն ու սպանությունը» ,– ասաց Մնացականյանը։

Նա նաև նշեց, որ ռազմական գործողությունների արդյունքում Արցախում աճել է տեղահանվածների թիվը, մեծ վնաս է հասցվել Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքներին, Հայաստանի տարածքում թիրախավորվել են քաղաքացիական բնակավայրեր, խոցվել է ռազմական օբյեկտ։

«Հեռանկարում ավելի մեծ սպառնալիք է նաև Ադրբեջանի ղեկավարության քաղաքական որոշումը` իրենց իշխանության պահպանման համար իրենց երկիրը վերածել Թուրքիայի ազդեցության գոտու և միջազգային ահաբեկչական խմբավորումների օջախի»,– ասաց Մնացականյանը։

Նախարարը նաև արձանագրեց, որ ահաբեկիչների արտահանումն այլ տարածաշրջաններ հանդիսանում է Թուրքիայի իշխանությունների ծավալապաշտականության գործիքներից մեկը։

Ցանկալի է, որ Ղարաբաղի ավերածությունները տեսնեն նաև դիվանագետները. Նիկոլ Փաշինյան

Այդ քաղաքականության հետևանքն են նաև Սիրիան, Լիբիան, Իրաքը, Արևելյան միջերկրական տարածաշրջանը։

Ավարտելով ելույթը ՀՀ ԱԳ նախարրը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը` Միջերկրական ծովում, ինչպես նաև անվերապահ աջակցությունը Հունանստանին ու Կիպրոսին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

122
թեգերը:
հանցագործություն, Պատերազմ, ադրբեջանցի, Զոհրաբ Մնացականյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1833)
Ըստ թեմայի
Արևելյան գործընկերության ապագան այս իրավիճակում հնարավոր չէ քննարկել. ԱԳ նախարարի տեղակալ
Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը
Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել հրադադարի իրացումը. ԱԳ նախարար
Արցախ

Ադրբեջանն ունի գերճշգրիտ խոցման միջոցներ, խաղաղ բնակչությանը սխալմամբ չի կարող հարվածել

38
(Թարմացված է 22:33 30.10.2020)
Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է` արցախահայությունը չի կարող խաղաղ համակեցություն ունենալ Ադրբեջանի կազմում։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց` եթե աշխարհի որևէ անկյունում մինչև այսօր կան մարդիկ, որոնք կարծում են, թե Արցախը չունի լեգիտիմ իրավունքներ ոչնչացնելու այն օբյեկտներ, որտեղից ենթարկվում է ագրեսիայի, ապա նրանք սխալվում են։ Նա ևս մեկ անգամ շեշտեց՝ Արցախի խաղաղ բնակչությունն է թիրախավորվում։

«Եթե Արցախի սպառազինության մեջ եղած խորհրդային արտադրության՝ շատ դեպքերում հին խոցման միջոցները, թիրախավորելով Ադրբեջանի ռազմական նշանակության օբյեկտները, որոնք շատ մոտ են տեղակայված Ադրբեջանի խաղաղ բնակչությանը, կարող են վրիպել, ապա Ադրբեջանի սպառազինության մեջ շատ ավելի դիպուկ և գերճշգրիտ խոցման միջոցներ կան, որոնց մասին բոլորը գիտեն։ Ադրբեջանը դրանք ավելի թիրախային օգտագործում է Արցախի խաղաղ բնակչության դեմ»,- հայտարարեց Հովհաննիսյանը։

Նա ընդգծեց՝ հաստատ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն, ծննդատանը սխալմամբ չէին հարվածել։

Այսքանից հետո խոսել այն մասին, թե արցախահայությունը կարող է խաղաղ համակեցություն ունենալ Ադրբեջանի կազմում, Հովհաննիսյանը ծիծաղելի է համարում։

«Ինչպես պետք է հադրութցի պապիկին գնդակահարելուց հետո փորձեն նրա թոռների հետ խաղաղ համակեցությամբ ապրել Արցախում, որն ուզում են գրավել»,- շեշտեց նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

38
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Թբիլիսին պատրաստ է պայմաններ ստեղծել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև մարդասիրական փոխանակման համար
Վերադարձեք հաղթանակով և նույն կազմով. Ցոլակյանն առաջնագիծ ճանապարհեց ԱԻՆ կամավորներին
Թաթոյանն ու Բեգլարյանը դեսպանություններին և միջազգային կառույցներին հրավիրել են Արցախ
Կապան

Կապանի ուղղությամբ մարտական գործողություններ են եղել

431
(Թարմացված է 22:31 30.10.2020)
Արծրուն Հովհաննիսյանը չմեկնաբանեց լուրերը, թե Դավիթ Բեկ գյուղում վիրավորներ կան ու տներ են այրվել։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Այսօր Սյունքիի մարզի, մասնավորապես՝ Կապանի ուղղությամբ մարտական գործողություններ են եղել, ադրբեջանական կողմից հրետանային կրակ է վարվել։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա չմեկնաբանեց այն լուրերը, թե Դավիթ Բեկ գյուղում վիրավորներ կան, տներ են այրվել՝ նշելով, որ կոնկրետ գյուղի հետ կապված տեղեկություններ չունի։

«Եթե զոհեր և վիրավորներ կան, հստակեցնելուց հետո կհայտարարվեն, բայց այս ուղղութամբ այսօր մարտական գործողություններ եղել են։ Ադրբեջանի ԶՈւ հրետանային միջոցներից կրակ է արձակվել այս ուղղությամբ, և կան կոնկրետ հետևանքներ»,- նշեց նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

431
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, Կապան, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Հայաստանի տարածքում թշնամու 2 ԱԹՍ է խոցվել․ ՊՆ
Ադրբեջանը հրթիռակոծել է Արցախի 120 բնակավայր, զոհվել են 39 խաղաղ բնակիչ. ՔԿ
Խնդրում ենք չանհանգստանալ. Շենգավիթում փորձարկվում է ձայնային տագնապի համակարգը
Հիվանդանոց

Սա զուտ հայաստանյան երևույթ չէ. կորոնավիրուսի երկրորդ ալիքն ահագնանում է ողջ աշխարհում

0
Եկեք անկեղծ լինենք։ Այն կանխատեսումները, որոնք արվում էին գարնանը, թե կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքն անխուսափելի է, հիմա՝ աշնանային այս օրերին, ցավոք, արդարանում են։
«5 րոպե Արմեն Դուլյանի հետ»․ Կորոնավիրուսի երկրորդ ալիքն ահագնանում է ողջ աշխարհում

Սրա մասին ավելի մանրամասն կխոսենք, բայց նախ եկեք ամփոփենք անցած ամիսների արդյունքները, որովհետև ըստ Ջոն Հոփքինսի ամերիկյան համալսարանի մասնագետների, որոնք ամեն օր ուշիուշով հետևում են զարգացումներին, երեկ կորոնավիրուսով հիվանդների թիվը ողջ աշխարհում գերազանցեք 45 միլիոնը։

Այսօր առավոտյան ժամը 9-ին այդ ուսումնական հաստատության կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ այդ համավարակի հետ կապված հիվանդություններից մահացել է մոտ 1 միլիոն 200 հազար մարդ։ Բայց լավ լուր էլ կա՝ ավելի քան 30 միլիոն մարդ ողջ աշխարհում բուժվել է։

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը

Հիմա ըստ երկրների։ Ընդամենը երեք պետություն կա ողջ աշխարհում, որտեղ վարակվածների թիվը գերազանցում է 5 միլիոնը։ Պարզ է, որ դրանք այն երկրներն են, որոնք ունեն մեծ բնակչություն։ Բայց հետաքրքիր մի դիտարկում՝ Չինաստանը այդ երկրների թվում չէ։ Առաջին տեղում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղ վարակվածների թիվը հենց առաջիկա օրերին, ըստ երևույթին, կգերազանցի 10 միլիոնը, որովհետև հիմա ընդհուպ մոտենում է այդ սահմանագծին, և ի դեպ մահացածների թվով էլ ԱՄՆ-ը առաջատարն է՝ այդ երկրում մահացել է մոտ 230 հազար մարդ, չնայած 3,5 միլիոնն էլ բուժվել է։ Երկրորդ տեղում է Հնդկաստանը՝ ավելի քան 8 միլիոն վարակված։ Եվ երրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ անցած ամիսների ընթացքում վարակվել է շուրջ 5,5 միլիոն մարդ։ Մնացած երկրներում վարակվածների թիվը շատ ավելի փոքր է։

Միայն մի թիվ բերեմ՝ չորրորդ տեղում հիմա Ռուսաստանն է, որտեղ վարակվածների թիվը մոտ մեկուկես միլիոն է։ Հիմա հիվանդության երկրորդ ալիքի մասին։ Հեռուն չգնանք՝ գիտեք, իհարկե, որ այս վերջին օրերին Հայաստանում էլ վարակվածների թիվն ավելին է, քան գարնանը։ Ինչով էլ սա բացատրենք, պիտի փաստենք, որ սա զուտ հայաստանյան երևույթ չէ։

Շտապօգնությունն աշխատում է ուժերի գերլարմամբ․ քաղաքացիներին խնդրում են ըմբռնումով մոտենալ

Այսպես ասած լոքդաունի, այսինքն` նոր սահմանափակումների մասին օրերս հայտարարել են Գերմանիան, Ֆրանսիան և Չեխիան։ Որոշ մասնագետներ դա բացատրում են նրանով, որ ամռանը եվրոպական որոշ երկրներում նկատվեց համավարակի դեպքերի շատ հուսադրող անկում, և այդ պետությունների իշխանությունները պարզապես կորցրին զգոնությունը` ենթադրելով, թե վտանգն անցնում է կամ միգուցե արդեն անցել է։ Սակայն այս շաբաթ Եվրոպայի լիդերները հավաքվեցին և խոստովանեցին, որ սխալվել էին։ Այս վերջին վիրտուալ, այսինքն` առցանց գագաթնաժողովում եթե ոչ հոռետեսական, գոնե իրատեսական կանխատեսումներ հնչեցին այն մասին, որ կորոնավիրուսի դեմ պայքարը ամենևին էլ այս տարի չի ավարտվի, այլ կշարունակվի առնվազն մինչև հաջորդ տարվա վերջը։

Ինչու։ Այն պարզ պատճառով, որ դեղամիջոցը դեռ գտնված չէ, թեև ինտենսիվ աշխատանքներն այդ ուղղությամբ տարվում են, փողն էլ հատկացվում է։ Դիցուք՝ Եվրամիության գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը արդեն մոտ 350 միլիոն եվրո է հատկացրել 6 ընկերությունների, որոնք զբաղված են կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ մշակելու գործով։ Բայց այս դեպքում էլ ամեն ինչ բավական անորոշ է՝ կհաջողվի արդյոք պատրաստել նման դեղամիջոց։

Եվրամիության ներկայացուցիչները անկեղծ խոստովանում են՝ շատ հնարավոր է, որ 100-տոկոսանոց արդյունավետություն ունեցող պատվաստանյութ առաջիկայում հնարավոր չի լինի մշակել, իսկ եթե հնարավոր էլ լինի, մենք դեռ շատ երկար ժամանակ բավարար քանակ չենք ունենա անխտիր բոլորին ներարկելու համար։ Մասնագետները հակադարձում են՝ ոչինչ, եթե նույնիսկ ունենանք այնպիսի պատվաստանյութ, որի արդյունավետությունը 80 կամ նույնիսկ ընդամենը 70 տոկոս կլինի, այն անպայման անհրաժեշտ է կիրառել։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե առաջին հերթին ովքեր պետք է պատվաստման ենթարկվեն, մասնագետները միանշանակ պատասխանում են՝ առաջին հերթին բժիշկները, որոնք անմիջականորեն շփվում են վարակվածների հետ, պետական ծառայողները, որոնք բոլոր դեպքում ստիպված են գալ աշխատանքի և ապահովել պետության բնականոն գործունեությունը և վերջապես տարեցները, որոնք գտնվում են ռիսկային գոտում։

0
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի պատճառով Հայաստանի դատարանները կարող են նիստերը հեռավար անցկացնել
Պատերազմն ու կորոնավիրուսը. ՀՀ առողջապահության նախարարությունը պատասխանել է քննադատությանը
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանը