Մարտունի

Կարմիր շուկան շարունակել են թիրախավորել. ևս մեկ խաղաղ բնակիչ է զոհվել

383
(Թարմացված է 15:58 16.10.2020)
Արցախի ՄԻՊ-ը հայտնել է, որ խաղաղ բնակչության շրջանում ընդհանուր առմամբ 34 զոհ կա արդեն, ինչպես նաև երկու գերի է գնդակահարվել։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան ադրբեջանական զինված ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակչությանը։

«Գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Մարտունու Կարմիր շուկա համայնքը` այնտեղ կիրառելով «Սմերչ» կասետային ռումբ։ Արդյունքում ևս մեկ մարդ է զոհվել։ Կա նաև մեկ վիրավոր»,–Twitter–ի իր էջում գրել է Բեգլարյանը։

Նա հայտնել է նաև, որ խաղաղ բնակչության շրջանում ընդհանուր առմամբ 34 զոհ կա արդեն իսկ, ինչպես նաև երկու գերի է գնդակահարվել։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը` հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ  կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կարմիր Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան` Բերդաշեն համայնքի ուղղությամբ։ Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։

Ցանկալի է, որ Ղարաբաղի ավերածությունները տեսնեն նաև դիվանագետները. Նիկոլ Փաշինյան

Հիշեցնենք, որ երեկ` հոկտեմբերի 15–ին, թշնամին «Սմերչով» հրթիռակոծել էր Մարտունու Կարմիր շուկա համայնքը։ Կրակից վնասվել էր բնակիչներից մեկի ավտոմեքենան, իսկ վարորդը մահացել էր։ Կարմիր շուկան երեկ թիրախավորելու արդյունքում, փաստորեն, քաղաքացիական բնակչության շրջանում գրանցվել է 2 զոհ։

383
թեգերը:
Զոհ, Ադրբեջան, սմերչ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ)
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1629)
Ըստ թեմայի
Թուրքիան հետաքրքրված է Ադրբեջանի բռնազավթմամբ. ՀՀ նախագահ
Մեր սպան նաև ավագ ընկեր է. խոսուն լուսանկար առաջնագծից
Ռուսաստանը կարող է անկեղծ միջնորդ լինել. Արմեն Սարգսյան
Մել Գիբսոն

Շատ խոր տխրությամբ լսեցի` ինչ է կատարվում Արցախում. Գիբսոնն աջակցություն է հայտնել հայերին

17
(Թարմացված է 13:25 26.10.2020)
Գիբսոնն իր տեսաուղերձում նշում է, որ աղոթում է հայերի համար, աղոթում է, որպեսզի պատերազմը խաղաղությամբ ավարտվի։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հոլիվուդյան հայտնի դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնն անհանգստացած է Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններով։ RT–ին Twitter–ի իր էջում տեղադրել է Գիբսոնի տեսաուղերձը։

Հայերի ցավը ռուս լուսանկարչի աչքերով

«Շատ խոր տխրությամբ լսեցի, թե ինչ է կատարվում Հայաստանում և Արցախում։ Ես շատ հայ ընկերներ ունեմ ԱՄՆ–ում, որոնք պատմում են այս օրերին իրենց հարազատների կորստի մասին... Հայերին ես շատ եմ հարգում` մեծահոգի և ամուր մարդիկ են, որոնք մի շարք դժվարությունների են բախվել»,–ասում է դերասանը։

​Նա նշում է նաև, որ աղոթում է հայերի համար, աղոթում է, որպեսզի պատերազմը խաղաղությամբ ավարտվի և մեծ ուժերը միջամտեն ու լուծում տան հարցին։

Գիբսոնը հույս է հայտնում, որ խաղաղությունը կվերականգնվի։ Նա կոչ է անում հայերին ուժեղ լինել և շարունակել իրենց անելիքները։

Հայերին սպանում է Թրամփի ընկեր Էրդողանը. Շոն Փենն ամոթանք է տվել ամերիկացիներին

17
թեգերը:
Մել Գիբսոն, Պատերազմ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1629)
Ըստ թեմայի
Ինչպես տարբերել թացը չորից, կամ ինչ պետք է իմանան հայերը պատերազմի ժամանակ
Իսրայելի հայերը բողոքի ակցիա են իրականացրել Երուսաղեմի ԱԳՆ շենքի դիմաց
Հայերն ապրել են ու կապրեն Արցախում ընդմիշտ. բողոքի ակցիա` Շվեդիայում
Невзорвавшийся снаряд Смерч-а в общине Иванян (1 октября 2020). Карабах

Ադրբեջանի դեմ քրգործ հարուցելու համար գերմանահայ իրավաբանները դիմել են դաշնային դատախազին

64
(Թարմացված է 12:50 26.10.2020)
Ադրբեջանի դեմ քրեական գործ հարուցելու համար հիմք են ծառայել ինչպես խաղաղ բնակիչների դեմ կատարված հանցագործությունները, այնպես էլ գերիների նկատմամբ վերաբերմունքը։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ գերմանահայ իրավաբանների միությունը դիմել է Գերմանիայի դաշնային դատախազին՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական հանցագործություններ կատարելու վերաբերյալ քրգործ հարուցելու հայցով:

«Դիմումի հիմքում նշվել են Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության ահաբեկման, հայ գերիների նկատմամբ նվաստացուցիչ և ֆիզիկական խոշտանգումների, միջազգայնորեն արգելված կասետային ռումբերի օգտագործման փաստերը։ Բացի այդ, նշվել է նաև խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների՝ բնակելի տների, շենքերի, հիվանդանոցների, դպրոցների, եկեղեցիների, ինչպես նաև կոմունիկացիոն ճանապարհների, կամուրջների հրթիռակոծման վերաբերյալ փաստերը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Գերմանիայի միջազգային քրեական օրենսգիրքը թույլ է տալիս պատասխանատվության ենթարկել միջազգային իրավունքի դեմ ուղղված ծանր հանցագործությունների համար, ինչպիսիք են ցեղասպանությունը, մարդկության դեմ ուղղված և ռազմական հանցագործությունները:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 25-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

64
թեգերը:
Քրեական գործ, Ադրբեջան, Արցախ, Գերմանիա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1629)
Ըստ թեմայի
Արցախի բնակչությանը ցեղասպանության են ենթարկում ԱԹՍ–ների միջոցով. գերմանացի պատգամավոր
Ինչպես կարող է Գերմանիան օգնել Հայաստանին և ինչպես` խանգարել Բաքվին և Անկարային
«Կանգնեցրեք երկրորդ Հիտլերին». բողոքի ակցիա ՀՀ–ում Գերմանիայի դեսպանատան առջև