Միլանի քաղաքային խորհուրդ

Միլանի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը

155
(Թարմացված է 12:46 16.10.2020)
Որոշմանը կողմ են քվեարկել նիստին ներկա 29 պատգամավորներից 28-ը։ 1 պատգամավոր «ձեռնպահ» է քվեարկել։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Միլանի քաղաքային խորհուրդը երեկ ուշ երեկոյան ճանաչել է Արցախի անկախությունը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է Միլանի քաղաքային խորհրդի պատգամավոր Մատեո Ֆորտեն, որը նախագծի հեղինակն է։

Նա նաև հայտնում է, որ հարցի քննարկմանն ու քվեարկությանը ներկա է եղել Իտալիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Պյետրո Քուչուկյանը։

«Պատվավոր հյուպատոսի ներկայությամբ քաղաքային խորհուրդը քիչ առաջ ընդունեց իմ առաջարկը` դատապարտել թուրք–ադրբեջանական ագրեսիան ու ճանաչել Արցախի Հանրապետությունը։ 1997թ–ին Պալացցո Մարինոյի քվեարկությունից հետո, որով առաջին անգամ քաղաքապետարանը ճանաչեց քսաներորդ դարի Հայոց ցեղասպանությունը, Միլանը կրկին ճանապարհ է բացում դեպի ճանաչում»,–գրել է պատգամավորը։

Նշենք, որ ընդունված որոշմամբ` Միլանի քաղաքային խորհուրդը նաև Միլանի քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին պատվիրակում է միջնորդել Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ «որպես քաղաքակրթության ակտ, որը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության իրագործմանը, այլև վերջ դնել լռությանը, որը տևական ժամանակ է` դառնում է հանցագործության մեղսակցություն»։

Նշենք, որ որոշմանը կողմ են քվեարկել նիստին ներկա 29 պատգամավորներից 28-ը։ 1 պատգամավոր «ձեռնպահ» է քվեարկել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 09:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 604 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

155
թեգերը:
անկախություն, Միլան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1629)
Ըստ թեմայի
Ե՞րբ ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչումն անիմաստ կլինի. Մարուքյանը մանրամասնում է
Դիմելու եմ ՀՀ-ին ու աշխարհի բոլոր երկրներին՝ ճանաչելու Արցախի անկախությունը. ԱՀ նախագահ
Ինչու հենց հիմա պետք է ճանաչել Արցախի անկախությունը. Մելքումյանը պատմել է ԵԽԽՎ նիստից
Ակցիա Երևանում. մասնակիցները ՌԴ–ին կոչ արեցին ճանաչել Արցախի անկախությունը
Մել Գիբսոն

Շատ խոր տխրությամբ լսեցի` ինչ է կատարվում Արցախում. Գիբսոնն աջակցություն է հայտնել հայերին

44
(Թարմացված է 13:25 26.10.2020)
Գիբսոնն իր տեսաուղերձում նշում է, որ աղոթում է հայերի համար, աղոթում է, որպեսզի պատերազմը խաղաղությամբ ավարտվի։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հոլիվուդյան հայտնի դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնն անհանգստացած է Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններով։ RT–ին Twitter–ի իր էջում տեղադրել է Գիբսոնի տեսաուղերձը։

Հայերի ցավը ռուս լուսանկարչի աչքերով

«Շատ խոր տխրությամբ լսեցի, թե ինչ է կատարվում Հայաստանում և Արցախում։ Ես շատ հայ ընկերներ ունեմ ԱՄՆ–ում, որոնք պատմում են այս օրերին իրենց հարազատների կորստի մասին... Հայերին ես շատ եմ հարգում` մեծահոգի և ամուր մարդիկ են, որոնք մի շարք դժվարությունների են բախվել»,–ասում է դերասանը։

​Նա նշում է նաև, որ աղոթում է հայերի համար, աղոթում է, որպեսզի պատերազմը խաղաղությամբ ավարտվի և մեծ ուժերը միջամտեն ու լուծում տան հարցին։

Գիբսոնը հույս է հայտնում, որ խաղաղությունը կվերականգնվի։ Նա կոչ է անում հայերին ուժեղ լինել և շարունակել իրենց անելիքները։

Հայերին սպանում է Թրամփի ընկեր Էրդողանը. Շոն Փենն ամոթանք է տվել ամերիկացիներին

44
թեգերը:
Մել Գիբսոն, Պատերազմ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1629)
Ըստ թեմայի
Ինչպես տարբերել թացը չորից, կամ ինչ պետք է իմանան հայերը պատերազմի ժամանակ
Իսրայելի հայերը բողոքի ակցիա են իրականացրել Երուսաղեմի ԱԳՆ շենքի դիմաց
Հայերն ապրել են ու կապրեն Արցախում ընդմիշտ. բողոքի ակցիա` Շվեդիայում
Невзорвавшийся снаряд Смерч-а в общине Иванян (1 октября 2020). Карабах

Ադրբեջանի դեմ քրգործ հարուցելու համար գերմանահայ իրավաբանները դիմել են դաշնային դատախազին

82
(Թարմացված է 12:50 26.10.2020)
Ադրբեջանի դեմ քրեական գործ հարուցելու համար հիմք են ծառայել ինչպես խաղաղ բնակիչների դեմ կատարված հանցագործությունները, այնպես էլ գերիների նկատմամբ վերաբերմունքը։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ գերմանահայ իրավաբանների միությունը դիմել է Գերմանիայի դաշնային դատախազին՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական հանցագործություններ կատարելու վերաբերյալ քրգործ հարուցելու հայցով:

«Դիմումի հիմքում նշվել են Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության ահաբեկման, հայ գերիների նկատմամբ նվաստացուցիչ և ֆիզիկական խոշտանգումների, միջազգայնորեն արգելված կասետային ռումբերի օգտագործման փաստերը։ Բացի այդ, նշվել է նաև խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների՝ բնակելի տների, շենքերի, հիվանդանոցների, դպրոցների, եկեղեցիների, ինչպես նաև կոմունիկացիոն ճանապարհների, կամուրջների հրթիռակոծման վերաբերյալ փաստերը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Գերմանիայի միջազգային քրեական օրենսգիրքը թույլ է տալիս պատասխանատվության ենթարկել միջազգային իրավունքի դեմ ուղղված ծանր հանցագործությունների համար, ինչպիսիք են ցեղասպանությունը, մարդկության դեմ ուղղված և ռազմական հանցագործությունները:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 25-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

82
թեգերը:
Քրեական գործ, Ադրբեջան, Արցախ, Գերմանիա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1629)
Ըստ թեմայի
Արցախի բնակչությանը ցեղասպանության են ենթարկում ԱԹՍ–ների միջոցով. գերմանացի պատգամավոր
Ինչպես կարող է Գերմանիան օգնել Հայաստանին և ինչպես` խանգարել Բաքվին և Անկարային
«Կանգնեցրեք երկրորդ Հիտլերին». բողոքի ակցիա ՀՀ–ում Գերմանիայի դեսպանատան առջև