Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդի հետևակը դիմել է փախուստի. Արծրուն Հովհաննիսյան

787
(Թարմացված է 11:06 16.10.2020)
ՀՀ պաշտպանության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ արցախա–ադրբեջանական շփման գծի հյուսիսային ուղղությամբ համառ մարտերը շարունակվում են։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Հյուսիսային ուղղությամբ համառ մարտերը շարունակվում են, մեր զորքերը կիրառում են շատ գրագետ մարտավարություն: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հերթական համառ գրոհը հետ մղելիս մեր զորքերի հարվածներից հակառակորդի հետևակը դիմել է փախուստի»,–գրել է նա:

Տեղեկացրել էինք, որ ադրբեջանցիներն այսօր վաղ առավոտյան մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել` կրելով զգալի կորուստներ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 15-ի ժամը 14:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 604 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

787
թեգերը:
Ադրբեջան, Արծրուն Հովհաննիսյան, Պատերազմ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1684)
Ըստ թեմայի
Առաջնագծի հարավային հատվածում ծանր մարտեր են. Արծրուն Հովհաննիսյան
Ծանր մարտեր են ընթացել, երկուստեք կան կորուստներ. Արծրուն Հովհաննիսյան
Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը. Արծրուն Հովհաննիսյան
Ալեն Սիմոնյան

Ինչ նկատի ուներ Փաշինյանը «ցավոտ փոխզիջում» ասելով. պատասխանում է Ալեն Սիմոնյանը

24
ԱԺ–ում լրագրողները հետաքրքրվել են, թե արդյո՞ք Փաշինյանը լավրովյան հայտնի լուծման մասին էր խոսում` «ցավոտ փոխզիջում» ասելով։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ, թե Արցախի հարցում պատրաստ ենք ցավոտ փոխզիջումների, ինչ–որ բան փնտրելը սխալ է։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` ի պատասխան լրագրողների հարցադրմանը, թե ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը նման արտահայտություն անելիս։

«Խոսքն այն մասին է, որ մենք մշտապես պատրաստ ենք եղել բանակցություններին և այդ ընթացքում եթե կար կամ կլիներ որևէ առաջարկ, որը մեզ համար ընդունելի կլիներ, ապա կներկայացվեր Հայաստանի և Արցախի ժողովրդի քննարկմանը։ Սակայն փաստն այն է, որ նմանատիպ առաջարկներ չի եղել ու չեն կարող լինել։ Այս փուլում, ցավոք, այդ խոսակցությունն այլևս սպառված է։ Փաշինյանի ասածներում որևէ այլ կոնկետացում մտցնելը սխալ է»,–ասաց Սիմոնյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Փաշինյանի նկատի չուներ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտնի ծրագիրը, ըստ որի` փուլային տարբերակով պետք է Արցախյան հիմնահարցը լուծվեր և տարածքներ հանձնեինք։ Ի պատասխան Սիմոնյանը նշեց, որ եթե խոսքն այդ մասին լիներ, ապա դրա հետ կապված փաստաթուղթն արդեն պատրաստ էր, բանակցություններըն ընթացել էին և այդ խոսակցությունը կշարունակվեր։

Հիշեցնենք, որ ըստ վերոհիշյալ սկզբունքների` Արցախի հիմնահարցը պետք է լուծվի փուլային տարբերակով։ Առաջին փուլում պետք է 5 շրջան հանձնվի Ադրբեջանին, որից հետո Արցախի ստատուս քվոյի հարցը պետք է որոշվի, դրանից հետո ևս 2 շրջան պետք է հանձնվի։

24
Հենրիխ Մխիթարյան

«Ձեր լռությունը սպանում է մեզ»․ Մխիթարյանը կրկին դիմել է միջազգային հանրությանը

50
(Թարմացված է 15:35 27.10.2020)
Հայտնի ֆուտբոլիստն աշխարհի ուշադրությունը կրկին հրավիրել է Արցախում ընթացող թեժ մարտերի վրա և հորդորել միջազգային հանրությանը չլռել։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է աշխարհին պատմել Արցախի դեմ ընթացող պատերազմի մասին: Ֆուտբոլիստը Facebook–ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և դիմել կույր ձևացող աշխարհին։

«Ձեր լռությունը սպանում է»,-լուսանկարին կից գրել է Մխիթարյանը։

Պատերազմի առաջին օրերից Հենրիխ Մխիթարյանը իր ճանաչվածությունը դարձրեց զենք հօգուտ ճշմարտության ու հայ ժողովրդի։ Նա բազմիցս իր հրապարակումներում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին։ Ֆուտբոլիստը նաև Instagram-ի իր էջում հրապարակել էր վիրավոր հայ փոքրիկի և հոր լուսանկարն ու միջազգային հանրությանը կոչ արել շտապ միջամտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիան դադարեցնելու համար։

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան էլ իր հերթին հայտնել էր, որ պատրաստ է Հենրիխ Մխիթարյանին հանգիստ տալ առաջիկա խաղերին, քանի որ նա մտքերով Արցախում է:

 

50
թեգերը:
Հենրիխ Մխիթարյան, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1684)
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանը դիմել է միջազգային հանրությանը
Հենրիխ Մխիթարյանի մտքերն Արցախում են. «Ռոման» աջակցում է հայ ֆուտբոլիստին
«Ծանր սրտով եմ գրում». Հենրիխ Մխիթարյանը բաց նամակ է հղել Պուտինին, Թրամփին ու Մակրոնին