Ադրբեջանական զենք

Հայ գերիներին նվաստացրել են ու սպանել. ՄԻՊ–ը տեսանյութերը կուղարկի միջազգային մարմիններին

4275
(Թարմացված է 20:45 15.10.2020)
Ադրբեջանի ՊՆ–ն ասել է, որ իրենք առնչություն չունեն տեսանյութերի հետ, հետո հեռացրել են դրանք, սակայն Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բոլոր աղբյուրները ժամանակին փաստագրել է:

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն այսօր ձեռք է բերել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային, դաժան վերաբերմունքը ցուցադրող երկու տեսանյութ և լուսանկարներ: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։

Այդ տեսանյութերում Ադրբեջանի զինվորականները մարդկանց ենթարկում են առավելագույն նվաստացման, իսկ հետո բացառիկ ցինիզմով դաժանաբար սպանում: Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների պահվածքն ու խոսքը լցված են ատելությամբ:

Տեսանյութերը տարածվել են այսօր ադրբեջանական աղբյուրներով՝ նաև թիրախավորելով երեխաների ու տարեցների:

Այնուհետև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հերքում այն մասին, թե իրենք առնչություն չունեն տեսանյութերի հետ: Դրանից հետո համացանցի ադրբեջանական աղբյուրներից սկսել են հեռացնել տեսանյութերը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, սակայն, բոլոր աղբյուրները ժամանակին փաստագրել է:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փորձագետները ճշգրիտ տեղորոշել են նաև ադրբեջանական հանցավոր արարքների կատարման վայրն ու ժամը: Կատարվել է օգտագործվող խոսքի թարգմանություն, որն ամրագրվել է տեսանյութերում:

Տեսանյութերն ու լուսանկարները արդեն ստացել են անհրաժեշտ իրավական ամրագրում՝ որպես պատերազմական հանցագործության մասին վկայող անհերքելի իրավական ապացույցներ:

Տեսանյութերը և լուսանկարները անհրաժեշտ նկարագրությամբ վաղն առավոտյան կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 15-ի ժամը 14:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 604 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

4275
թեգերը:
Արման Թաթոյան, գերի, Ադրբեջան
Ըստ թեմայի
Թշնամին «Սմերչով» հրթիռակոծել է Մարտունու Կարմիր Շուկա համայնքը. խաղաղ բնակիչ է զոհվել
Եվս 49 զոհ. ԱՀ պաշտպանության բանակը հրապարակել է անունները
Ադրբեջանը երկու զինծառայողի է գերեվարել. հայկական կողմը դիմել է Եվրոպական դատարան
Премьер-министр Армении Никол Пашинян на заседании Евразийского межправительственного совета (9 октября 2020). Еревaн

Հայկական կողմը կպահպանի հրադադարի ռեժիմը. Փաշինյան

9
(Թարմացված է 08:08 26.10.2020)

Հայկական կողմը կպահպանի հրադադարի ռեժիմը, Facebook–ի իր էջում վստահեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչպես և համաձայնեցվել է երեկ Վաշինգտոնում` ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը»,–գրել է նա։

9
թեգերը:
հրադադար, Պատերազմ, Ադրբեջան, ԱՄՆ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան
Մինսկի խմբի համանախագահները, Անջեյ Կասպրշիկն ու Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում՝ հոկտեմբերի 13-ին

Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկումը կշարունակվի Ժնևում

409
(Թարմացված է 00:22 26.10.2020)
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են ընդունել։ Ընդգծվում է, որ կարգավորմանը պետք է հասնել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ընդունված հիմնական սկզբունքներին համապատասխան։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն են հրապարակել։

Մասնավորապես, նշվում է, որ հոկտեմբերի 24-ին համանախագահները Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Մասնակցություն են ունեցել նաև ԱՄՆ արտաքին գործերի նախարարների և փոխարտգործնախարար Սթիվեն Բիգունի հետ համատեղ հանդիպմանը: Հանդիպումներին ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

«Համանախագահները կողմերին կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան համատեղ հայտարարության բոլոր կետերի իրականացման ուղղությամբ ՝ իրենց ստանձնած պարտավորություններին համապատասխան։ Նշել են, որ իրենք Փարիզի հետ այդ պարտավորությունները վերահաստատել են հոկտեմբերի 18-ին: Համանախագահները նաեւ կողմերին հիշեցրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ի համատեղ հայտարարության, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի համատեղ հայտարարության մասին: Պոմպեոն, Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- նշված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ։

Համանախագահները և արտգործնախարարները քննարկել են անհապաղ հումանիտար հրադադարի հաստատումը, ինչպես նաև հրադադարի դիտարկման հնարավոր մեխանիզմները և այլն։ Համանախագահները և արտգործնախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել Ժնևում հոկտեմբերի 29-ին։ Հանդիպման նպատակն է քննարկել, պայմանավորվածություն ձեռք բերել և սկսել իրականացնել համաձայնեցված ժամկետներում բոլոր այն քայլերը, որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ կարգավորմանը պետք է հասնել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ընդունված հիմնական սկզբունքներին համապատասխան:

409
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Ալիևի խոսքերը նման են բառախաղի. վարչապետի խոսնակը` Ադրբեջանի նախագահի հայտարարության մասին
ՀՀ-ի համար ընդունելի փոխզիջումը հաջորդ պահից Բաքվի համար անընդունելի է դառնում. վարչապետ
Մնացականյանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպման արդյունքում հայտարարություն է ընդունվել