ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը կոնկրետ ապացույցներ ունի, որ Լեռնային Ղարաբաղի դեմ մարտերում Սիրիայից բերված ահաբեկիչներին են մասնակցում։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։
«Այդ մասին արդեն ողջ աշխարհն է խոսում։ Դա շատ կարևոր նրբություն է, և կարևոր է նաև այն պատճառով, որ կօգնի հասկանալ՝ ով ինչ նկատառումներով է սկսել ռազմական գործողությունները։ Իհարկե կան կոնկրետ ապացույցներ, որ Սիրիայից բերված ահաբեկիչ գրոհայինները մասնակցում են Լեռնային Ղարաբաղի դեմ մղվող մարտերին։ Ապացուցող տեսագրություններ կան, որոնք հրապարակվել են սոցցանցերում ու լրատվամիջոցներում։ Ու հիմա ակնհայտ է, որ Թուրքիան այդ պատերազմի գլխավոր հովանավորն է։ Թուրքիան է վարձել ու տեղափոխել գրոհային ահաբեկիչներին Ղարաբաղյան հակամարտության գոտի։ Թուրքիայի հովանու ներքո է Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակում սկսելու որոշում կայացվել»,– ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով` կարևոր է հասկանալ՝ ինչու՞։ Քանի որ ակնհայտ էր` Ադրբեջանի բանակը միայնակ չի կարող կռվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դեմ։ Այդ պատճառով Թուրքիան որոշել է ներգրավվել ահաբեկիչների, թուրքական զորքերը ոչ միայն ներգրավված են ռազմական գործողությունների ղեկավարման մեջ, այլև անմիջական մասնակցություն ունեն թուրքական բանակի հատուկ ստորաբաժանումները։
«Որոշ տվյալների համաձայն՝ մարտական գործողություններին մասնակցում են նաև Պակիստանի բանակի հատուկ ստորաբաժանումները։ Կարծում եմ՝ առնվազն Թուրքիայի կողմից գրոհայինների մասնակցությունն ամբողջ աշխարհում ապացուցված է, քանի որ բազում միջազգային ԶԼՄ-ներ արդեն գրում են այդ մասին»,– նշել է ՀՀ վարչապետը։
Նշենք, որ Սիրիայից վարձկաններ ներգրավելու մասին հայտարարել էր նաև ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, իսկ երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում այդ մասին խոսել էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Փաշինյանը ներկայացրել է Արցախյան հարցում Հայաստանի համար կարմիր գծերը
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երեկ Արցախի հարավային թևում ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
44–օրյա պատերազմի օրերին տարածքը թիրախավորվել և հրկիզվել էր թշնամու արձակած հրթիռից:
Նախարարությունից նշում են, սակայն, որ Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք:
Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Նշենք, որ 2 օր առաջ նույն վայրից փոխանցվել էր ևս մեկ զինծառայողի մասունք:
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն:
Երանի էի տալիս, որ գերի ընկած լինի, ապա` որ գտնենք մարմինը. Տիգրանի ծնողների դժոխքի ճամփան
Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։
«Մեկ օրում մաքրվել է 17 հա տարածք և 4 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացնելու համար անվտանգ տարածք է տեղափոխվել 27 պայթյունավտանգ առարկա»,- նշված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1575 հա տարածք, 493 կմ ճանապարհ, 1549 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 072 պայթյունավտանգ առարկա։
Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական գործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:
«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ:



