Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Սա իր մասշտաբներով աննախադեպ պատերազմ է. Փաշինյանը` ղարաբաղյան մարտերի մասին

781
ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմ է ընթանում, որում ներգրավված են սպառազինությունների բոլոր տեսակները։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Ղարաբաղում թեժ մարտեր են ընթանում, երկու կողմն էլ շատ զոհեր ունեն։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զուգահեռ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։

«Շատ փորձագետներ են ասում, որ սա 21-րդ դարում իր  մասշտաբներով աննախադեպ պատերազմ է, քանի որ ներգրավված են բոլոր տեսակի սպառազինությունները` տանկեր, անօդաչու թռչող սարքեր, ինքնաթիռներ և ուղղաթիռներ, զրահատեխնիկա, հրետանի, հրթիռային համակարգեր և այլն: Եվ շատ զինվորականներ ու զորքեր են ներգրավված ռազմական գործողությունների մեջ»,-ասել է ՀՀ վարչապետը։

Նա ընդգծել է, որ լայնածավալ ու դաժան մարտեր են ընթանում, բայց այս պահին Ղարաբաղի բանակը կարողանում է ապահովել պաշտպանությունը։

«Փաստորեն, կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղը բլիցկրիգով հսկողության տակ վերցնելու Թուրքիայի ու Ադրբեջանի պլանները ձախողվել են», - ընդգծել է Փաշինյանը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 15-ի ժամը 14:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 604 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

781
թեգերը:
Զոհ, Պատերազմ, Ադրբեջան, Հայաստան, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1810)
Ըստ թեմայի
Թուրքիայի մշտական սադրանքներն անթույլատրելի են. Ֆրանսիայի արտգործնախարար
Որ հեռախոսահամարներն է անհրաժեշտ իմանալ ռազմական դրության ժամանակ
ՊԲ հրետանու անվրեպ խոցումներն ու թշնամական զինուժի կորուստները. տեսանյութ
Флаг с эмблемой Международного Комитета Красного Креста

ԿԽՄԿ–ն աշխատում է Ադրբեջանում մահացած տղամարդու դին Հայաստան տեղափոխելու ուղղությամբ

0
Հոկտեմբերի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջամտությամբ հայկական կողմին էր փոխանցվել Արցախի գերեվարված քաղաքացի, 85-ամյա Եվգենյա Բաբայանը, ով պաշտոնապես չհաստատված տեղեկություններով՝ Միշա Մելքումյանի կինն է։ 84-ամյա Միշա Մելքումյանն Ադրբեջանում մահացել է։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անում է հնարավորը Ադրբեջանում մահացած հայ գերի 84-ամյա Միշա Մելքումյանի դին հնարավորինս շուտ Հայաստան տեղափոխելու համար։
Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Զառա Ամատունին։
«Չեմ կարող ասել, թե երբ կստացվի տեղափոխել, բայց գործընթացն արդեն սկսված է, կողմերի միջև աշխատանքները տարվում են»,– ասաց նա։
Հիշեցնենք` երեկ` հոկտեմբերի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջամտությամբ հայկական կողմին էր փոխանցվել Արցախի գերեվարված քաղաքացի, 85-ամյա Եվգենիա Բաբայանին, ով պաշտոնապես չհաստատված տեղեկություններով Միշա Մելքումյանի կինն է։

Իսկ 84-ամյա Միշա Մելքումյանի մասին Ադրբեջանը նախ կեղծ լուրեր էր տարածել, թե, իբր, հայկական կողմը հրաժարվել է ընդունել նրան, ապա հայտարարվեց, որ Միշա Մելքումյանի բժշկական եզրակացության համաձայն տարեց տղամարդու տեղափոխումն անթույլատրելի է համարվել։ Այդուհանդերձ, Հայաստանի իրավասու մարմինները միանշանակ պատրաստակամություն են հայտնել առաջին իսկ հնարավորության դեպքում կազմակերպելու նրա վերադարձը:
Բայց հոկտեմբերի 29-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը մահացել է։

0
Դավիթ Հարությունով

Ադրբեջանի ԶՈւ-ի «հարձակողական միջուկի» ոչնչացումը կարող է վճռել պատերազմի ելքը․ փորձագետ

393
(Թարմացված է 13:19 30.10.2020)
Կարելի է նշել Ադրբեջանի զրահատեխնիկայի և ԱԹՍ-ների ռեսուրսների որոշակի սպառումը, սակայն մարտական գործողությունների ինտենսիվության թուլացումը հազիվ թե երկարաժամկետ լինի։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերի «հարձակվող միջուկի» ոչնչացումը թույլ կտա վճռել ռազմական գործողությունների ելքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը՝ մեկնաբանելով ադրբեջանական բանակի հարձակողական ակտիվության անկումն ու դրա անօդաչու թռչող սարքերի՝ հաճախակի դարձած կորուստները։

Վերջին օրերին հայտնվեցին առաջին հաղորդումները թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների խոցման մասին։ Մարտերի ողջ ընթացքում Արցախի ԶՈւ-ն ոչնչացրել է մոտ մեկ տասնյակ այդպիսի ԱԹՍ։

«Որոշակի հավաստի տեղեկություն չկա, բայց կարելի է ենթադրել, որ հնարավոր է՝ ռադիոէլեկտրոնային հակազդեցության ինչ-որ միջոցներ են կիրառվում, որոնք ի վիճակի են նման էֆեկտ ապահովել։ Դրանք, մասնավորապես, ենթադրում են սարքի վերահսկողության խափանում կամ օպերատորի կողմից կառավարման կորուստ»,-ասել է Հարությունովը։

Այս տարբերակը չի կարելի բացառել, թեև այս հարցում հստակ տեղեկություններ չկան։ Դժվար է պնդել` հայկական կողմի սպառազինության մեջ նման համակարգեր կան, թե ոչ, քանի որ «Բայրաքթարների» կիրառման փորձը ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ մեր տարածաշրջանում, համեմատաբար նոր է։

Սակայն շրջանառվում է ԱԹՍ-ների դեմ պայքարի նոր համակարգերի մատակարարման վարկածը(ԶԼՄ-ներում հաղորդագրություններ էին հայտնվել նոր ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի մասին, – խմբ․)։

Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ ռազմական գործողությունների ընթացքին, ապա կարելի է խոսել Ադրբեջանի ուժերի, այդ թվում՝ գործածվող սարքավորումների պաշարների հյուծման մասին։

«Առավել ևս, որ Ադրբեջանի կողմից կիրառվող միջոցների մեծ մասը ոչ թե բազմակի օգտագործման անօդաչու թռչող սարքերն են, այլ գերճշգրիտ զինամթերքը։ Այսինքն՝ ռազմական գործողությունների ընթացքում դրանց սպառումը շատ մեծ է։ Եվ չնայած տեղեկություններ կային, որ Իսրայելից մշտապես մատակարարումներ են իրականացվում, բացի այդ՝ Թուրքիայի և Ադրբեջանի պաշարները բավականին շատ են, ես չեմ բացառում այդ պաշարների որոշակի կրճատումը»,-ասել է Հարությունովը։

Թուրքիայի վրա ճնշումը կարող է հակառակ էֆեկտն ունենալ․ ռուս փորձագետը փակագծեր է բացում

Այսպիսով, երկու հավանական գործոն կա․ հակառակորդի ռեսուրսների որոշակի հյուծումը( սարքերի քանակության նվազումը) և հայկական ՀՕՊ համակարգի պայքարի արդյունավետության ավելացումը։

Սա, իհարկե, չի կարող չանդրադառնալ ադրբեջանական բանակի հարձակողական հնարավորությունների վրա։ Դիտարկվում է, բնականաբար, նաև զրահատեխնիկայի և անձնական կազմի հետ կապված ռեսուրսների կրճատում։ Այս գործոնների համակցությունը պետք է որ խաղա իր դերը, համենայն դեպս՝ տեսականորեն։ 

Թե որքան կտևի մարտական գործողությունների ինտենսիվության թուլացման շրջանը, դժվար է ասել։ Շատ բան կախված կլինի Ադրբեջանում տնտեսական պլանավորումից։ Ընդհանուր առմամբ, հակամարտության տրամաբանությունն այնպիսին է, որ եթե հիմա Բաքվի հարձակողական իմպուլսը թուլացել է, ապա չի կարելի բացառել, որ որոշակի անդորրից հետո (որը կախված է բազմաթիվ գործոններից) մարտերի ինտենսիվությունը կրկին կաճի։

«Իսկ եթե խոսքը ռեսուրսների էական սպառման մասին է, ապա չի կարելի բացառել ավելի երկար դադարը։ Բայց հավանականությունը, որ ռազմական գործողությունները կվերսկսվեն, մեծ է։ Չէ՞ որ եթե դադարը լինի ներկա փուլում, Ադրբեջանը կարող է ևս մեկ հարձակողական ալիք սկսելու գայթակղությանը տրվել՝ օգտագործելով ներկայիս մեկնարկային դիրքերը»,-նշել է Հարությունովը։

Մյուս կողմից՝ հայկական կողմի մեկ խոշոր հաջող գործողությունը, որը կհանգեցնի «հարձակողական միջուկի» ոչնչացմանը (ինչը Ադրբեջանի համար լրջագույն պարտություն կլինի թե՛ ռազմական, թե՛ քաղաքական առումով) և նախքան սեպտեմբերի 27-ը գոյություն ունեցած իրավիճակի վերականգնմանը, կարող է վճռել հակամարտության ելքը։

«Դա կազդի նաև Ադրբեջանի քաղաքական դիրքորոշման վրա։ Մեկ կամ երկու խոշոր գործողությունների դեպքում նման ելքը միանգամայն հնարավոր է»,-ասել է Հարությունովը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 29-ի ժամը 18։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

393
թեգերը:
Դավիթ Հարությունով (ռազմական փորձագետ), Արցախ, Ադրբեջան, Պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1810)
Ըստ թեմայի
Թուրքիայի գլխավորած ադրբեջանական զորքի և ահաբեկիչների նպատակը էթնիկ զտումներն են. Փաշինյան
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է Արցախ և Ադրբեջանի հետ սահման չմեկնել
Ադրբեջանը հիմնովին ավերում է ժամանակավոր իր տիրապետության տակ գտնվող տարածքները