Արխիվային լուսանկար

Որ հեռախոսահամարներն է անհրաժեշտ իմանալ ռազմական դրության ժամանակ

462
(Թարմացված է 18:04 15.10.2020)
Քաղաքացիներն անհրաժեշտ սոցիալական աջակցություն կամ տեղեկություն կարող են ստանալ` զանգահարելով նշված հեռախոսահամարներով։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է ռազմական դրության պայմաններում անհրաժեշտ թեժ գծերի հեռախոսահամարները։

  • Սոցիալական աջակցություն տրամադրելու և ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել 117 կամ 114 հեռախոսահամարներով։
  • Առողջական խնդիրների, այդ թվում՝ կորոնավիրուսի նախանշանների դեպքում քաղաքացիները պետք է այցելեն ժամանակավոր բնակության վայրին ամենամոտ գտնվող պոլիկլինիկա։ Թեժ գիծ` 8003։
  • Զինծառայողների կամ կամավոր զինվորագրվածների մասին տեղեկատվություն ստանալու համար գործում է ՀՀ պաշտպանության նախարարության թեժ գիծը` 1 28, 8501, 8503 հեռախոսահամարներով։
  • Մարտական գործողությունների մասնակից անձանց և նրանց ընտանիքներին, ինչպես նաև տուժած քաղաքացիներին անվճար օնլայն հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար գործում է թեժ գիծ` 060 834 777 հեռախոսահամարով։
  • Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն ՀՀ-ում՝ սկսած հոկտեմբերի 9-ից։ Քաղաքացիները կարող են այցելել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի (նպաստառուի) փաստացի բնակության վայրի սպասարկող մասնաճյուղ։ Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 114 թեժ գծի կամ «Հայփոստ» ՓԲԸ 010 514514 հեռախոսահամարներով։
  • Հայաստան-Արցախ ելքի ու մուտքի և տեղաշարժերի վերաբերյալ տեղեկությունների համար պետք է զանգահարել +37447 95 42 29, +37447 94 45 29 հեռախոսահամարներով։
  • Արցախից ժամանած քաղաքացիները փաստաթղթեր չունենալու դեպքում կարող են մոտենալ իրենց ժամանակավոր բնակության վայրին մոտ գտնվող տարածքային անձնագրային բաժին կամ Անձնագրային և վիզաների վարչություն (ՕՎԻՐ)։
  • Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով, որը կգործի ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն համալսարանի տարածքում, հասցե՝ քաղաք Երևան, Արշակունյաց պող․ 89, հեռախոս՝ +374 10 448425։
  • Վիրավոր զինծառայողների առողջական վիճակի հետ կապված հարցերի պարզաբանումների համար գործում է +374 10 660054 հեռախոսահամարը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նույն օրն էլ ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում ռազմական դրություն հայտարարվեց։

«ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ փոփոխություններ են կատարվել

462
թեգերը:
ռազմական դրություն, Արցախ, Թեժ գիծ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2226)
Ըստ թեմայի
Հայաստանում ռազմական դրություն է հայտարարվում. Նիկոլ Փաշինյան
ԱԺ-ն հատուկ նիստ կգումարի. ՀՀ-ում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք
Հայաստանի ամբողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն. կառավարության որոշումը
Արխիվային լուսանկար

Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻՊԾ–ին է փոխանցվել 2 զինծառայողի մասունք

62
(Թարմացված է 10:08 05.03.2021)
Արցախի հարավային թևում ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երեկ Արցախի հարավային թևում ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

44–օրյա պատերազմի օրերին տարածքը թիրախավորվել և հրկիզվել էր թշնամու արձակած հրթիռից:

Նախարարությունից նշում են, սակայն, որ Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք:

Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Նշենք, որ 2 օր առաջ նույն վայրից փոխանցվել էր ևս մեկ զինծառայողի մասունք:

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն:

Երանի էի տալիս, որ գերի ընկած լինի, ապա` որ գտնենք մարմինը. Տիգրանի ծնողների դժոխքի ճամփան

Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

62
թեգերը:
Արցախ, աճյուն, Զոհ, Պատերազմ
Ըստ թեմայի
Ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն
15–օրյա դադարից հետո Արցախում աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են
Կուբաթլուի հատվածից ևս 4 աճյուն է հայտնաբերվել
Ականազերծում

ԼՂ–ում 1 օրում մաքրվել է 17 հա տարածք և 5 կմ ճանապարհ. ՌԴ ՊՆ–ն նոր ամփոփագիր է հրապարակել

15
(Թարմացված է 21:41 04.03.2021)
2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1575 հա տարածք, 493 կմ ճանապարհ։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։

«Մեկ օրում մաքրվել է 17 հա տարածք և 4 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացնելու համար անվտանգ տարածք է տեղափոխվել 27 պայթյունավտանգ առարկա»,- նշված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1575 հա տարածք, 493 կմ ճանապարհ, 1549 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 072 պայթյունավտանգ առարկա։

Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական գործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

15
թեգերը:
ականազերծում, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Ինչպես են խաղաղապահներն աշխատում Արցախում․ տեսանյութ
Ռուս խաղաղապահներն Արցախի Մարտունու շրջանը մաքրել են չպայթած զինամթերքից
Ռուս խաղաղապահներն Արցախում կատարելագործում են կրակային հմտությունները
Եվրատեսիլ, արխիվային լուսանկար

Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլին». Հանրային հեռուստաընկերություն

0
(Թարմացված է 14:34 05.03.2021)
Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` հայտնելով, թե որն է նման որոշում կայացնելու պատճառը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:

«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն` կորոնավիրուսի համավարակի պատճառով:

«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են կորոնավիրուսային իրավիճակի և վարակի տարածման կանխարգելման հետ։  «Եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։ Իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։

0