Մոմեր

Եվս 49 զոհ. ԱՀ պաշտպանության բանակը հրապարակել է անունները

5224
(Թարմացված է 14:09 15.10.2020)
Սեպտեմբերի 27–ից Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան հետ մղելու ընթացքում արդեն զոհվել է 604 հայորդի։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների նոր անուններ։

 

  1. Դադոյան Ալբերտ Հովհաննեսի, ծնվ. 2000թ.
  2. Ղազարյան Հարություն Արտաշեսի, ծնվ. 2002թ.
  3. Քաղաքացիական Գրիգորյան Էդուարդ Ալիկի, ծնվ. 1996թ.
  4. Նալբանդյան Արմեն Մխիթարի, ծնվ. 1990թ.
  5. Խաչատրյան Էրիկ Արթուրի, ծնվ. 2002թ.
  6. Հակոբյան Դավիթ Սամվելի, ծնվ. 2001թ.
  7. Ավագիմյան Արշակ Վազգենի, ծնվ. 1990թ.
  8. Սարգսյան Լևոն Գարեգինի, ծնվ. 1986թ.
  9. Ռուստամյան Սաշիկ Արմենի, ծնվ. 1994թ.
  10. Գրիգորյան Կամո Սանասարի, ծնվ. 2000թ.
  11. Վերանյան Վոլոդյա Վարդանի, ծնվ. 2001թ.
  12. Վարդանյան Վահե Էդիկի, ծնվ. 2000թ.
  13. Շամյան Գևորգ Հայկի, ծնվ. 2000թ.
  14. Բաղդասարյան Դավիթ Կարենի, ծնվ. 2001թ.
  15. Սահակյան Սամվել Սուրենի, ծնվ. 1986թ.
  16. Կարապետյան Մանվել Արծրունի, ծնվ. 1988թ.
  17. Գրիգորյան Հովհաննես Համլետի, ծնվ. 1991թ.
  18. Մինասյան Վարդգես Վահագնի, ծնվ. 1994թ.
  19. Աղաբաբյան Հայկ Ռաֆայելի, ծնվ. 1985թ.
  20. Ասատուրյան Անդրանիկ Ալեքսանդրի, ծնվ. 1988թ.
  21. Գևորգյան Աշոտ Գառնիկի, ծնվ. 1996թ.
  22. Մամիկոնյան Մելիք Արամայիսի, ծնվ. 1997թ.
  23. Պողոսյան Ալեքս Վարդանի, ծնվ. 2001թ.
  24. Լալայան Հայկ Գագիկի, ծնվ. 2001թ.
  25. Մարգարյան Դավիթ Մհերի, ծնվ. 2002թ.
  26. Սիմոնյան Արծրուն Ժիրայրի, ծնվ. 1994թ.
  27. Սևոյան Լևոն Մեխակի, ծնվ. 1994թ.
  28. Ավետիսյան Ավետիս Խաչիկի, ծնվ. 1997թ.
  29. Սողոմոնյան Հենրիկ Ռաֆիկի, ծնվ. 2001թ.
  30. Բոցինյան Գոռ Սերժիկի, ծնվ. 1991թ.
  31. Բարխուդարյան Ջոն Հրաչիկի, ծնվ. 1985թ.
  32. Կարախանյան Կարապետ Ալեքսանդրի, ծնվ. 1989թ.
  33. Դավթյան Ենոք Ալեքսանդրի, ծնվ. 1988թ.
  34. Լազարյան Ղևոնդ Սոսիկի, ծնվ. 1972թ.
  35. Անտոնյան Անտոն Բագրատի, ծնվ. 1984թ.
  36. Բոցինյան Խաչիկ Պարույրի, ծնվ. 1989թ.
  37. Մկրտումյան Բաբկեն Արարատի, ծնվ. 1990թ.
  38. Ջանիբեկյան Արտաշես Կորյունի, ծնվ. 1985թ.
  39. Պողոսյան Վարդան Դերենիկի, ծնվ. 1987թ.
  40. Թորոսյան Արամո Կարենի, ծնվ. 1999թ.
  41. Պողոսյան Խաչիկ Մարտիրոսի, ծնվ. 2000թ.
  42. Սիմոնյան Կարեն Աշոտի, ծնվ. 1985թ.
  43. Խաչատուրյան Խաչատուր Հովհաննեսի, ծնվ. 1990թ.
  44. Դրմեյան Արման Էդվարդի, ծնվ. 1980թ.
  45. Գրիգորյան Անդրանիկ Կարենի, ծնվ. 1993թ.
  46. Պահեստազորային Կարապետյան Էդիկ Արմենի, ծնվ. 1964թ.
  47. Պահեստազորային Միսակյան Արթուր Թորգոմի, ծնվ. 1973թ.
  48. Գալստյան Էդգար Արթուրի, ծնվ. 1999թ.
  49. Մյասնիկյան Մյասնիկ Պարգևի, ծնվ. 1990թ.

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 15-ի ժամը 14:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 604 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

5224
թեգերը:
Պատերազմ, Արցախի պաշտպանության բանակ (ՊԲ), Արցախ, Զոհ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2226)
Ըստ թեմայի
Զոհեր, վիրավորներ, 5800-ից ավելի վնասված շենքեր. 17-օրյա հրթիռակոծության հետևանքները
Չհասցրեց անգամ նորածնին տեսնել. զոհվել է «Մարտական խաչի» արժանացած Միհրան Ավդալյանը
Հերոսաբար զոհված գնդապետին հետմահու կշնորհվի Ազգային հերոսի կոչում
Արխիվային լուսանկար

Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻՊԾ–ին է փոխանցվել 2 զինծառայողի մասունք

61
(Թարմացված է 10:08 05.03.2021)
Արցախի հարավային թևում ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երեկ Արցախի հարավային թևում ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

44–օրյա պատերազմի օրերին տարածքը թիրախավորվել և հրկիզվել էր թշնամու արձակած հրթիռից:

Նախարարությունից նշում են, սակայն, որ Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք:

Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Նշենք, որ 2 օր առաջ նույն վայրից փոխանցվել էր ևս մեկ զինծառայողի մասունք:

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն:

Երանի էի տալիս, որ գերի ընկած լինի, ապա` որ գտնենք մարմինը. Տիգրանի ծնողների դժոխքի ճամփան

Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

61
թեգերը:
Արցախ, աճյուն, Զոհ, Պատերազմ
Ըստ թեմայի
Ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն
15–օրյա դադարից հետո Արցախում աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են
Կուբաթլուի հատվածից ևս 4 աճյուն է հայտնաբերվել
Ականազերծում

ԼՂ–ում 1 օրում մաքրվել է 17 հա տարածք և 5 կմ ճանապարհ. ՌԴ ՊՆ–ն նոր ամփոփագիր է հրապարակել

15
(Թարմացված է 21:41 04.03.2021)
2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1575 հա տարածք, 493 կմ ճանապարհ։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։

«Մեկ օրում մաքրվել է 17 հա տարածք և 4 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացնելու համար անվտանգ տարածք է տեղափոխվել 27 պայթյունավտանգ առարկա»,- նշված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1575 հա տարածք, 493 կմ ճանապարհ, 1549 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 072 պայթյունավտանգ առարկա։

Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական գործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

15
թեգերը:
ականազերծում, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Ինչպես են խաղաղապահներն աշխատում Արցախում․ տեսանյութ
Ռուս խաղաղապահներն Արցախի Մարտունու շրջանը մաքրել են չպայթած զինամթերքից
Ռուս խաղաղապահներն Արցախում կատարելագործում են կրակային հմտությունները

Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլին». Հանրային հեռուստաընկերություն

0

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:

«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ:

0