00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի կողմից Հադրութում 5 քաղաքացու սպանության դեպքով հարուցվել է քրգործ

© Sputnik / Aram NersesyanПоврежденный от обстрелов дом Эдика Степаняна в Гадруте
Поврежденный от обстрелов дом Эдика Степаняна в Гадруте - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանը խախտել է ինչպես հրադադարի պայմանները, այնպես էլ Ժնևյան կոնվենցիայի պահանջները։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանը ոչ միայն խախտել է հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից հումանիտար զինադադարի վերաբերյալ պայմանները, այլև նույն օրը դիվերսիոն խումբը ներթափանցել է Հադրութ քաղաք և 5 քաղաքացիական անձի սպանել։ Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում տեղեկացնում է, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է կոմիտեի վարույթ։

Поврежденный от обстрелов дом в Гадруте - Sputnik Արմենիա
Թշնամին գիշերը թիրախավորել է Շահումյանի, Մարտակերտի և Հադրութի ուղղությունները

Ադրբեջանը խախտել է նաև 1949թ. օգոստոսի 12-ի «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևյան կոնվենցիայի պահանջներն ու միջազգային մարդասիրական իրավունքի մյուս նորմերը։

«Ներխուժելով Արցախի Հանրապետության Հադրութ քաղաք, ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար, դիտավորությամբ, հրազենի գործադրմամբ կյանքից զրկել են ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող թվով 5 քաղաքացիական անձանց, ինչպես նաև ռազմական անհրաժեշտությամբ չպայմանավորված՝ հրկիզել են քաղաքացիական անձանց տներ և այլ շինություններ՝ այդ եղանակով անօրինական, կամայական ոչնչացնելով մեծ չափերի գույք»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հադրութ քաղաքը լիարժեք գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության տակ. Հովհաննիսյան

Քրեական գործը հարուցվել է ԱՀ քրեական օրենսգրքի 416-րդ հոդվածի (Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ ) 1-ին մասի 1-ին կետով (սպանություն), 416-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (գույքն անօրինական, կամայական, մեծ չափերով ոչնչացնելը կամ յուրացնելը):

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 21:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 555 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

«Զինուժ մեդիայի» նկարահանումները Հադրութում - Sputnik Արմենիա
Հադրութի վարչակազմի ղեկավարը մանրամասներ է ներկայացնում դիվերսիոն խմբի ոչնչացման մասին

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

Լրահոս
0