Ադրբեջանական համազգեստ

Ադրբեջանցիների դիակները մնացել են դաշտերում, ձորերում ու ճահճուտներում

912
(Թարմացված է 22:04 14.10.2020)
Համացանցը ողողված է տեսանյութերով, որտեղ ներկայացված են հակառակորդի` մարտի դաշտում մնացած բազմաքանակ դիակները։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Faebook-ում գրառում է արել` անդրադառնալով հակառակորդի` մարտի դաշտում մնացած դիակների խնդրին։

«Երբևէ ադրբեջանական բանակի ղեկավարությունը այսպիսի անհարգալից վերաբերմունք չի դրսևորել սեփական զոհերի ու դիակների նկատմամբ։ Դրանք թողնված են դաշտերում, ձորերում ու ճահճուտներում»,– գրել է Հովհաննիսյանը։

Արցախի սահմանին սպանված վարձկանների մարմինները թուրքական դիահերձարաններում են մնում

Նշենք, որ համացանցը ողողված է տեսանյութերով, որտեղ ներկայացված են հակառակորդի` մարտի դաշտում մնացած բազմաքանակ դիակները։

Ադրբեջանը չի դիմել իր զինվորականների դիերը տարհանելու խնդրանքով. Հովհաննիսյան

Հիշեցնենք` մարտի դաշտում մնացած զոհերին տեղափոխելու նպատակով հոկտեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ ձեռք էր բերվել հումանիտար հրադադարի պայմանավորվածություն։ Ադրբեջանը, սակայն, այդ պայմանավորվածությունը ոչ մի րոպե չի պահպանել։

ՊԲ–ի հրապարակած տեսանյութում երևում են Ադրբեջանի զինծառայողների դիերը. 21+

912
թեգերը:
Դիակ, Զոհ, Ադրբեջան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1588)
Ըստ թեմայի
Արցախի դեմ մղվող պատերազմում սպանվել է ավելի քան 90 վարձկան ահաբեկիչ
Ահաբեկիչների ձեռագրին հատուկ դաժանություն, ևս մեկ փաստ վարձկանների ներկայության մասին. 18+
«Պարզունակ սադրանք». Շուշան Ստեփանյանը հերքել է Ադրբեջանի հայտարարությունները
Վարդան Վարդանյան

«ՏՕՍ խոցելը մի ուրիշ ուրախություն էր. վիրավոր զինծառայողն իրեն հերոս չի համարում

138
(Թարմացված է 23:43 24.10.2020)
5 տարի ծառայության մեջ գտնվող ավագ լեյտենանտ Վարդան Վարդանյանն իր արածները հերոսություն չի համարում։ Ասում է` ինչպես մայրն է երեխային խնամում, այնպես էլ զավակն է պարտավոր պաշտպանել իր հայրենիքը։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. «Զինուժ մեդիան» հերթական տեսանյութն է պատրաստել հայ քաջորդիներից մեկի մասին։ Հրետանավոր Վարդան Վարդանյանը պատերազմի առաջին իսկ օրվանից Ջրականի մատույցներում իր հաշվարկի զինվորների հետ կատաղի պայքար է մղել թշնամու դեմ։ Շատ խնդիրներ են կարողացել լուծել` տանկերի, հետևակի, «ՏՕՍ 1»–ի վրա կրակելով։

Հիշում է` «ՏՕՍ 1» խոցելը մի ուրիշ ուրախություն էր, անգամ նոթատետրում օրն ու ժամն է գրել` հոկտեմբերի 7, ժամը 6։13։

5 տարի ծառայության մեջ գտնվող ավագ լեյտենանտն իր գործողությունները հերոսություն չի համարում։ Ասում է` ինչպես մայրն է իր երեխային խնամում, այնպես էլ զավակն է պարտավոր պաշտպանել իր հայրենիքը։

Չնայած ծանր վնասվածքներին, Վարդանյանն ուզում է օր առաջ ապաքինվել ու գնալ առաջնագիծ, իր զինվորների մոտ։

Հիշում է` վիրավորվելիս հենց նրանք են իր կյանքը փրկել ու, վերևից թափվող արկերն արհամարհելով, ավագ զինակցին հասցրել անվտանգ վայր։

«Չնայած երկնքից թափվող կրակին, զինվորներիցս ոչ մեկը կողքիցս մի վայրկյան չի գնացել»,–պատմում է Վարդանյանը։

Նա համոզված է` հաղթելու ենք։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 24-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 963 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

138
թեգերը:
զինծառայող, տեսանյութ, հրետանի, Արցախ
Ըստ թեմայի
«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները
Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները
Հերոսական դրվագ. ովքե՞ր են հոկտեմբերի 18-ին մի քանի կիլոմետր հետ շպրտել հակառակորդին
Հերոս հրետանավորները. նրանք անում են ավելին, քան հնարավոր է պատկերացնել
Կարմիր խաչ

Արցախի ԱԳՆ-ն հայ գերիների ու զինծառայողների տեսանյութերի կապակցությամբ դիմել է ԿԽՄԿ-ին

64
(Թարմացված է 23:35 24.10.2020)
Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութերում նվաստացնում են հայ զինծառայողներին։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը hոկտեմբերի 23-ին դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակ՝ Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողների և քաղաքացիական անձի մասնակցությամբ ադրբեջանական լրատվամիջոցներում տեսանյութերի հրապարակման կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

«Մասնավորապես նշվել է ԿԽՄԿ ներկայացուցիչների կողմից Ադրբեջանում գտնվող ռազմագերիներին և պատանդին այցելելու, ինչպես նաև նրանց հետ վարվելակերպի և պահման պայմանների վերաբերյալ միջազգային մարդասիրական իրավունքով պաշտոնական Բաքվի ստանձնած պարտավորությունների իրականացումն ապահովելու անհրաժեշտության մասին»,– հչված է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանցիները հայ գերիների սոցցանցային էջերից նյութեր են տարածում. ՄԻՊ–ն ապացույցներ ունի

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներում ու սոցցանցերում հայ գերիների մասնակցությամբ տեսանյութեր էին հրապարակվել։ Կադրերում ութ հայ զինծառայողներ էին երևում, որոնք հերթով ասում էին` Ղարաբաղը Ադրբեջանն է։ Բացի այդ, տեսանյութեր էին հրապարակվել Վալերա Հայրապետյանի ու Էդիկ Տոնոյանի մասնակցությամբ, որոնք պատմում էին՝ ինչպես են գերի ընկել։ 

Բեմադրված հարցազրույցները միշտ էլ եղել են․ փորձագետը` գերիների փոխանակման մասին

    

64
թեգերը:
տեսանյութ, զինծառայող, գերի, Կարմիր խաչ, Արցախ
Ըստ թեմայի
Ադրբեջանցի ռազմագերու վիրահատությունը բարեհաջող է անցել. Շուշան Ստեփանյան
Հադրութում հայ գերիներին գնդակահարած հանցագործներից մեկը ոչնչացվել է. Razm.info
Ադրբեջանցի գերին պատմում է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին. տեսանյութ
ԱԱԾ

Զինծառայողին զորահավաքից ազատելու համար Covid-19-ի կեղծ եզրակացություն են տվել. տեսանյութ

91
(Թարմացված է 00:40 25.10.2020)
Ձերբակալվել է և՛ զինծառայողը,  և՛ հանցագործությանն օժանդակած բժշկական կենտրոնի ծառայողները:

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ զորահավաքային զինծառայող Ա. Ս.-ի հայրը` Ն.Ս.-ն, բժշկական կենտրոնի լաբորատորիայի վարիչին և նույն լաբորատորիայի լաբորանտին համոզելու կամ այլ եղանակով դրդել է, որ վերջիններս իրենց  լիազորություններն օգտագործեն կազմակերպության շահերին հակառակ և զորահավաքային զինծառայողի օգտին։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Նրանք 2020 թվականի հոկտեմբերի 22-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմել են կեղծ փաստաթղթեր առ այն, որ իրականացրել են Covid-19–ի նմուշառում, մինչդեռ վերջինից փաստացի որևէ նմուշ  չի ստացվել, իսկ լաբորատոր հետազոտության համար համապատասխան փորձաքննության են ուղարկել այլ անձի նմուշ։

2020 թվականի հոկտեմբերի 23-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմվել և շրջանառության մեջ է դրվել բովանդակությամբ կեղծ եզրակացություն առ այն, որ վերջինիս մոտ իբր հայտնաբերվել է Covid-19 հիվանդություն,  այդ հանգամանքը հնարավորություն է տվել զորահավաքային զինծառայողին ռազմական դրության պայմաններում ապօրինի ժամանակավորապես դադարեցնելու զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում զինծառայողի կողմից ռազմական դրության պայմաններում հիվանդության սիմուլյացիայի եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու, ինչպես նաև հիշյալ առերևույթ հանցագործությանն օժանդակելու, իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու կասկածանքներով ձերբակալվել են ինչպես զորահավաքային զինծառայողը,  այնպես էլ՝ հանցագործությանն օժանդակած բժշկական կենտրոնի ծառայողները:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ նույն բժշկական կենտրոնի ծառայողների կողմից նույնաբնույթ այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է անմնացորդ կերպով կատարել հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը, ցուցաբերել զինվորական պարտքի գիտակցված զգացողություն, զերծ մնալ տարատեսակ խարդավանքների, այդ թվում՝ հիվանդության սիմուլյացիայի միջոցով զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց խուսափելու կամ դրան օժանդակելու անթույլատրելի վարքագիծ դրսևորելուց։

ԱԱԾ–ն միաժամանակ խիստ զգուշացնում է, որ հետևողական կերպով շարունակելու է իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ ռազմական դրության պայմաններում բժշկական կազմակերպությունների ծառայողների կողմից հիվանդությունների ախտորոշման ընթացքում համանման չարաշահումները բացառելու, զինծառայողների համախմբվածության, մարտական պատրաստվածության, զինվորական կարգապահության կամ բանակի մարտունակության վրա բացասաբար ազդեցություն ունեցող անձանց հայտնաբերելու և նրանց նկատմամբ համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ և հիշեցնում է, որ նկարագրված հանցավոր արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի համար որպես պատիժ նախատեսված է հինգից տասը տարի ժամկետով ազատազրկում:

Ռազմական դրության սահմանափակումները խախտողները կենթարկվեն պատասխանատվության

91
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, կորոնավիրուս, զինծառայող, Հայաստան
Ըստ թեմայի
«Զինվորը կգա, մի կտոր հաց տվող չլինի՞». France 24-ի ռեպորտաժը Արցախում մնացածների մասին
Տոնոյանն այցելել է ադրբեջանական ստորաբաժանումը ոչնչացրած զինծառայողներին
Ռուսաստանի մուայ թայի չեմպիոնն իր հաղթանակը նվիրել է հայ զինվորներին
«ՏՕՍ 1» խոցելը մի ուրիշ ուրախություն էր. վիրավոր զինծառայողն իրեն հերոս չի համարում