Ղազանչեցոց եկեղեցին

Դիտորդներ Արցախում․ արդյո՞ք դրա հետ կհամաձայնի պատերազմ սանձազերծած երկիրը

434
(Թարմացված է 14:17 15.10.2020)
Ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևի կարծիքով՝ իրավիճակն Արցախում բավականին դինամիկ է զարգանում ու պետք է ուղղակիորեն ասել, որ ԼՂՀ-ի հարակից շրջանների ճակատագիրը մարտի դաշտում է որոշվում։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik․ Ռազմական դիտորդների տեղակայումը Ղարաբաղյան հակամարտության գոտում բավականին արդյունավետ որոշում կլիներ։ Սակայն շատ բան կախված է հակամարտության կողմերի դիրքորոշումներից։  Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Արեշևը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարությունը։

Լավրովը Sputnik ռադիոկայանին և այլ ռադիոկայաններին տված հարցազրույցում ասել էր, որ Ղարաբաղում պետք է լինեն ռուս դիտորդներ, սակայն վերջին խոսքը հակամարտության կողմերինն է:

Արեշևը նշեց, որ մարտական գործողությունների շարունակության պայմաններում շատ դժվար է ասել՝ ինչպես կողմերը կվերաբերվեն դիտորդների գաղափարին։ Կողմերն ամեն անգամ փոխում են մարտավարությունը։ Բնականաբար` այս պայմաններում Ռուսաստանն անում է ամեն հնարավոր բան՝ ռազմական հակամարտության փուլն ավարտելու ու բանակցություններին անցնելու  համար, այդ թվում նաև Իրանի պես տարածաշրջանային կարևոր խաղացողների հետ համագործակցության միջոցով։

«Անկասկած, խաղաղապահներ կամ գոնե դիտորդներ մտցնելու գաղափարն ինձ բավականին արդյունավետ է թվում մարտական գործողությունների դադարեցման տեսակետից։ Բայց արդյո՞ք դրա հետ կհամաձայնի մի երկիր, որը պատերազմ է սանձազերծել ու չի թաքցնում ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու իր նպատակները», - ասում է Արեշևը։

Խոսելով Լեռնային Ղարաբաղին հարակից հինգ շրջաններն Ադրբեջանին հանձնելու մասին, ինչը նույնպես առաջարկվում է որպես հակամարտության կարգավորման բաղադրիչ, Արեշևն ընդգծեց` խոսքն այն մասին չէ, որ այդտեղից հեռանան առանց մարտական գործողությունները չվերսկսելու վերաբերյալ հստակ երաշխիքներ ունենալու։ Այլ հարց է, որ իրավիճակն այսօր բավականին արագ է զարգանում, ու այս պահին այդ շրջանների ճակատագիրը մարտի դաշտում է որոշվում։ Շրջանները հանձնելու մասին դժվար է խոսել նաև այն պարզ պատճառով, որ մարտական գործողություններում ակտիվ մասնակցություն ունեն արտատարածաշրջանային ուժերը՝ մասնավորապես՝ Թուրքիան ու ահաբեկչական խմբավորումները։

Եթե դիտարկենք վատագույն սցենարը, որի ժամանակ Ռուսաստանը ստիպված է լինելու գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանին պաշտպանելու համար, Մոսկվան լիովին պատրաստ է կատարել իր դաշնակցային պարտավորվածությունները, որոնք ամրագրված են ինչպես երկկողմանի պայմանագրերում, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում։  

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

434
թեգերը:
դիտորդ, Պատերազմ, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Հայաստանը չի քննարկում օտարերկրյա խաղաղապահների մուտքը Ղարաբաղ. Փաշինյան
Պեսկովը պատասխանել է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման մասին հարցին
Ղարաբաղում ռուս խաղաղապահներ մտցնելու առաջարկը բնական է․ Զատուլին
Ալեն Սիմոնյան

Ինչ նկատի ուներ Փաշինյանը «ցավոտ փոխզիջում» ասելով. պատասխանում է Ալեն Սիմոնյանը

240
(Թարմացված է 16:22 27.10.2020)
ԱԺ–ում լրագրողները հետաքրքրվել են, թե արդյո՞ք Փաշինյանը լավրովյան հայտնի լուծման մասին էր խոսում` «ցավոտ փոխզիջում» ասելով։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ, թե Արցախի հարցում պատրաստ ենք ցավոտ փոխզիջումների, ինչ–որ բան փնտրելը սխալ է։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` ի պատասխան լրագրողների հարցադրմանը, թե ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը նման արտահայտություն անելիս։

«Խոսքն այն մասին է, որ մենք մշտապես պատրաստ ենք եղել բանակցություններին և այդ ընթացքում եթե կար կամ կլիներ որևէ առաջարկ, որը մեզ համար ընդունելի կլիներ, ապա կներկայացվեր Հայաստանի և Արցախի ժողովրդի քննարկմանը։ Սակայն փաստն այն է, որ նմանատիպ առաջարկներ չի եղել ու չեն կարող լինել։ Այս փուլում, ցավոք, այդ խոսակցությունն այլևս սպառված է։ Փաշինյանի ասածներում որևէ այլ կոնկրետացում մտցնելը սխալ է»,–ասաց Սիմոնյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Փաշինյանի նկատի չուներ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտնի ծրագիրը, ըստ որի` փուլային տարբերակով պետք է Արցախյան հիմնահարցը լուծվեր և տարածքներ հանձնեինք։ Ի պատասխան Սիմոնյանը նշեց, որ եթե խոսքն այդ մասին լիներ, ապա դրա հետ կապված փաստաթուղթն արդեն պատրաստ էր, բանակցություններն ընթացել էին, և այդ խոսակցությունը կշարունակվեր։

Հիշեցնենք, որ ըստ վերոհիշյալ սկզբունքների` Արցախի հիմնահարցը պետք է լուծվի փուլային տարբերակով։ Առաջին փուլում պետք է 5 շրջան հանձնվի Ադրբեջանին, որից հետո Արցախի ստատուս քվոյի հարցը պետք է որոշվի, դրանից հետո ևս 2 շրջան պետք է հանձնվի։

240
Ըստ թեմայի
Էդվարդ Նալբանդյան․ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի
Նալբանդյանը` Լավրովի ասածի մասին. «Փաթեթային հանգուցալուծումը նկատի ունի նաև փուլային կիրառում»
«Փուլային տարբերակի մասին նույնիսկ ակնարկ չկա». ՀՀ ԱԳՆ–ն`Ղարաբաղյան հակամարտության մասին
Հենրիխ Մխիթարյան

«Ձեր լռությունը սպանում է մեզ»․ Մխիթարյանը կրկին դիմել է միջազգային հանրությանը

55
(Թարմացված է 15:35 27.10.2020)
Հայտնի ֆուտբոլիստն աշխարհի ուշադրությունը կրկին հրավիրել է Արցախում ընթացող թեժ մարտերի վրա և հորդորել միջազգային հանրությանը չլռել։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է աշխարհին պատմել Արցախի դեմ ընթացող պատերազմի մասին: Ֆուտբոլիստը Facebook–ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և դիմել կույր ձևացող աշխարհին։

«Ձեր լռությունը սպանում է»,-լուսանկարին կից գրել է Մխիթարյանը։

Պատերազմի առաջին օրերից Հենրիխ Մխիթարյանը իր ճանաչվածությունը դարձրեց զենք հօգուտ ճշմարտության ու հայ ժողովրդի։ Նա բազմիցս իր հրապարակումներում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին։ Ֆուտբոլիստը նաև Instagram-ի իր էջում հրապարակել էր վիրավոր հայ փոքրիկի և հոր լուսանկարն ու միջազգային հանրությանը կոչ արել շտապ միջամտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիան դադարեցնելու համար։

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան էլ իր հերթին հայտնել էր, որ պատրաստ է Հենրիխ Մխիթարյանին հանգիստ տալ առաջիկա խաղերին, քանի որ նա մտքերով Արցախում է:

 

55
թեգերը:
Հենրիխ Մխիթարյան, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանը դիմել է միջազգային հանրությանը
Հենրիխ Մխիթարյանի մտքերն Արցախում են. «Ռոման» աջակցում է հայ ֆուտբոլիստին
«Ծանր սրտով եմ գրում». Հենրիխ Մխիթարյանը բաց նամակ է հղել Պուտինին, Թրամփին ու Մակրոնին
Եվգենի Պետրոսյան

Եվգենի Պետրոսյանին հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածանքով

0
Արտիստին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենայով։ Պետրոսյանը 75 տարեկան է։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանին հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ռուսական լրատվամիջոցներին։

Համաձայն հրապարակման` արտիստին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենայով։ Այժմ նա արդեն հիվանդանոցում է և իրեն լավ է զգում։

Պետրոսյանն այս տարի դարձավ 75 տարեկան։ Արտիստը երկու երեխա ունի` 1 տարեկան Վահանը և 51-ամյա Վիկտորյան։ Եվգենի Պետրոսյանն այժմ ամուսնացած է իրենից 43 տարով փոքր Տատյանա Բրուխունովայի հետ։

0