Դավիթ Բաբայան

Ահաբեկիչները կարող են թաքնված լինել Ռուսաստանի հյուսիսկովկասյան անտառներում. Բաբայան

457
(Թարմացված է 18:56 14.10.2020)
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հայկական կողմը մինչև սիրիացի ահաբեկիչներին Չեչնիայում վնասազերծելն էր հայտարարել, որ նրանք հասել են Ռուսաստան։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Թուրքիայի կողմից տարածաշրջան բերված ահաբեկիչները ներթափանցել են ՌԴ տարածք։ Այսօր հրավիրած ասուլիսում նման հայտարարություն արեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը` անդրադառնալով նախօրեին Չեչնիայում սիրիացի ահաբեկիչներ վնասազերծելու փաստին։

Երեկ` հոկտեմբերի 13–ինՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել էր, որ Գրոզնիում իրականացված հակաահաբեկչական հատուկ գործողության ընթացքում անօրինական կազմավորումների 4 մասնակիցներ են չեզոքացվել։

Դեպքի վայրից առգրավել էին զենք, կապի միջոցներ, զինամթերք։ Կադիրովի խոսքով՝ իրավապահ մարմինները նախապես իմացել են, որ անօրինական կազմավորումների մասնակիցներ են եկել արտերկրից։

«Հասել են մինչև Չեչնիա` ՌԴ մի սուբյեկտ, որը որևէ սահման չունի Ադրբեջանի և պատերազմական գոտու հետ։ Ինչպես մենք ժամանակին տեղեկացրել ենք միջազգային հանրությանը, ահաբեկիչների մի մասը տեղեկայված են ՌԴ–ի Դաղստանի սահմանին, և, փաստորեն, Դաղստանով ներթափանցել, հասել են մինչև Չեչնիա ու այնտեղ չեզոքացվել են։ Չի բացառվում, որ դրանց տարբեր խմբեր այս պահին էլ լինեն և՛ դաղստանյան, և՛ հյուսիսկովկասյան այլ սուբյեկտների անտառներում պատսպարված»,– ասաց Բաբայանը։

Բացի այդ, Արցախի նախագահի խորհրդականը հայտնեց, որ հայկական կողմի ունեցած տեղեկություններով` ահաբեկիչների մի ստվար զանգված էլ այժմ տեղակայված է Իրանի հյուսիսային շրջանների սահմանին։

«Չի բացառվում, որ նրանց մի մասն արդեն ներթափանցել է այն հատվածներից, որոնք սահմանակից են Ադրբեջանի Լենքորանի շրջանին»,– ասաց Բաբայանը։

Նա նաև հայտնեց, որ հայկական կողմը տվյալներ ունի, որ ահաբեկիչների կազմում կան նաև Չինաստանի ույղուրական շրջաններից եկած ծայրահեղականներ։

Բաբայանը կանխատեսեց, որ վերջինները հետագայում փորձելու են վերադառնալ Չինաստանի Սինձյանի շրջան` այնտեղ իրավիճակն ապակայունացնելու նպատակով։

Հիշեցնենք` արցախա–ադրբեջանական հակամարտության գոտում ծավալված ռազմական գործողությունների ֆոնին տեղեկություններ տարածվեցին, որ Սիրիայից և Լիբիայից վարձկան գրոհայիններ են տեղափոխվում Ադրբեջան` Արցախի պաշտպանության բանակի դեմ կռվելու համար: Վարձկաններին հակամարտության գոտի է ուղարկում Թուրքիան։

Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն Հայաստանի և Արցախի իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչները: Ընդ որում` Ֆրանսիան և Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով են մտահոգություն հայտնել այդ թեմայով։

457
թեգերը:
Ռուսաստան, Չեչնիա, ահաբեկիչ, Դավիթ Բաբայան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1682)
Ըստ թեմայի
Արցախի դեմ ագրեսիվ պատերազմի քրգործը լրացվել է միջազգային ահաբեկիչների մասին փաստերով
Թուրքիան 400-ից ավելի սիրիացի ահաբեկիչներ է պատրաստում Ադրբեջան ուղարկելու համար
Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը
Առաջնագծում

Ադրբեջանական կողմում այս պահին 17 հայ ռազմագերի կա. ՔԿ

57
(Թարմացված է 15:04 27.10.2020)
Ադրբեջանին գերի ընկած քաղաքացիական անձանց մասին տեղեկությունները, ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի խոսքով, ճշգրտման փուլում են։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանական կողմում այս պահին կա 17 հայ ռազմագերի։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

«Մենք աշխատում ենք մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչության ու ՊՆ ռազմագերիների միջգերատեսչական հանձնաժողովի հետ` հայ ռազմագերիների նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու` բուժօգնության տրամադրման, չխոշտանգելու ուղղությամբ», –ասաց Վարդանյանը։

Վարչության պետը չցանկացավ տվյալներ հրապարակել` նշելով, որ դրանք ներկա պահին ճշտվում են։

Ինչ վերաբերում է գերի ընկած քաղաքացիական անձանց մասին լուրերին, Ռաֆայել Վարդանյանն ասաց, որ նրանց մասին ևս տեղեկությունները ճշգրտման փուլում են։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

57
թեգերը:
ռազմագերի, գերի, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1682)
Ըստ թեմայի
Ադրբեջանցի գերին պատմում է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին. տեսանյութ
Ադրբեջանցիները հայ գերիների սոցցանցային էջերից նյութեր են տարածում. ՄԻՊ–ն ապացույցներ ունի
Բեմադրված հարցազրույցները միշտ էլ եղել են․ փորձագետը` գերիների փոխանակման մասին
Արխիվային լուսանկար

Վիրավոր կռվել ու կրակի տակից 50-ից ավելի վիրավոր է դուրս բերել. նորօրյա հերոսներ

242
(Թարմացված է 14:53 27.10.2020)
2 տասնյակից ավելի զինծառայողներ կպարգևատրվեն խիզախության, հակառակորդի մեծաթիվ ուժեր ոչնչացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Արցախյան այս պատերազմում հերոսական դրվագների արձանագրումը շարունակվում է։ Արցախի պաշտպանության բանակը «Նորօրյա հերոսներ» շարքից նոր պատմություններ է ներկայացրել։ Զինծառայողները կրակի տակից դուրս են բերել վիրավոր ծառայակիցների, խոցել թշնամական ԱԹՍ-ներ, տանկեր և այլն։ Դրսևորած խիզախության, անձնվեր ծառայության և արդյունավետ, գրագետ գործողությունների համար 2 տասնյակից ավելի զինծառայողներ պարգևների կներկայացվեն։

Հրետանու կրակով մեծաթիվ թշնամական կենդանի ուժ և զրահատեխնիկա ոչնչացնելու համար պետական բարձր պարգևների են ներկայացվել 14 զինծառայող։ Նրանցից փոխգնդապետներ Արման Աշոտի Հակոբյանը, Մհեր Արմոյի Շամիրյանը կարժանանան «Մարտական խաչ»1-ին աստիճանի շքանշանի, կապիտան Գեորգի Արտավազդի Արշակյանը, ավագ լեյտենանտ Նայիրի Մհերի Մկրտչյանը «Մարտական ծառայություն» մեդալով կպարգևատրվեն։

«Արիության համար» մեդալի կարժանան կապիտաններ Հունան Հովհաննեսի Հակոբյանը, Գևորգ Արմենի Գասպարյանը, Վահե Գագիկի Գյուլզատյանը, մայորներ Էդգար Ներսեսի Կանդայանը, Աշոտ Ռուբենի Մուսայելյանը, Սեդրակ Աշոտի Մադաթյանը, Անդրանիկ Լևոնի Պիլիպոսյանը, լեյտենանտ Թելման Գերասիմի Մխիթարյանը,ավագ լեյտենանտ Աղվան Գառնիկի Մովսիսյանը, փոխգնդապետ Մհեր Ռոմիկի Ղուկասյանը։

Բարձր պարգևների կարժանանան նաև շարքային զինծառայողներ։ «Մարտական ծառայություն» մեդալի Կարեն Արսենի Առաքելյանը կարժանանա թշնամական 2 ԱԹՍ ոչնչացնելու համար, իսկ Գևորգ Մերուժանի Օհանյանը՝ հակառակորդի 1 «Ուրալ» իր անձնակազմով հօդս ցնդեցնելու համար: Նույն տիպի պետական պարգևների են ներկայացվել կապիտան Մխիթար Արթուրի Օհանյանը՝ հակառակորդի շարասյուն ոչնչացնելու, կապիտան Արման Ռաֆիկի Ավետիսյանը՝ թշնամու 2 «Կամազ» խոցելու և կրտսեր սերժանտ Արման Արթուրի Քոչարյանը՝ նույնպես թշնամական ուժերի շարասյուն ոչնչացնելու համար:

«Կապի ոլորտի մեր հերոսները». Վահրամ Պողոսյանը լուսանկարներ է հրապարակել

Սերժանտ Գոռ Տիգրանի Սահակյանը «Արիության համար» մեդալ կստանա հակառակորդի 1 տանկ խոցելու համար:

«Բուժծառայության լեյտենանտ Դավիթ Սամվելի Չիթչյանը հակառակորդի կրակի տակից դուրս է բերել մեր վիրավոր զինծառայողներին, տեղափոխել թիկունք և ցուցաբերել 1-ին բուժօգնություն: Ներկայացված է «Արիության համար» մեդալի: Նույն տիպի մեդալ կստանա նաև վարորդ, շարքային-պայմանագրային Մերուժան Ստեփանի Բեգլարյանը՝ նշված գործողությանը գործուն մասնակցություն ունենալու համար»,- հերոսական պատմությունների շարքը շարունակում է ՊԲ-ն։

Ենթասպա Արցախ Արթուրի Բարսեղյանը թշնամական հրետակոծության գոտուց 16 վիրավորների է դուրս բերել և բուժօգնություն ցուցաբերել։ Իսկ սերժանտ-պայմանագրային Մեխակ Բենիկի Սաֆարյանը վիրավոր վիճակում կարողացել է հակառակորդի կրակի տակից դուրս բերել 50 և ավելի վիրավորների՝ տարբեր զորամասերից և ցուցաբերել 1-ին բուժօգնություն: Ընդ որում, այդ պահին շտապօգնության մեքենան եղել է խոցված՝ առանց անվադողերի: Նրանք երկուսն էլ «Արիության համար» մեդալի են ներկայացվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

242
թեգերը:
պարգևատրում, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1682)
Ըստ թեմայի
Կանգնեցրել են թշնամուն, ոչնչացրել կենդանի ուժն ու մարտական տեխնիկան. մերօրյա հերոսները
«ՏՕՍ 1» խոցելը մի ուրիշ ուրախություն էր. վիրավոր զինծառայողն իրեն հերոս չի համարում
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Անվտանգության խորհրդի նիստ. արխիվային լուսանկար

Հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ. ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի առաջարկը վարչապետին

0
Անվտանգության խորհրդի նիստն անհրաժեշտ է տեղեկատվություն փոխանակելու և այս պահին ստեղծված իրավիճակը քննարկելում համար։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկում են հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ։ Տեղեկությունը հայտնում է ԲՀԿ–ի Facebook—էջը։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 105-րդ հոդվածի 1-ին մասը և «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև ելնելով իրերի ներկա դրությունից՝ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել են այսօր հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ դրան կմասնակցեն յուրաքանչյուր խորհրդարանական խմբակցությունից լիազորված ներկայացուցիչներ և որտեղ կկարողանանք տեղեկատվություն փոխանակել ու քննարկել այս պահին ստեղծված իրավիճակը։

0
թեգերը:
Անվտանգության խորհուրդ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ)