Քնապարկերով լցված ռեանիմոբիլները

Լոս Անջելեսից Արցախ հերթական աջակցությունն է հասել` քնապարկերով լցված երկու ռեանիմոբիլ

113
Նվիրատուներն այդ քայլը համարում են իրենց պարտքը և համոզված են, որ յուրաքանչյուր հայ պետք է վտանգված հայրենիքի համար անի այն ամենը, ինչի հնարավորությունն ունի:

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Արցախը շարունակում է աշխարհասփյուռ հայության ուշադրության կենտրոնում մնալ: Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Լոս Անջելեսից Արցախ հերթական աջակցությունն է հասել` երկու ռեանիմոբիլ՝ լցված քնապարկերով:

«Նախաձեռնության հեղինակները՝ Սամվել և Զաքար Հայրապետյանները, դեմ են իրենց քայլը աջակցություն անվանելու մտքից: Սա պարտք են համարում, համոզված, որ յուրաքանչյուր հայ պետք է հենց հիմա վտանգված հայրենիքի համար անի այն ամենը, ինչի հնարավորությունն ունի: Խոստանում են նոր նախաձեռնություններով շուտով գալ Արցախ»,– ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Ռեանիմոբիլները հանձնվել են Արցախի առողջապահության համակարգին։ Դրանք կօգտագործվեն այնտեղ, որտեղ կարիքը կլինի:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

113
թեգերը:
ԱՄՆ, ռեանիմոբիլ, Պատերազմ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020 (151)
Ըստ թեմայի
Հակառակորդին հաջողվել է ինչ–որ տեղ մխրճվել, ունենալ առավելություններ. Արցախի նախագահ
Առանց Արցախի կարգավիճակի` հարցի լուծումն անհնարին է. Նիկոլ Փաշինյան
Թուրք–ադրբեջանական նախնական պլանը` բլիցկրիգով գրավել Արցախը, ձախողվել է. Փաշինյան
Ստեփանակերտ

Եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումները Ղարաբաղի վրա, հակամարտությունը կլուծվի. Ալմագրո

13
(Թարմացված է 14:38 29.10.2020)
Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն կոչ է արել անհապաղ դադարեցնել Արցախի դեմ ագրեսիան:

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն վստահ է, որ եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումները Ղարաբաղի վրա, հակամարտությունն անմիջապես կլուծվի: Այդ մասին նա գրել է իր Twitter-ի էջում։

Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա․ օդային տագնապ է հայտարարված

Նա նաև տեղադրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի թողարկած տեսանյութը, որտեղ ներկայացվում է հոկտեմբերի 28-ին Ստեփանակերտի ծննդատան վրա Ադրբեջանի զինված ուժերի կողմից հասցված հարվածների հետևանքները:

​«Արցախի դեմ ագրեսիան պետք է անմիջապես դադարեցվի։ Եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումը, հակամարտությունն անմիջապես կլուծվի», - գրել է Ալմագրոն։

Հոկտեմբերի 28-ին ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել էին Ստեփանակերտն ու Շուշին: Գնդակոծության թիրախ էին դարձել քաղաքացիական օբյեկտները. հարձակման էին ենթարկվել բժշկական հաստատություններ, այդ թվում և Ստեփանակերտի ծննդատունը: Հարվածների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

13
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, ԱՄՆ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020

Արցախը հրապարակել է ադրբեջանցիների քայքայվող դիակների կադրերը

624
(Թարմացված է 13:04 29.10.2020)
Ադրբեջանը միակողմանի հրաժարվել էր դիակների փոխանակման առաջարկից և երեք անգամ անընդմեջ խախտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ հայտարարված հումանիտար հրադադարը։

Արցախի պաշտպանության բանակը ռազմաճակատում մնացած ադրբեջանական դիակների տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում է, թե ինչ աղետալի վիճակ է ստեղծվել դրանց պատճառով։

Դեռ հոկտեմբերի առաջին տասնօրյակում հայկական կողմը հայտարարել էր, որ  ռազմաճակատի որոշ հատվածներում համաճարակային կրիտիկական իրավիճակ է ստեղծվել` կապված հակառակորդի անթիվ դիակների հետ։

Պաշտոնական հայտարարությունների համաձայն` սանիտարական լուրջ խնդիր է առաջացել, քանի որ արդեն դիերի քայքայման պրոցես է սկսվել։

Նշենք, որ Ադրբեջանը միակողմանի հրաժարվել էր դիակների փոխանակման առաջարկից և երեք անգամ անընդմեջ խախտել  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ դիակների, ռազմագերիների և այլ պահվող անձանց փոխանակման նպատակով հայտարարված հումանիտար հրադադարը։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

624
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, տեսանյութ, Դիակ, ադրբեջանցի
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա․ օդային տագնապ է հայտարարված
Հարավում հակառակորդի հիմնական նպատակը Մեղրին է. Անդրանիկ Քոչարյան
Տարածաշրջանային մոտեցում, իրատեսություն․ Արակչին նկարագրել է Ղարաբաղի հարցով Իրանի ծրագիրը