«Բժիշկ ջան, ցավդ տանեմ, ո՞նց ես». վիրավորը սիրտ է տալիս բժշկին

589
(Թարմացված է 14:32 14.10.2020)
Բժիշկներից մեկի խոսքով` վիրավորների 99 %-ը ունեն բազմաբեկորային վնասվածքներ։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը նոր տեսանյութ է հրապարակել, որում երևում է թե ինչպես են Հայաստանից և արտերկրից Արցախ ժամանած բազմաթիվ կամավոր բժիշկներ օգնություն ցուցաբերում վիրավորներին։

«Երբ սկսվեց պատերազմը մենք` մի խումբ բժիշկներով, եկանք Ստեփանակերտ, որպեսզի օգնենք մեր կոլեգաներին։ Արդեն 2 շաբաթ է, ինչ այստեղ ենք»,–ասում է բժիշկ Շահեն Դանիելյանը։

Նրա խոսքով, վիրավորների 99 %-ը ունեն բազմաբեկորային վնասվածքներ։

«2 օր առաջ մի դեպք եղավ, հիվանդներից մեկն աչքերը բացեց և ինձ ճանաչեց, շատ հուզվել էի, սկսեց ինձ սիրտ տալ, ասաց` բժիշկ ջան, ցավդ տանեմ, ո՞նց ես։ Ես կրկին անգամ համոզվեցի, որ մենք հաղթելու ենք»,–պատմեց բժիշկը։ 

Հավելենք, որ հոկտեմբերի 12–ին Ֆրանսիայից մի խումբ կամավոր բժիշկներ են Հայաստան եկել օգնելու Արցախում վիրավորվածներին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

589
թեգերը:
բժիշկ, Վիրավոր, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1687)
Ըստ թեմայի
Արցախի թեմի առաջնորդն այցելել է վիրավոր զինվորներին, աղոթել Սուրբ Ղազանչեցոցում
Զոհեր, վիրավորներ, 5800-ից ավելի վնասված շենքեր. 17-օրյա հրթիռակոծության հետևանքները
Արցախում ծանր վիրավորված 13-ամյա Ռոբերտը 5 օր կոմայի մեջ է եղել
Մոսկվայի քաղաքային դումա

Մոսկվայում քննարկել են Ղարաբաղի թեման ու որոշել հայերին օգնելու ծրագիր կազմել

15
Մոսկվայի քաղաքային դումայի հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվայի քաղաքային դումայի հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների հարցերի հանձնաժողովն ու հայ համայնքի ներկայացուցիչները պատրաստվում են հայերին օգնելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է հանձնաժողովի ղեկավար Նիկոլայ Զուբրիլինը։

Այսօր հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավորները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։

«Հանձնաժողովի նիստից հետո կապի մեջ կլինենք հայ համայնքի մեր գործընկերների, այդ թվում` ուսանողական միության հետ։ Նրանք մեզ որոշակի միջոցներ կառաջարկեն բարեկամությունն ու փոխգործակցությունն ամրապնդելու համար, կպատմեն, թե ինչ խնդիրներ ունեն, ինչի կարիք ունեն, ինչ օգնության կարիք ունեն Մոսկվայի քաղաքային դումայից կամ գուցե նույնիսկ Մոսկվայի կառավարությունից, մենք կարող ենք դրանք գրավոր ներկայացնել, երբ ամփոփենք բոլոր առաջարկները», – ասել է Զուբրիլինը։

Նրա խոսքով` ստացված նյութերի հիման վրա հաջորդ նիստի ընթացքում համապատասխան փաստաթուղթ կպատրաստվի, և կսկսվի դրա փուլային իրականացումը։

15
Էդուարդո Էռնեկյանը

Էդուարդո Էռնեկյանը «Հայաստան» հիմնադրամին 3,5 մլն դոլար է նվիրաբերել

39
(Թարմացված է 17:05 27.10.2020)
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է նվիրատվություններ ստանալ Արցախին աջակցելու համար։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը տեղեկացնում է, որ արգենտինահայ գործարար, բարերար և Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Էդուարդո էռնեկյանը նույնպես միացել է «Մենք ենք մեր սահմանները» համազգային շարժմանը։

Էռնեկյանը հիմնադրամին 3,5 մլն ԱՄՆ դոլար է նվիրաբերել։

«Տարիներ շարունակ Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին է»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Արշամյանը։

Նշենք, որ հոկտեմբերի 27-ի, ժամը 16։50–ի դրությամբ` հիմնադրամն արդեն իսկ 150 մլն 399 հազար դոլար նվիրատվություն է ստացել։ Ստացված նվիրատվություններն ուղղված են միմիայն հումանիտար օգնությանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

39
թեգերը:
Հայկակ Արշամյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, «Հայաստան» համահայկական հիմնադրամ, Հայաստան, Էդուարդո էռնեկյան
Ըստ թեմայի
Արցախցի կինը Երևանում լույս աշխարհ է բերել ութերորդ երեխային. լուսանկարներ
Պատերազմ գնացողները գումարը հանում - թողնում են ընտանիքի անդամներին. ավանդները նվազել են
Զինծառայողների և գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք. ՄԻՊ–ը զեկույց է պատրաստել