Ջո Բայդեն

Թրամփն Ադրբեջանին պետք է ասի, որ չի հանդուրժի ռազմական գործողություններ Ղարաբաղում. Բայդեն

148
(Թարմացված է 11:38 14.10.2020)
Ջո Բայդենը կարծում է, որ ԱՄՆ նախագահը պետք է ավելի ակտիվ աշխատի լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք է դադարի Անկարայի հետ խաղալ և Ադրբեջանին հայտարարի, որ չի հանդուրժի ռազմական գործողությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում։ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը նման հայտարարությամբ է հանդես եկել իր պաշտոնական կայքում ։

Միևնույն ժամանակ, Բայդենի խոսքով` ԱՄՆ վարչակազմը պետք է ասի, որ «Ղարաբաղի հարակից տարածքները չեն կարող անորոշ ժամանակով զբաղված լինել»։ Նա նշում է, որ հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ բանակցությունները պետք է սկսվեն հրադադարի մասին համաձայնագրից անմիջապես հետո:

«Թրամփի վարչակազմն անբացատրելի լռություն է պահպանել սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Ո՛չ նախագահ Թրամփը, ո՛չ պետքարտուղար Պոմպեոն չեն զանգահարել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին, թեև տարածաշրջանում պատերազմի բոց է մոլեգնում։ Թրամփի վարչակազմը պետք է ավելի ակտիվ աշխատի լարվածությունը նվազեցնելու և կողմերին բանակցությունների սեղան վերադարձնելու համար», - նշել է նա։

«Վերանայեք ձեր որոշումը». Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է` ահաբեկիչներ կան

Բայդենի կարծիքով ՝ Թրամփի վարչակազմը պետք է զգուշացնի նաև Թուրքիային, որ հակամարտությանը միջամտել չի կարելի։

Նրա խոսքով` այս հարցում դիվանագիտական լուծման հասնելը դժվար է, բայց Թրամփի վարչակազմը պարտավոր է քայեր անել, քանի դեռ զոհերի քանակը չի ավելացել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

148
թեգերը:
Դոնալդ Թրամփ, Ադրբեջան, Արցախ, Ջո Բայդեն
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1630)
Ըստ թեմայի
«Տեսնենք՝ կկարողանա՞նք բախումները դադարեցնել». Թրամփը խոսել է ԼՂՀ–ի իրավիճակի մասին
Մերկելը խոսել է Փաշինյանի հետ, աջակցել Պուտինի, Մակրոնի և Թրամփի համատեղ հայտարարությանը
«Ծանր սրտով եմ գրում». Հենրիխ Մխիթարյանը բաց նամակ է հղել Պուտինին, Թրամփին ու Մակրոնին
Դմիտրի Պեսկով

Ղարաբաղյան հակամարտությունը միայն խաղաղ կարգավորում կարող է ունենալ. Պեսկով

0
Կրեմլում ուշադրությամբ հետևում են Ղարաբաղում տիրող իրավիճակին ու շարունակում են պնդել, որ խնդիրը միայն խաղաղ լուծում կարող է ունենալ։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Կրեմլում ուշադրությամբ հետևում են Ղարաբաղում տիրող իրավիճակին ու կարծում են, որ բացի խաղաղ ճանապարհից, այլ կարգավորում չի կարող լինել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Հիմա մենք ուշադրությամբ հետևում ենք հակամարտող կողմերի շփման գոտում տիրող իրավիճակին։ Նախկինի պես համարում ենք, որ խնդիրը միայն խաղաղ կարգավորում կարող է ունենալ»,-ասել է Պեսկովը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 26-ի ժամը 13։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հոկտեմբերի 26-ի ժամը 08.00-ից ուժի մեջ է մտել հրադադարի վերաբերյալ 3-րդ պայմանավորվածությունը, որն Ադրբեջանն արդեն հասցրել է խախտել։

 

Հումանիտար հրադադարի վերաբերյալ առաջին պայմանավորվածությունը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը ձեռք էին բերել հոկտեմբերի 10–ին Մոսկվայում։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։ Այս անգամ պայմանավորվածությունը Ֆրանսիայի միջնորդությամբ էր եղել։

0
Մել Գիբսոն

«Մեծ տխրությամբ լսեցի` ինչ է կատարվում Արցախում». Գիբսոնն աջակցություն է հայտնել հայերին

80
(Թարմացված է 13:45 26.10.2020)
Գիբսոնն իր տեսաուղերձում նշում է, որ աղոթում է հայերի համար, աղոթում է, որպեսզի պատերազմը խաղաղությամբ ավարտվի։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հոլիվուդյան հայտնի դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնն անհանգստացած է Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններով։ RT–ին Twitter–ի իր էջում տեղադրել է Գիբսոնի տեսաուղերձը։

Հայերի ցավը ռուս լուսանկարչի աչքերով

«Մեծ տխրությամբ լսեցի, թե ինչ է կատարվում Հայաստանում և Արցախում։ Ես շատ հայ ընկերներ ունեմ ԱՄՆ–ում, որոնք պատմում են այս օրերին իրենց հարազատների կորստի մասին... Հայերին ես շատ եմ հարգում` մեծահոգի և ամուր մարդիկ են, որոնք մի շարք դժվարությունների են բախվել»,–ասում է դերասանը։

​Նա նշում է նաև, որ աղոթում է հայերի համար, աղոթում է, որպեսզի պատերազմը խաղաղությամբ ավարտվի և մեծ ուժերը միջամտեն ու լուծում տան հարցին։

Գիբսոնը հույս է հայտնում, որ խաղաղությունը կվերականգնվի։ Նա կոչ է անում հայերին ուժեղ լինել և շարունակել իրենց անելիքները։

Հայերին սպանում է Թրամփի ընկեր Էրդողանը. Շոն Փենն ամոթանք է տվել ամերիկացիներին

80
թեգերը:
Մել Գիբսոն, Պատերազմ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1630)
Ըստ թեմայի
Ինչպես տարբերել թացը չորից, կամ ինչ պետք է իմանան հայերը պատերազմի ժամանակ
Իսրայելի հայերը բողոքի ակցիա են իրականացրել Երուսաղեմի ԱԳՆ շենքի դիմաց
Հայերն ապրել են ու կապրեն Արցախում ընդմիշտ. բողոքի ակցիա` Շվեդիայում