Սերգեյ Շոյգու, Դավիթ Տոնոյան

Շոյգուն բանակցություններ է վարել Տոնոյանի և Հասանովի հետ

870
(Թարմացված է 11:20 14.10.2020)
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղում իրադրության շուտափույթ կայունացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ։ Շոյգուն կողմերին կոչ է արել ամբողջ ծավալով կատարել Մոսկվայում ձեռք բերված պարտավորությունները, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Բանակցությունների ընթացքում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն իր գործընկերներին կոչ է արել ամբողջ ծավալով կատարել ադրբեջանական և հայկական կողմերի պարտավորությունները, որոնք ձեռք են բերել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Շոյգուն հայտարարել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր լիազորությունների շրջանակում ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի նախաձեռնությունների կյանքի կոչմանը: Տարբեր երկրների գործընկերների հետ տարվող աշխատանքի գլխավոր խնդիրը մարտական գործողությունների շուտափույթ դադարեցումն է և ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև բանակցությունների վերսկսումը:

Մենք չենք կարող զանգել ԼՂՀ և աջ ու ձախ հրամաններ տալ․ Մնացականյան

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Սակայն հրադադարի ռեժիմը չի պահպանվում։ Ադրբեջանական զինուժը շարունակում է նախահարձակ գործողությունները։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան

870
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Հայաստան, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Սերգեյ Շոյգու
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1835)
Ըստ թեմայի
Սերգեյ Շոյգուն կրակի անհապաղ դադարեցման շուրջ բանակցություններ է վարում
Շոյգուին մտահոգել է վարձկան գրոհայիններին Ղարաբաղ տեղափոխելու տեղեկությունը
Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Դավիթ Տոնոյանի ու Զաքիր Հասանովի հետ
Ռոբերտ Օ Բրայեն

Թուրք խաղաղապահներն անընդունելի են ինչպես ՀՀ–ի, այնպես էլ ԱՄՆ-ի համար. Թրամփի խորհրդական

4
Թրամփի խորհրդականն ընդգծել է, որ նույնիսկ իր հետ անձնական զրույցներում թուրք բարձրաստիճան պաշտոնյաները հերքում են ահաբեկիչներին Ադրբեջան տեղափոխելու փաստը:

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայումն անընդունելի է ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի համար։ Լոս Անջելեսում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ' Բրայենը:

«Երեք անգամ կողմերի միջև կրակի դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերվել, և երեք անգամ էլ այն խախտվել է։ Ակնհայտ է, որ առանց խաղաղապահների ներկայության տարածաշրջանում տևական հրադադար չի լինի։ Խաղաղապահները չպետք է ներկայացնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հարևան երկրները։ Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայումն անընդունելի է ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՄՆ - ի համար», - հայտարարել է Օ' Բրայենը։

Նա ընդգծել է, որ նույնիսկ իր հետ անձնական զրույցներում թուրք բարձրաստիճան պաշտոնյաները հերքում են ահաբեկիչներին Ադրբեջան տեղափոխելու փաստը:

«Ադրբեջանն առավելություն ունի պատերազմում, քանի որ իր նավթային ռեսուրսների հաշվին հսկայական քանակությամբ զենք է գնել։ Բացի այդ Թուրքիան ամեն կերպ աջակցում է Ադրբեջանին ՝ զենք մատակարարելով և ահաբեկիչներ վարձելով։ Բայց Թուրքիայում դա հերքում են, նույնիսկ ինձ հետ խոսելիս», - ասել է Թրամփի խորհրդականը։

Օ' Բրայենը նաև հայտնել է, որ հայ համայնքի հետ հանդիպումը նախաձեռնել է նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա խոսքով ՝ Թրամփն ինքն է առաջարկել իրեն հանդիպել «Արևմտյան ափի իր հայ ընկերների հետ»։

4

Ըստ այս պահի տվյալների` Ադրբեջանն օգտագործում է ֆոսֆոր պարունակող զենք. տեսանյութ

240
(Թարմացված է 00:03 31.10.2020)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է, որ Ադրբեջանը ֆոսֆոր պարունակող զենք է կիրառում քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառներում, որտեղ նաև խաղաղ բնակիչներ են պատսպարվում։

Ադրբեջանն օգտագործում է, ըստ այս պահի տվյալների, ֆոսֆոր պարունակող զենք, որն ունի քիմիական զենքի տարրեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքներով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է ոչ միայն այս փաստը, այլ նաև պարզվել է, որ անտառներում թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Թաթոյանը նշել է`  զանգվածային ոչնչացման բնույթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում է շրջակա միջավայրի ու նաև քաղաքացիական բնակիչների դեմ:

«Դրա կիրառությունը նման պայմաններում միջազգային իրավունքի ակնհայտ արգելքների ներքո է»,– շեշտել է մարդու իրավունքների պաշտպանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 44 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

240
թեգերը:
Արման Թաթոյան, Զենք, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1835)
Ըստ թեմայի
Ադրբեջանն ունի գերճշգրիտ խոցման միջոցներ, խաղաղ բնակչությանը սխալմամբ չի կարող հարվածել
Ադրբեջանական գնդակոծության հետևանքով Ակնաղբյուրում մեկ տղամարդ է զոհվել. կան վիրավորներ
Ինչպիսի ԱԹՍ–ներ է կիրառում Ադրբեջանը