ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Լսելի չէ ՆԱՏՕ-ի ձայնը, բավականաչափ լսելի չէ Եվրամիության ձայնը. Սարգսյանը` պատերազմի մասին

229
(Թարմացված է 21:19 13.10.2020)
Նախագահն ընդգծել է՝ բանակցությունները պետք է շարունակվեն հայկական և ադրբեջանական կողմերի միջև, բայց ոչ երբեք Թուրքիայի մասնակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Եթե Ադրբեջանը որպես պատերազմի նպատակ հայտարարում է տարածքների ազատագրումը, այն տարածքների, որտեղ հայերը բնակվում են հազարամյակներ, և որոնք նրանց պատմական հայրենիքն են, ապա դրա համար միջազգային այլ ձևակերպում կա՝ էթնիկ զտում: Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Արցախում վերջին օրերին աշխատած եվրոպացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Президент Армен Саркисян встретился с европейскими журналистами, освещающими войну в Карабахе (13 октября 2020). Еревaн
© Photo / official site of the President of RA
ՀՀ նախագահը հանդիպել է Արցախում վերջին օրերին աշխատած եվրոպացի լրագրողների հետ

Նախագահի խոսքով՝ Թուրքիան Ադրբեջանին ցույց է տալիս, որ գալիս է նրան օգնելու, բայց շատ հավանական է՝ գալիս է այնտեղ մնալու, միջազգային խողովակաշարերը կառավարելու համար, քանի որ Թուրքիայի հիմնական նպատակը Կովկասում ավելի գերակա դիրք ունենալն է։

«Ինչի՞ համար է պայքարում Արցախի ժողովուրդը: Նրանք պայքարում են իրենց կյանքի, իրենց պատվի, իրենց ժառանգության, իրենց հավատքի, իրենց ընտանիքների, իրենց պատմության և իրենց տան համար։ Միաժամանակ՝ Լեռնային Ղարաբաղի փոքրաթիվ ժողովուրդը պայքարում է տարածաշրջանի անվտանգության համար, ու նաև՝ Եվրոպայի անվտանգության համար, նկատի ունեմ, օրինակ, էներգետիկ անվտանգությունը»,- նշել է նախագահը։

Արմեն Սարգսյանը հավելել է, որ պայքարը նաև Միջին Արևելքի անվտանգության համար է։ Նա հիշեցրել է՝ Թուրքիան ներգրավված է նաև Սիրիայի, Լիբիայի, Իրաքի հակամարտություններում՝ առանց այդ երկրների տարածքային ամբողջականության մասին մտածելու։

Նախագահը խոսել է խաղաղության հասնելու ճանապարհի մասին՝ ընդգծելով, որ այն պետք է սկսել հրադադարով և շարունակել բանակցություններով, բայց հայկական և ադրբեջանական կողմերի միջև, ոչ թե Թուրքիայի, որովհետև Թուրքիան չի կարող կողմ կամ միջնորդ լինել։

Президент Армен Саркисян встретился с европейскими журналистами, освещающими войну в Карабахе (13 октября 2020). Еревaн
© Photo / official site of the President of RA
ՀՀ նախագահը հանդիպել է Արցախում վերջին օրերին աշխատած եվրոպացի լրագրողների հետ

«ՆԱՏՕ-ի անդամ երկիրը չի կարող կապ ունենալ ՆԱՏՕ-ի հետ կապ չունեցող հակամարտության հետ՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի կողմից վերապատրաստված զինվորականներին, ժամանակակից տեխնիկան ու տեխնոլոգիաները: Սա մեծ խնդիր է Եվրամիության, ՆԱՏՕ-ի համար: Արդյո՞ք ՆԱՏՕ-ն թույլ է տվել իր անդամին անել այն, ինչ նա անում է հիմա, եթե այո՝ թող ասեն մեզ, եթե ոչ՝ ապա ինչո՞ւ են թույլ տալիս, որ այս ամենը տեղի ունենա»,- շեշտել է նախագահ Սարգսյանը։

Թույլ չենք տա նոր ցեղասպանություն. Արմեն Սարգսյանը դիմել է հայությանը

Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ բանակցային գործընթացին վերադառնալու, խաղաղության հաստատման ուղղությամբ գնալու միակ ճանապարհը այս հակամարտությունից Թուրքիայի դուրս գալն է, հակառակ դեպքում իրավիճակը մեծ վտանգ է ներկայացնելու ողջ տարածաշրջանի համար:

Президент Армен Саркисян встретился с европейскими журналистами, освещающими войну в Карабахе (13 октября 2020). Еревaн
© Photo / official site of the President of RA
ՀՀ նախագահը հանդիպել է Արցախում վերջին օրերին աշխատած եվրոպացի լրագրողների հետ

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի կողմից Արցախի հնարավոր ճանաչման հարցին՝ նշելով, ոչ եթե այս պատերազմը շարունակվի, և բանակցությունների վերադառնալու հնարավորություն չլինի, Հայաստանն ամենայն հավանականությամբ` այլ ընտրություն չի ունենա, քան ճանաչելը։ Դա հիմա չի արվում, որովհետև բանակցություններին վերադառնալու հույս դեռ կա։

Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում խոսել է նաև մի շարք տարբերությունների մասին, որոնք կան Հայաստանի և Ադրբեջանի միջև, դրանցից մեկը վերաբերում է ռազմական միավորումների տեղակայման վայրերին։

Արցախում դրանք բնակավայրերում չեն, ամեն ինչ արվում է ռազմական ներկայությունն ու գործողությունները հնարավորինս հեռու տանել քաղաքացիական բնակչությունից: Ադրբեջանում հակառակն է՝ ռազմական օբյեկտները հենց բնակավայրերում են՝ թիրախ դարձնելով բնակչությունը:

Ո՞վ կարող է Լեռնային Ղարաբաղում հայերից տարածք պահանջել. Արմեն Սարգսյան

Պատասխանելով Ֆրանսիայի ջանքերի մասին լրագրողի հարցին՝ նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և կառավարության ակտիվությունն ու ջանքերը։ Նա նաև հավելել է, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում ներկայացնում է Եվրոպան, բայց մենք ավելի շատ լսում ենք միայն Ֆրանսիայի, ոչ թե Եվրոպայի ձայնը:

«Լսելի չէ ՆԱՏՕ-ի ձայնը, բավականաչափ լսելի չէ Եվրամիության ձայնը: Մենք բարձր ենք գնահատում նաև Ռուսաստանի ջանքերն ու միջնորդական հնարավորությունները»,- ընդգծել է նախագահը՝ շնորհակալություն հայտնելով նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու ԱԳ նախարար Լավրովին հրադադար հաստատելու ուղղությամբ ներդրված ջանքերի համար։

Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել լրագրողներին խիզախության և մասնագիտական աշխատանքի համար՝ ընդգծելով իրավիճակն օբյեկտիվորեն ներկայացնելու կարևորությունը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

229
թեգերը:
Արցախ, Եվրամիություն, ՆԱՏՕ, Արմեն Սարգսյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1810)
Ըստ թեմայի
Նախագահ Սարգսյանն ասել է` ինչ են մտածում Ռուսաստանի դերի մասին Հայաստանում ու Արցախում
Թուրքիան ունի՞ կանաչ լույս ՆԱՏՕ-ից. ՀՀ նախագահը հարց է հղում դաշինքի անդամ երկրներին
«Հույս ունեմ, որ հրադադարը կլինի խաղաղության գործընթացին վերադառնալու սկիզբը». ՀՀ նախագահ
Флаг с эмблемой Международного Комитета Красного Креста

ԿԽՄԿ–ն աշխատում է Ադրբեջանում մահացած տղամարդու դին Հայաստան տեղափոխելու ուղղությամբ

25
(Թարմացված է 13:46 30.10.2020)
Հոկտեմբերի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջամտությամբ հայկական կողմին էր փոխանցվել Արցախի գերեվարված քաղաքացի, 85-ամյա Եվգենյա Բաբայանը, ով պաշտոնապես չհաստատված տեղեկություններով՝ Միշա Մելքումյանի կինն է։ 84-ամյա Միշա Մելքումյանն Ադրբեջանում մահացել է։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անում է հնարավորը Ադրբեջանում մահացած հայ գերի 84-ամյա Միշա Մելքումյանի դին հնարավորինս շուտ Հայաստան տեղափոխելու համար։

Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Զառա Ամատունին։

«Չեմ կարող ասել, թե երբ կստացվի տեղափոխել, բայց գործընթացն արդեն սկսված է, կողմերի միջև աշխատանքները տարվում են»,– ասաց նա։

Հիշեցնենք` երեկ` հոկտեմբերի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջամտությամբ հայկական կողմին էր փոխանցվել Արցախի գերեվարված քաղաքացի, 85-ամյա Եվգենյա Բաբայանը, ով պաշտոնապես չհաստատված տեղեկություններով՝ Միշա Մելքումյանի կինն է։

Իսկ 84-ամյա Միշա Մելքումյանի մասին Ադրբեջանը նախ կեղծ լուրեր էր տարածել, թե, իբր, հայկական կողմը հրաժարվել է ընդունել նրան, ապա հայտարարվեց, որ Միշա Մելքումյանի բժշկական եզրակացության համաձայն՝ տարեց տղամարդու տեղափոխումն անթույլատրելի է համարվել։

Այդուհանդերձ, Հայաստանի իրավասու մարմինները միանշանակ պատրաստակամություն են հայտնել առաջին իսկ հնարավորության դեպքում կազմակերպելու նրա վերադարձը:

Բայց հոկտեմբերի 29-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը մահացել է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 29-ի ժամը 18։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

25
թեգերը:
Արցախյան պատերազմ, Կարմիր խաչ, գերի
Ըստ թեմայի
Արցախի ԱԳՆ-ն հայ գերիների ու զինծառայողների տեսանյութերի կապակցությամբ դիմել է ԿԽՄԿ-ին
Եվս 5 հայ գերիների համար ՄԻԵԴ դիմում է ներկայացվել
Հայ զինվորների դիերի, գերիների հետ վարվում են ԻԼԻՊ-ի մեթոդներով. ՀՀ ՄԻՊ
Դավիթ Հարությունով

Ադրբեջանի ԶՈւ-ի «հարձակողական միջուկի» ոչնչացումը կարող է վճռել պատերազմի ելքը․ փորձագետ

587
(Թարմացված է 13:19 30.10.2020)
Կարելի է նշել Ադրբեջանի զրահատեխնիկայի և ԱԹՍ-ների ռեսուրսների որոշակի սպառումը, սակայն մարտական գործողությունների ինտենսիվության թուլացումը հազիվ թե երկարաժամկետ լինի։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերի «հարձակվող միջուկի» ոչնչացումը թույլ կտա վճռել ռազմական գործողությունների ելքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը՝ մեկնաբանելով ադրբեջանական բանակի հարձակողական ակտիվության անկումն ու դրա անօդաչու թռչող սարքերի՝ հաճախակի դարձած կորուստները։

Վերջին օրերին հայտնվեցին առաջին հաղորդումները թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների խոցման մասին։ Մարտերի ողջ ընթացքում Արցախի ԶՈւ-ն ոչնչացրել է մոտ մեկ տասնյակ այդպիսի ԱԹՍ։

«Որոշակի հավաստի տեղեկություն չկա, բայց կարելի է ենթադրել, որ հնարավոր է՝ ռադիոէլեկտրոնային հակազդեցության ինչ-որ միջոցներ են կիրառվում, որոնք ի վիճակի են նման էֆեկտ ապահովել։ Դրանք, մասնավորապես, ենթադրում են սարքի վերահսկողության խափանում կամ օպերատորի կողմից կառավարման կորուստ»,-ասել է Հարությունովը։

Այս տարբերակը չի կարելի բացառել, թեև այս հարցում հստակ տեղեկություններ չկան։ Դժվար է պնդել` հայկական կողմի սպառազինության մեջ նման համակարգեր կան, թե ոչ, քանի որ «Բայրաքթարների» կիրառման փորձը ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ մեր տարածաշրջանում, համեմատաբար նոր է։

Սակայն շրջանառվում է ԱԹՍ-ների դեմ պայքարի նոր համակարգերի մատակարարման վարկածը(ԶԼՄ-ներում հաղորդագրություններ էին հայտնվել նոր ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի մասին, – խմբ․)։

Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ ռազմական գործողությունների ընթացքին, ապա կարելի է խոսել Ադրբեջանի ուժերի, այդ թվում՝ գործածվող սարքավորումների պաշարների հյուծման մասին։

«Առավել ևս, որ Ադրբեջանի կողմից կիրառվող միջոցների մեծ մասը ոչ թե բազմակի օգտագործման անօդաչու թռչող սարքերն են, այլ գերճշգրիտ զինամթերքը։ Այսինքն՝ ռազմական գործողությունների ընթացքում դրանց սպառումը շատ մեծ է։ Եվ չնայած տեղեկություններ կային, որ Իսրայելից մշտապես մատակարարումներ են իրականացվում, բացի այդ՝ Թուրքիայի և Ադրբեջանի պաշարները բավականին շատ են, ես չեմ բացառում այդ պաշարների որոշակի կրճատումը»,-ասել է Հարությունովը։

Թուրքիայի վրա ճնշումը կարող է հակառակ էֆեկտն ունենալ․ ռուս փորձագետը փակագծեր է բացում

Այսպիսով, երկու հավանական գործոն կա․ հակառակորդի ռեսուրսների որոշակի հյուծումը( սարքերի քանակության նվազումը) և հայկական ՀՕՊ համակարգի պայքարի արդյունավետության ավելացումը։

Սա, իհարկե, չի կարող չանդրադառնալ ադրբեջանական բանակի հարձակողական հնարավորությունների վրա։ Դիտարկվում է, բնականաբար, նաև զրահատեխնիկայի և անձնական կազմի հետ կապված ռեսուրսների կրճատում։ Այս գործոնների համակցությունը պետք է որ խաղա իր դերը, համենայն դեպս՝ տեսականորեն։ 

Թե որքան կտևի մարտական գործողությունների ինտենսիվության թուլացման շրջանը, դժվար է ասել։ Շատ բան կախված կլինի Ադրբեջանում տնտեսական պլանավորումից։ Ընդհանուր առմամբ, հակամարտության տրամաբանությունն այնպիսին է, որ եթե հիմա Բաքվի հարձակողական իմպուլսը թուլացել է, ապա չի կարելի բացառել, որ որոշակի անդորրից հետո (որը կախված է բազմաթիվ գործոններից) մարտերի ինտենսիվությունը կրկին կաճի։

«Իսկ եթե խոսքը ռեսուրսների էական սպառման մասին է, ապա չի կարելի բացառել ավելի երկար դադարը։ Բայց հավանականությունը, որ ռազմական գործողությունները կվերսկսվեն, մեծ է։ Չէ՞ որ եթե դադարը լինի ներկա փուլում, Ադրբեջանը կարող է ևս մեկ հարձակողական ալիք սկսելու գայթակղությանը տրվել՝ օգտագործելով ներկայիս մեկնարկային դիրքերը»,-նշել է Հարությունովը։

Մյուս կողմից՝ հայկական կողմի մեկ խոշոր հաջող գործողությունը, որը կհանգեցնի «հարձակողական միջուկի» ոչնչացմանը (ինչը Ադրբեջանի համար լրջագույն պարտություն կլինի թե՛ ռազմական, թե՛ քաղաքական առումով) և նախքան սեպտեմբերի 27-ը գոյություն ունեցած իրավիճակի վերականգնմանը, կարող է վճռել հակամարտության ելքը։

«Դա կազդի նաև Ադրբեջանի քաղաքական դիրքորոշման վրա։ Մեկ կամ երկու խոշոր գործողությունների դեպքում նման ելքը միանգամայն հնարավոր է»,-ասել է Հարությունովը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 29-ի ժամը 18։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

587
թեգերը:
Դավիթ Հարությունով (ռազմական փորձագետ), Արցախ, Ադրբեջան, Պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1810)
Ըստ թեմայի
Թուրքիայի գլխավորած ադրբեջանական զորքի և ահաբեկիչների նպատակը էթնիկ զտումներն են. Փաշինյան
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է Արցախ և Ադրբեջանի հետ սահման չմեկնել
Ադրբեջանը հիմնովին ավերում է ժամանակավոր իր տիրապետության տակ գտնվող տարածքները
Արխիվային լուսանկար

Ռուսաստանում մտադիր են արյան մեջ շաքարի և խոլեստերինի քանակը հաշվարկող թևնոց ստեղծել

0
(Թարմացված է 13:54 30.10.2020)
«Խելացի» թևնոցի ստեղծման համար նախատեսվում է տեխնոլոգիական մրցույթ հայտարարել։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանում ապագայում կհայտնվեն «խելացի» թևնոցներ, որոնք ի վիճակի են իրական ժամանակի ռեժիմում հաշվարկել մարդու օրգանիզմում հորմոնների վիճակի, արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակի տվյալները։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ռուսաստանի վենչուրային ընկերության» նորարարական ենթակառուցվածքների գծով փոխտնօրեն Միխայիլ Անտոնովը։

Նրա խոսքով՝ այդպիսի սարքի ստեղծման տեխնոլոգիական մրցույթը նախատեսվում է հայտարարել ապագայում։

«Տվիչների մրցույթի գաղափարը ենթադրում է թևնոցների ստեղծում, որոնք կարող են արագ տվյալներ հավաքել մարդու առողջական վիճակի մասին և անմիջապես հայտնել նրան շաքարի, խոլեստերինի, սթրեսի հորմանի մակարդակի բարձրացման մասին և այլն։ Ալգորիթմներն առցանց վերլուծելու են մարդու առողջության մասին տվյալները և ակնթարթորեն փոխանցելու են դրանք»,-ասել է Անտոնովը։

Նրա խոսքով՝ նախքան մրցույթ հայտարարելը մեկ տարի մանրակրկիտ աշխատանք է պետք կատարել։

0
թեգերը:
գիտնական, Ռուսաստան, շաքար