Աբրահամ Ռուսո

Իսկ մայրը սպասում է. Աբրահամ Ռուսոն երգ է նվիրել Արցախում կռվող հայ զինվորներին

489
(Թարմացված է 21:19 13.10.2020)
Հայկական արմատներով հայտնի երգիչ Աբրահամ Ռուսոն չի կարողացել անտարբեր մնալ պատմական հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին։

ԵՐԵՎԱն, 13 հոկտեմբերի - Sputnik. Ռուսոն Instagram-ի իր էջում նոր երգ է հրապարակել, որը նվիրված է պատերազմական այս օրերին առաջնագծում կռվող հայ զինվորներին։

«Զինվոր որդի». այսպես է վերնագրել Ռուսոն երգը։

«Իսկ մայրը սպասում է, և նրա սերը տղային պաշտպանում է»,-նշվում է կրկներգում։ 

Երգն ուղեկցվում է արցախյան առաջին և ներկա պատերազմը ներկայացնող տարբեր լուսանկարներով։

Երգի մեկնաբանություններում Աբրահամ Ռուսոն նաև Հայաստանի և հայ ժողովրդի պահպանության համար աղոթք է տեղադրել։  Մեկնաբանություններում մեծ թվով մարդիկ շնորհակալություն են հայտնել երգչին՝ ընդգծելով, որ նա համարձակ քայլ է։

View this post on Instagram

Владыко Человеколюбче, Царю веков и Подателю благих! Просим Тя о мире в богохранимей стране нашей Арменстей, властех и воинстве ея. Помилуй нас, Боже, и спаси землю нашу, освященную кровию святых мученик Твоих. Даруй мир и благоденствие стране нашей по неизреченному милосердию Твоему. Огради страну нашу силою Честнаго и Животворящаго Креста и сохрани нас от враг наших и всякаго зла. Избави ны от смертоноснаго поветрия, глада, труса, огня, меча, нападений иноплеменных и междоусобныя брани. Искорени всякую ненависть, вражду и злобу, разруши силы зла и умири восстающия на мир и спокойствие земли нашея. И не ведущия Тя, Боже наш, просвети светом разума святаго Евангелия Твоего, даруя им веру православную и нелицемерное покаяние. Господи сил, с нами буди, укрепи ны и помози нам предстательством небесного воинства Твоего, молитвами Пресвятыя Богородицы и Приснодевы Марии и всех святых Твоих, в земли Арменстей и во всей вселенной просиявших. Ты бо еси Царь мира и Спас душ наших, и Тебе славу возсылаем, Отцу и Сыну и Святому Духу, ныне и присно и во веки веков. Аминь.

A post shared by Avraam Russo®️ (@avraamrusso) on

 

489
թեգերը:
Զինվոր, Պատերազմ, Արցախ, երգ, Աբրահամ Ռուսո
Ըստ թեմայի
«Հիմա, առավել քան երբևէ, Արցախը քո կարիքն ունի». Սևակ Խանաղյանը նոր երգ է ներկայացրել
«Մենք տեղ չունենք նահանջի». ռուս երգչուհի Չիչերինան երգում է Արցախի պաշտպանների համար
 «Զոհվել չկա, տղե՛րք»․ հայկական հայրենասիրական երգի իրական ուժը
Последствия ночного ракетного обстрела Степанакерта (17 октября 2020). Карабах

Ադրբեջանը հետագա սադրանքների համար տեղեկատվական հող է նախապատրաստում. ՊԲ

4
(Թարմացված է 08:44 26.10.2020)
Արցախի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է ադրբեջանական կողմի Twitter-ում արված հրապարակումները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը:

Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը

Նման դիտարկում է արել Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ թշնամական կողմի մեղադրանքները ոչ միայն իրականության հետ որևէ առնչություն չունեն, այլև արվել են վերջինիս հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում»,– հայտնում է Ստեփանյանը։

4
թեգերը:
Ադրբեջան, Շուշան Ստեփանյան, հրադադար, ԱՄՆ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան
Գորիսի կարի արտադրամասում

Երկրորդ «ռազմաճակատ». Գորիսում անվճար համազգեստ են կարում կամավորների համար

101
(Թարմացված է 08:30 26.10.2020)
Գայանե Գուդրունցն ու Արտուշ Համբարձումյանը իրենց ծառայությունների համար գումար չեն վերցնում, ուստի կամավորներն այլ տարբերակ են գտնում շնորհակալություն հայտնելու։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Գորիս քաղաքը, ինչպես և Հայաստանի բոլոր քաղաքները, սեպտեմբերի 27-ից հետո ապրում է պատերազմական կյանքով։  Բնակիչները ռազմաճակատի համար օգնություն են հավաքում, աջակցում Արցախից ժամանակավոր տեղափոխված ընտանիքներին, ինչպես նաև ամեն կերպ օգնում կամավորներին։ Օրինակ` կարի փոքր արտադրամասը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, պատերազմի սկզբից անվճար համազգեստ է կարում զինվորականների համար։

В семейном ателье в Горисе бесплатно шьют форму для добровольцев
© Sputnik / Asatur Yesayants
Գայանե Գուդրունցն իրենց կարի արտադրամասում

«Ամբողջ Գորիսը, ամբողջ Սյունիքը գիտի, որ մենք հիմա անվճար ենք աշխատում։ Անում ենք ամեն ինչ. և՛ զրոյից համազգեստ ենք կարում, և՛ նորոգում ենք հինը։ Ամենակարևորը` հեծանակ (շևրոն) ենք կարում` վրան նշելով արյան խումբը։ Այստեղ մի ամբողջ դարակ հեծանակ կար, տղաները գրեթե բոլորը տարել են», – պատմում է արտադրամասի սեփականատեր Գայանե Գուդրունցը։

В семейном ателье в Горисе бесплатно шьют форму для добровольцев
© Sputnik / Asatur Yesayants
Գայանե Գուդրունցն ու Արտուշ Համբարձումյանն իրենց կարի արտադրամասում

Արտադրամասում  նաև զինվորական պարագաների խանութ է գործում։ Գայանե Գուդրունցն ու նրա ամուսինը` Արտուշ Համբարձումյանը, իրենց գործը սկսել են 7 տարի առաջ։ Բայց այս օրերին խանութից գրեթե դուրս չեն գալիս. աշխատանքը շատ է։

«Ցավդ տանեմ». Եվգենի Կիսինն իր հոնորարը փոխանցել է Արցախի մանուկների օգնության ֆոնդին

«Տեսնո՞ւմ եք պատուհանագոգին դրված ծաղիկները։ Չորս օր առաջ զինվորներից մեկը բերեց։ Ուզում էր վճարել, չհամաձայնեցինք, որոշեց այսպես հայտնել իր շնորհակալությունը։ Հետաքրքիր է, որ ծաղիկներն այս ընթացքում չեն թոշնել ընդհանրապես», – ասում է Գուդրունցը։

В семейном ателье в Горисе бесплатно шьют форму для добровольцев
© Sputnik / Asatur Yesayants
Զինծառայողի նվիրած վարդերը

Այս մարդիկ, ինչպես և Հայաստանում գրեթե բոլորը, առաջնագծում հարազատներ ունեն։ Պատերազմի առաջին օրերին Արցախ մեկնեց Արտուշ Համբարձումյանի եղբայրը` Աշոտը, մեկնեցին նաև նրանց զարմիկները։ Նրանց որդին դեռ Գորիսում է, Արցախից տեղափոխված ընտանիքներին է տեղավորում Սյունիքի գյուղերի ժամանակավոր կացարաններում։ Մեր զրույցի պահին նա Խնձորեսկում էր, ուր արդեն արցախցի մի քանի ընտանիք է տեղափոխել։

В семейном ателье в Горисе бесплатно шьют форму для добровольцев
© Sputnik / Asatur Yesayants
Գորիսի կարի արտադրամասը

«Թող խաղաղությունը շուտ գա, ու ամեն ինչ ավարտվի մեր հաղթանակով։ Մենք դրա համար պատրաստ ենք անել ամեն ինչ», – ասում է Համբարձումյանը։

В семейном ателье в Горисе бесплатно шьют форму для добровольцев
© Sputnik / Asatur Yesayants
Գայանե Գուդրունցն իրենց կարի արտադրամասում

Զույգը հիշում է, որ 90-ականներին` Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, Գորիսը թիկունքի ակտիվ կետերից մեկն էր։ Ինչպես և 30 տարի առաջ, այսօր էլ ամբողջ քաղաքը «մոբիլիզացվել» ու երկրորդ ռազմաճակատ է դարձել. այն մեկը, որտեղ մարտեր չեն ընթանում, բայց յուրաքանչյուր քաղաքացու ուսերին մեծ պատասխանատվություն է ընկած։

В семейном ателье в Горисе бесплатно шьют форму для добровольцев
© Sputnik / Asatur Yesayants
Գայանե Գուդրունցն ու Արտուշ Համբարձումյանն իրենց կարի արտադրամասում
101
թեգերը:
կամավոր, արտադրություն, Զինվոր, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Գորիս
Ըստ թեմայի
Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին
Ադրբեջանը «խոցել» է դեռ 15 տարի առաջ խոցված ինքնաթիռը. հերթական կեղծարարությունը
Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ