Դպրոց

Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով 24 000 արցախցի դպրոց չի հաճախում

79
(Թարմացված է 12:46 13.10.2020)
Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվել են 10-ից ավելի դպրոցների, ինչպես նաև մի շարք մանկապատեզների շենքներն ու օժանդակ շինությունները։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ Թուրքիայի գործուն աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի ավելի քան 24 000 երեխա զրկվել է դպրոց հաճախելուց:

«Ադրբեջանը շարունակում է միջազգային իրավունքի նորմերով արգելված զինատեսակներից հրետակոծել անգամ կրթական հաստատությունները: Ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվել են 10-ից ավելի դպրոցների, ինչպես նաև մի շարք մանկապատեզների շենքներն ու օժանդակ շինությունները»,–նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական ագրեսիայի պատճառով հազարավոր երեխաներ զրկված են նաև մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից, երիտասարդները չեն շարունակում կրթությունը բուհերում:

Հիշեցնենք` արձագանքելով նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի նամակներին` ՅՈՒՆԵՍԿՕ-ն խորը մտահոգություն էր հայտնել ԼՂ հակամարտության գոտում բռնությունների շարունակվող սրման կապակցությամբ։ Սա հանգեցնում է քաղաքացիական զոհերի աճի և վնաս հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում` դպրոցներին, մշակութային և կրոնական վայրերին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ էր արել նաև զերծ մնալ երեխաների, ուսուցիչների, կրթական անձնակազմի կամ դպրոցների վրա ցանկացած հարձակումից կամ վնաս հասցնելուց՝ ապահովել կրթության իրավունքը «Անվտանգ դպրոցների հռչակագրի» սկզբունքների հիման վրա և դրա ուղեցույցներին համահունչ: Նշված փաստաթղթերը սահմանափակում են դպրոցների և համալսարանների օգտագործումը ռազմական նպատակներով:

Որոշ դպրոցներում տարածվող տեղեկությունը սուտ է. Արայիկ Հարությունյան

79
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Արայիկ Հարությունյան, Աշակերտ, դպրոց, հրթիռակոծություն, Ադրբեջան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1812)
Ըստ թեմայի
Ադրբեջանի 5139 զոհերից 619–ի անուն–ազգանունները հայտնի են
Ադրբեջանը նորից հարձակման է անցել. հազարավոր վարձկաններ են մասնակցում դրանց
Խաղողագործները խախտում են հերթերն ու խնդիրներ ստեղծում. նախարարը հետևել է մթերման ընթացքին
Ինչպես է խոցվում Ադրբեջանի հերթական տանկը. տեսանյութ
Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Ժնևում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

39
(Թարմացված է 14:22 30.10.2020)
Նշենք, որ այս հանդիպումը նախանշված էր հոկտեմբերի 29–ին, սակայն հետո հայտնի դարձավ, որ այն մեկ օրով հետաձգվել է։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ժնևում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում կից լուսանկարին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,–գրել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 29–ին Ժնևում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փակ հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:

Սակայն հետո հայտնի դարձավ, որ բանակցությունները մեկ օրով հետաձգվել են։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

39
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Արցախյան պատերազմ, Հայաստան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Զոհրաբ Մնացականյան, Ժնև
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն
Ըստ թեմայի
ԵԱՀԿ ՄԽ–ն Երևանին ու Բաքվին հորդորում է անհապաղ համաձայնեցնել վերիֆիկացիոն մեխանիզմը
Դաշնակցականները հացադուլ են հայտարարել ԱՄՆ-ում և այրել ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը. տեսանյութ
ԵԱՀԿ-ում տարածվել է Ստեփանակերտի ԲԿ–ների հարվածների վերաբերյալ Արցախի ԱԳՆ հայտարարությունը
Եղիշե Կիրակոսյան

Ադրբեջանի պահանջներն աբսուրդային են. ՀՀ-ն պատասխանել է Ադրբեջանի՝ ՄԻԵԴ-ին ուղղված դիմումին

44
(Թարմացված է 14:18 30.10.2020)
ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ՄԻԵԴ–ը կմերժի Ադրբեջանի իրավազուրկ դիմումը։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարությունը պատասխանել է Մարդու իրավունքների միջազգային դատարան Ադրբեջանի ներկայացրած դիմումին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Հոկտեմբերի 29-ին Հայաստանը ներկայացրել է իր դիրքորոշումը` ներկայացված դիմումի վերաբերյալ։ Նախ նշեմ, որ Ադրբեջանի ներկայացրած պահանջներն աբսուրդային են, որովհետև գրեթե բոլորը, բացառությամբ առաջինի, բացարձակապես դուրս են ՄԻԵԴ–ի իրավազորությունից` զորքերի դուրս բերում, օկուպացված տարածքների վերադարձ և այլն»,– ասաց Կիրակոսյանը`կարծիք հայտնելով, որ դատարանը կմերժի Ադրբեջանի այս դիմումը։

Ինչ վերաբերում է դիմումում նշված առաջին պահանջին, Եղիշե Կիրակոսյանի խոսքով, Ադրբեջանը դրանով պահանջ է ներկայացրել հայկական կողմին` դադարեցնելու Ադրբեջանի քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների ուղղությամբ հրթիռակոծությունները` Հայաստանի ու «Ադրբեջանի գրավյալ տարածքներ»–ից։

«Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ տարածքից Ադրբեջանի ուղղությամբ որևէ արկ, որևէ կրակոց չի արձակվել։ Նույնիսկ Արցախի ՊԲ իրականացրած գործողությունները մենք դիտարկում ենք կիրառելի մարդասիրական իրավունքի տրամաբանության մեջ և մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան»,– ասաց ՄԻԵԴ ներկայացուցիչը` շեշտելով, որ այս մասին Հայաստանը մանրամասն վերլուծություն է ներկայացրել ՄԻԵԴ`ի պատասխան Ադրբեջանի դիմումի։

Հայկական կողմը երկրորդ անգամ է դիմել ՄԻԵԴ` Ադրբեջանում հայտնված հայ ռազմագերիների հարցով

Կիրակոսյանը նաև հիշեցրեց, որ Արցախի ու Հայաստանի տարածքներում Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության, քաղաքացիական օբյեկտների ու քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման, միջազգայնորեն արգելված զինատեսակների կիրառման փաստերով հայկական կողմն առաջինն էր դիմել ՄԻԵԴ` պատերազմի առաջին իսկ օրը։ Իսկ արդեն սեպտեմբերի 29-ին ՄԻԵԴ–ը որոշում էր կայացրել` կողմերին կոչ անելով ձեռնպահ մնալ քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումից։

Այսպիսով, այս հարցի վերաբերյալ, ըստ Կիրակոսյանի, ՄԻԵԴ–ն իր դիրքորոշումն արդեն հայտնել է, և չի կարծում, թե նոր միջանկյալ միջոց կկիրառի հատուկ Հայաստանի նկատմամբ։

«Այս պարագայում Ադրբեջանի այդ պահանջը, կարծում եմ, պետք է մերժվի»,– ասաց Կիրակոսյանը։

Ի դեպ, ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչը նաև հայտնեց, որ Հայաստանում գտնվող գերիների հարցն Ադրբեջանն իր դիմումում չի բարձրացրել։ Այն դեպքում, երբ Հայաստանից ՄԻԵԴ արդեն 20 գերու հարցով դիմում է ներկայացվել։

Հիշեցնենք` Ադրբեջանը ՄԻԵԴ–ին դիմում էր ուղղել Արցախում իր սանձազերծած պատերազմից մեկ ամիս անց` հոկտեմբերի 27-ին։ Հոկտեմբերի 28-ին ՄԻԵԴ–ը հայտնել էր, որ ընդունել է Ադրբեջանի դիմումը։ Այդ հայտարարությունից հետո, չսպասելով ՄԻԵԴ–ի որոշմանը, Հայաստանը հոկտեմբերի 29-ին ՄԻԵԴ է ուղարկել Ադրբեջանի դիմումի վերաբերյալ իր դիրքորոշումը։

44
թեգերը:
Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Ադրբեջան, Հայաստան, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1812)
Ըստ թեմայի
ՄԻԵԴ–ը որոշեց` Ադրբեջանը պետք է պատժի սեփական մարդասպանին` Ռամիլ Սաֆարովին
ՄԻԵԴ-ը մերժել է Թուրքիայի դիմումը. Անկարայի հիմնավորումներն անհիմն են
Հայ զինվորի գլխատման փաստը կներկայացվի ՄԻԵԴ