Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանը գրեթե բոլոր ուղղություններով հարձակման է անցել. Արծրուն Հովհաննիսյան

1452
(Թարմացված է 09:54 13.10.2020)
Արցախի ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու և վերջինիս պլանները ձախողելու համար բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանն այսօր առավոտից հարձակման է անցել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Առավոտից գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը անցել է հարձակողական գործողությունների»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Նշենք, որ Արցախի պաշտպանության նախարարությունը ևս հայտնել էր, որ առավոտյան հարավային, հյուսիսային, հյուսիսարևելյան և արևելյան ուղղություններով հակառակորդը վերսկսել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողություններ: Թշնամին հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիսարևելյան հատվածում:

Արցախի ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու և վերջինիս պլանները ձախողելու համար բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 12-ի ժամը 20։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 525 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4919 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 168 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 514 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

1452
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1616)
Ըստ թեմայի
Ակտիվ մարզումներ արցախյան ճակատ մեկնելուց առաջ. տանկիստները պատրաստ են
Կիևում Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներով ավտոերթ են արել ու կրակել. 14 ձերբակալված կա
Արցախում զոհված խաղաղ բնակիչների թիվն աճում է. Բեգլարյանը նոր տվյալներ է հրապարակել
«Պինդ կացեք». Ֆրանսիայից կամավոր բժիշկներ են եկել` օգնելու Արցախում վիրավորվածներին
Премьер-министр Армении Никол Пашинян на заседании Евразийского межправительственного совета (9 октября 2020). Еревaн

Հայկական կողմը կպահպանի հրադադարի ռեժիմը. Փաշինյան

9
(Թարմացված է 08:10 26.10.2020)

Հայկական կողմը կպահպանի հրադադարի ռեժիմը, Facebook–ի իր էջում վստահեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչպես և համաձայնեցվել է երեկ Վաշինգտոնում` ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը»,–գրել է նա։

Նշենք, որ երեկ` հոկտեմբերի 25–ին, ԱՄՆ-ը հայտարարեց հոկտեմբերի 26-ին՝ առավոտյան ժամը 8:00-ից Լեռնային Ղարաբաղում նոր հումանիտար հրադադար հաստատելու մասին։ Սա սեպտեմբերի 27-ից ադրբեջանական լայնածավալ ագրեսիայից հետո հրադադարի երրորդ փորձն է։

 

 

9
թեգերը:
հրադադար, Պատերազմ, Ադրբեջան, ԱՄՆ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան
Մինսկի խմբի համանախագահները, Անջեյ Կասպրշիկն ու Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում՝ հոկտեմբերի 13-ին

Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկումը կշարունակվի Ժնևում

409
(Թարմացված է 00:22 26.10.2020)
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են ընդունել։ Ընդգծվում է, որ կարգավորմանը պետք է հասնել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ընդունված հիմնական սկզբունքներին համապատասխան։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն են հրապարակել։

Մասնավորապես, նշվում է, որ հոկտեմբերի 24-ին համանախագահները Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Մասնակցություն են ունեցել նաև ԱՄՆ արտաքին գործերի նախարարների և փոխարտգործնախարար Սթիվեն Բիգունի հետ համատեղ հանդիպմանը: Հանդիպումներին ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

«Համանախագահները կողմերին կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան համատեղ հայտարարության բոլոր կետերի իրականացման ուղղությամբ ՝ իրենց ստանձնած պարտավորություններին համապատասխան։ Նշել են, որ իրենք Փարիզի հետ այդ պարտավորությունները վերահաստատել են հոկտեմբերի 18-ին: Համանախագահները նաեւ կողմերին հիշեցրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ի համատեղ հայտարարության, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի համատեղ հայտարարության մասին: Պոմպեոն, Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- նշված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ։

Համանախագահները և արտգործնախարարները քննարկել են անհապաղ հումանիտար հրադադարի հաստատումը, ինչպես նաև հրադադարի դիտարկման հնարավոր մեխանիզմները և այլն։ Համանախագահները և արտգործնախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել Ժնևում հոկտեմբերի 29-ին։ Հանդիպման նպատակն է քննարկել, պայմանավորվածություն ձեռք բերել և սկսել իրականացնել համաձայնեցված ժամկետներում բոլոր այն քայլերը, որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ կարգավորմանը պետք է հասնել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ընդունված հիմնական սկզբունքներին համապատասխան:

409
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Ալիևի խոսքերը նման են բառախաղի. վարչապետի խոսնակը` Ադրբեջանի նախագահի հայտարարության մասին
ՀՀ-ի համար ընդունելի փոխզիջումը հաջորդ պահից Բաքվի համար անընդունելի է դառնում. վարչապետ
Մնացականյանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպման արդյունքում հայտարարություն է ընդունվել