Զինվորական գլխարկներ. արխիվային լուսանկար

Եվս 45 զոհ. մեկ օրվա մեջ ՊԲ–ն զոհերի 2–րդ ցանկն է հրապարակել

3718
(Թարմացված է 20:52 12.10.2020)
Պաշտպանության բանակի հրապարակած նոր ցանկում 18–51 տարեկան նահատակների անուններ են։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Արցախի պաշտպանության բանակը նոր ցանկ է հրապարակել, որում Արցախում ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարելիս զոհված ևս 45 հայորդիների անուններ են։

 

  1. Գևորգյան Շալիկո Վոլոդյայի, ծնվ. 1995թ.
  2. Ազիզյան Արտաշես Եղիշի, ծնվ. 1980թ.
  3. Աբրոյան Արսեն Ռուբիկի, ծնվ. 2000թ.
  4. Այվազյան Ռաֆիկ Համլետի, ծնվ. 2001թ.
  5. Թորոսյան Արզուման Եգորի, ծնվ. 2001թ.
  6. Սոլկարյան Արսեն Արտակի, ծնվ. 2000թ.
  7. Կիրակոսյան Արայիկ Էդիկի, ծնվ. 1991թ.
  8. Բաբաջանյան Գևորգ Արտուրի, ծնվ. 1996թ.
  9. Գալստյան Մարտին Վազգենի, ծնվ. 1991թ.
  10. Սարգսյան Նարեկ Ջիվանի, ծնվ. 1993թ.
  11. Սաֆյան Գեղամ Սերժիկի, ծնվ. 1984թ.
  12. Մայիլյան Ռուբիկ Հովհաննեսի, ծնվ. 1969թ.
  13. Սաֆյան Արայիկ Հովհաննեսի, ծնվ. 1989թ.
  14. Պողոսյան Վրեժիկ Սեյրանի, ծնվ. 1992թ.
  15. Հովհաննիսյան Դավիթ Արայի, ծնվ. 1995թ.
  16. Ամարյան Սամսոն Ռաչիկի, ծնվ. 1988թ.
  17. Արաբաչյան Գևորգ Աղասիի, ծնվ. 2001թ.
  18. Պողոսյան Արամ Արթուրի, ծնվ. 1997թ.
  19. Մարտիրոսյան Նարեկ Շիրազի, ծնվ. 1993թ.
  20. Խաչատրյան Մարատ Վլադիկի, 1979թ. (պահեստազորային)
  21. Գաբրիելյան Գոռ Արմենակի, ծնվ. 2002թ.
  22. Չիչյան Էդուարդ Արմանի, ծնվ. 2001թ.
  23. Նավոյան Շանթ Գուրգենի, ծնվ. 2001թ.
  24. Գալստյան Շահեն Հարությունի, ծնվ. 2001թ.
  25. Գրիգորյան Իշխան Արթուրի, ծնվ. 2002թ.
  26. Հովհաննիսյան Նարեկ Հայկի, ծնվ. 2001թ.
  27. Քառյան Գևորգ Գրիգորի, ծնվ. 2001թ.
  28. Խաչատրյան Նարեկ Արթուրի, ծնվ. 2001թ.
  29. Գրիգորյան Ռազմիկ Թելմանի, ծնվ. 1998թ.
  30. Ղարիբյան Կարեն Ռուդիկի, ծնվ. 1982թ. (պահեստազորային)
  31. Մանուչարյան Հարություն Վանիկի, ծնվ. 1988թ.
  32. Բադալյան Դավիթ Վահանի, ծնվ. 1987թ.
  33. Դանիելյան Արամ Վարդանի, ծնվ. 2001թ.
  34. Թանդիլյան Ռազմիկ Կարենի, ծնվ. 2001թ.
  35. Առաքելյան Արթուր Արամայիսի, ծնվ. 2000թ.
  36. Գրիգորյան Էլֆիկ Գագիկի, ծնվ. 2001թ.
  37. Հակոբյան Հակոբ Խաչատուրի, ծնվ. 2001թ.
  38. Մանուկյան Պավել Հարությունի, ծնվ. 2001թ.
  39. Բարսեղյան Զարզանդ Հովհաննեսի, ծնվ. 1982թ.
  40. Հովհաննիսյան Վահրամ Վաչագանի, ծնվ. 1983թ.
  41. Մանուկյան Գևորգ Մանվելի, ծնվ. 1995թ.
  42. Ամիրջանյան Արմեն Զավենի, ծնվ. 1991թ.
  43. Ասլանյան Իշխան Ռաֆիկի, ծնվ. 1988թ.
  44. Սաֆարյան Միսակ Հակոբի, ծնվ. 1978թ.
  45. Հակոբյան Հայկ Արարատի, ծնվ. 1990թ.

Նշենք, որ այսօր հրապարակված նախորդ ցանկում էլ 51 զոհի անուն էր հրապարակված։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Այսպիսով` հոկտեմբերի 12-ի ժամը 20։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 525 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4919 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 168 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 514 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

3718
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1817)
Ըստ թեմայի
Տեր Գառնիկ քահանա Լոռեցյանի որդին զոհվել է հայրենիքի պաշտպանության ժամանակ
Եվս 51 զոհ. ՊԲ–ն Արցախում ընկածների նոր անուններ է հրապարակել
«Մեր ազգերն ուս ուսի տված են կռվում». Արցախում երեք ասորի զինծառայող է զոհվել
Շուշի

Արցախի բնակավայրերում հարաբերական հանգիստ է

31
(Թարմացված է 15:24 30.10.2020)
Երեկ օրվա ընթացքում արցախյան խաղաղ բնակավայրերը եղել են թշնամական հրետակոծությունների թիրախում։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Արցախի խաղաղ բնակավայրերում հարաբերական հանգիստ է։ Տեղեկությունը հաղորդում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում։

«Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ երեկ օրվա ընթացքում արցախյան խաղաղ բնակավայրերը եղել են թշնամական հրետակոծությունների թիրախում։

Նշենք, որ երեկ երեկոյան ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հարավային հատվածում` Բերձորից Արաքսի ափ ընկած բնագծի ուղղությամբ ընթացել են մարտական գործողություններ։ ՀՀ զինված ուժերին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել։

Իսկ առավոտյան հայտնի դարձավ, որ ամբողջ գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունը շարունակվում է. ՊԲ

Հոկտեմբերի 29-ի ժամը 18։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

31
թեգերը:
Շուշի, Ստեփանակերտ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1817)
Ըստ թեմայի
Ռոհանիի հատուկ դեսպանը մանրամասներ է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման իրանական ծրագրից
Հրապարակվել են թշնամու վերջին կորուստները` 6 ԱԹՍ, 17 զրահատեխնիկա, 60 զոհ
Արցախի պաշտպանության բանակը հերթական դիվերսիոն խմբին է ոչնչացրել. տեսանյութ
Թշնամական խոցված ԱԹՍ

Հրապարակվել են թշնամու վերջին կորուստները` 6 ԱԹՍ, 17 զրահատեխնիկա, 60 զոհ

36
(Թարմացված է 15:19 30.10.2020)
Պատերազմի առաջին օրվանից ի վեր հայկական ԶՈւ–ն խոցել է հակառակորդի 232 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 649 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ համակարգ։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է հակառակորդի վերջին կորուստների մասին թարմացված տեղեկանքը։

«Վերջին տվյալներով` խոցվել է ևս 6 ԱԹՍ, 17 զրահատեխնիկա, կա 60 զոհ»,– հայտնում են տեղեկատվական կենտրոնից։

Այսպիսով` սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի առաջին օրվանից ի վեր հայկական ԶՈւ–ն խոցել է հակառակորդի 232 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 649 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ համակարգ։

Թշնամու մարդուժի կորուստների թիվն այս պահի տվյալներով 6914 է։

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

36
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1817)
ԱԻՆ–ի աշխատակիցներ. արխիվային լուսաանկար

Սպիտակի բժշկական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել

119
(Թարմացված է 15:31 30.10.2020)
Առողջապահության նախարարությունը նախնական վարկածի վերաբերյալ որոշ տեղեկություններ է հայտնել։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն: Ինչպես Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, նախնական տեղեկություններով` պայթել է թթվածնի մատակարարման համակարգը։

Դեպքի մանրամասները պարզվում են։ Նախարարությունը խոստանում է ավելի ուշ տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն:

119
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն