Զոհրաբ Մնացականյան

Ռազմական կարգավորումն ապագա չունի, դա աղետ է բոլորի համար. Մնացականյան

160
(Թարմացված է 18:37 12.10.2020)
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում է ՌԴ գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հարցազրույց է տվել ՌԻԱ Նովոստիին ու Sputnik-ին։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը վստահեցրել է, որ հայկական կողմը երբեք չի կորցնելու հույսը և ամեն գնով հասնելու է նրան, ինչի հասել է շաբաթ օրը գիշերը։

«Դա շատ կարևոր է, քանի որ եթե չկա հրադադար, ու եթե ամեն ինչ շարունակվում է, ուրեմն մենք մերժում ենք խաղաղ կարգավորումը, և մենք ռազմական լուծման հնարավորություն ենք տալիս։ Ռազմական կարգավորումն ապագա չունի։ Դա աղետ է բոլորի համար,– ՌԻԱ Նովոստիին ու Sputnik-ին ասել է Մնացականյանը և ավելացրել,– խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»։

Նա նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն ավելի քան տրամադրված է պաշտպանվելու։ Իսկ Հայաստանն ու յուրաքանչյուր հայ չի կարող անտարբեր մնալ Արցախում կատարվողին։

«Մեզ համար դա գոյության պայքար է, ԼՂ–ում մեր հայրենակիցների ֆիզիկական գոյության։ Դա վատ է ամբողջ տարածաշրջանի համար։ Տարածաշրջանի ապակայունացումն արդեն իսկ տեղի է ունենում»,– ընդգծել է Մնացականյանը։

Ինչպես արդեն հայտնել ենք, Մնացականյանն այսօր Մոսկվայում է, որտեղ հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Լավրովի հետ փակ հանդիպումից առաջ և հետո արտգործնախարարները հանդես են եկել հրապարակային հայտարարություններով, իսկ հանդիպման ավարտին պատասխանել են նաև լրագրողների հարցերին։

ՌԴ մայրաքաղաքում հանդիպում է նախատեսված նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի հետ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 12-ի ժամը 18։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 480 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 49719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 168 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 514 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

160
թեգերը:
Զոհրաբ Մնացականյան, Ադրբեջան, Արցախ, Հայաստան
թեմա:
Հրադադար Արցախում (58)
Ըստ թեմայի
Մոտ ապագայում Փաշինյանը կդիմի հանրությանը. Ալեն Սիմոնյան
Զինադադարի վերիֆիկացիոն մեխանիզմներին Հայաստանն ու Արցախը կողմ են, Ադրբեջանը` դեմ
Արցախում ոչնչացնում են չպայթած կասետային ռումբերն ու «Գրադի» արկերը. տեսանյութ
Թուրքիայի ակտիվ դերն արտահայտվում է ահաբեկիչների առկայությամբ. Մնացականյան
Գորիսի կարի արտադրամասում

Երկրորդ «ռազմաճակատ». Գորիսում անվճար համազգեստ են կարում կամավորների համար

43
(Թարմացված է 08:30 26.10.2020)
Գայանե Գուդրունցն ու Արտուշ Համբարձումյանը իրենց ծառայությունների համար գումար չեն վերցնում, ուստի կամավորներն այլ տարբերակ են գտնում շնորհակալություն հայտնելու։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Գորիս քաղաքը, ինչպես և Հայաստանի բոլոր քաղաքները, սեպտեմբերի 27-ից հետո ապրում է պատերազմական կյանքով։  Բնակիչները ռազմաճակատի համար օգնություն են հավաքում, աջակցում Արցախից ժամանակավոր տեղափոխված ընտանիքներին, ինչպես նաև ամեն կերպ օգնում կամավորներին։ Օրինակ` կարի փոքր արտադրամասը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, պատերազմի սկզբից անվճար համազգեստ է կարում զինվորականների համար։

В семейном ателье в Горисе бесплатно шьют форму для добровольцев
© Sputnik / Asatur Yesayants
Գայանե Գուդրունցն իրենց կարի արտադրամասում

«Ամբողջ Գորիսը, ամբողջ Սյունիքը գիտի, որ մենք հիմա անվճար ենք աշխատում։ Անում ենք ամեն ինչ. և՛ զրոյից համազգեստ ենք կարում, և՛ նորոգում ենք հինը։ Ամենակարևորը` հեծանակ (շևրոն) ենք կարում` վրան նշելով արյան խումբը։ Այստեղ մի ամբողջ դարակ հեծանակ կար, տղաները գրեթե բոլորը տարել են», – պատմում է արտադրամասի սեփականատեր Գայանե Գուդրունցը։

В семейном ателье в Горисе бесплатно шьют форму для добровольцев
© Sputnik / Asatur Yesayants
Գայանե Գուդրունցն ու Արտուշ Համբարձումյանն իրենց կարի արտադրամասում

Արտադրամասում  նաև զինվորական պարագաների խանութ է գործում։ Գայանե Գուդրունցն ու նրա ամուսինը` Արտուշ Համբարձումյանը, իրենց գործը սկսել են 7 տարի առաջ։ Բայց այս օրերին խանութից գրեթե դուրս չեն գալիս. աշխատանքը շատ է։

«Ցավդ տանեմ». Եվգենի Կիսինն իր հոնորարը փոխանցել է Արցախի մանուկների օգնության ֆոնդին

«Տեսնո՞ւմ եք պատուհանագոգին դրված ծաղիկները։ Չորս օր առաջ զինվորներից մեկը բերեց։ Ուզում էր վճարել, չհամաձայնեցինք, որոշեց այսպես հայտնել իր շնորհակալությունը։ Հետաքրքիր է, որ ծաղիկներն այս ընթացքում չեն թոշնել ընդհանրապես», – ասում է Գուդրունցը։

В семейном ателье в Горисе бесплатно шьют форму для добровольцев
© Sputnik / Asatur Yesayants
Զինծառայողի նվիրած վարդերը

Այս մարդիկ, ինչպես և Հայաստանում գրեթե բոլորը, առաջնագծում հարազատներ ունեն։ Պատերազմի առաջին օրերին Արցախ մեկնեց Արտուշ Համբարձումյանի եղբայրը` Աշոտը, մեկնեցին նաև նրանց զարմիկները։ Նրանց որդին դեռ Գորիսում է, Արցախից տեղափոխված ընտանիքներին է տեղավորում Սյունիքի գյուղերի ժամանակավոր կացարաններում։ Մեր զրույցի պահին նա Խնձորեսկում էր, ուր արդեն արցախցի մի քանի ընտանիք է տեղափոխել։

В семейном ателье в Горисе бесплатно шьют форму для добровольцев
© Sputnik / Asatur Yesayants
Գորիսի կարի արտադրամասը

«Թող խաղաղությունը շուտ գա, ու ամեն ինչ ավարտվի մեր հաղթանակով։ Մենք դրա համար պատրաստ ենք անել ամեն ինչ», – ասում է Համբարձումյանը։

В семейном ателье в Горисе бесплатно шьют форму для добровольцев
© Sputnik / Asatur Yesayants
Գայանե Գուդրունցն իրենց կարի արտադրամասում

Զույգը հիշում է, որ 90-ականներին` Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, Գորիսը թիկունքի ակտիվ կետերից մեկն էր։ Ինչպես և 30 տարի առաջ, այսօր էլ ամբողջ քաղաքը «մոբիլիզացվել» ու երկրորդ ռազմաճակատ է դարձել. այն մեկը, որտեղ մարտեր չեն ընթանում, բայց յուրաքանչյուր քաղաքացու ուսերին մեծ պատասխանատվություն է ընկած։

В семейном ателье в Горисе бесплатно шьют форму для добровольцев
© Sputnik / Asatur Yesayants
Գայանե Գուդրունցն ու Արտուշ Համբարձումյանն իրենց կարի արտադրամասում
43
թեգերը:
կամավոր, արտադրություն, Զինվոր, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Գորիս
Ըստ թեմայի
Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին
Ադրբեջանը «խոցել» է դեռ 15 տարի առաջ խոցված ինքնաթիռը. հերթական կեղծարարությունը
Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Նիկոլ Փաշինյան

Հայկական կողմը կպահպանի հրադադարի ռեժիմը. Փաշինյան

237
(Թարմացված է 08:19 26.10.2020)
Սա սեպտեմբերի 27-ից` ադրբեջանական լայնածավալ ագրեսիայից հետո, Լեռնային Ղարաբաղում հումանիտար հրադադար հաստատելու երրորդ փորձն է։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հայկական կողմը կպահպանի հրադադարի ռեժիմը, Facebook–ի իր էջում վստահեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչպես և համաձայնեցվել է երեկ Վաշինգտոնում` ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը»,–գրել է նա։

Նշենք, որ երեկ` հոկտեմբերի 25–ին, ԱՄՆ-ը հայտարարեց հոկտեմբերի 26-ին՝ առավոտյան ժամը 8:00-ից Լեռնային Ղարաբաղում նոր հումանիտար հրադադար հաստատելու մասին։ Սա սեպտեմբերի 27-ից` ադրբեջանական լայնածավալ ագրեսիայից հետո, հրադադարի երրորդ փորձն է։

Հոկտեմբերի 22-ից մեկնարկել է Մնացականյանի աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ։ Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենի հետ:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 25-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

237
թեգերը:
հրադադար, Պատերազմ, Ադրբեջան, ԱՄՆ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Հրադադար Արցախում (58)
Ըստ թեմայի
Փաշինյանը կողմ է արտահայտվել ռուսական խաղաղապահների տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում
Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կհասնի խաղաղ կարգավորմանն Արցախում
Փարիզն արձագանքել է իսլամական մի քանի երկրների ՝ ֆրանսիական արտադրանքը բոյկոտելու կոչերին