Սերգեյ Լավրով

Լավրովը արցախյան հարցում բեկում է ակնկալում ամենակարճ ժամկետում

970
(Թարմացված է 17:47 12.10.2020)
Հրադադարի մեխանիզմների վերահաստատման քննարկումը շարունակվում է ՌԴ–ի, ԿԽՄԿ–ի, ԵԱՀԿ ՄԽ ակտիվ մասնակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը շարունակելու է ակտիվ մասնակցել խաղաղ կարգավորման գործընթացին և՛ որպես ԵԱՀԿ ՄԽ նամանախագահ երկիր, և՛ որպես «իր հարևանների ամենամոտ ռազմավարական գործընկեր»։

Կարգավորման գործընթացում Լավրովը կարևորեց հրադադարի պայմանավորվածության պահպանման անհրաժեշտությունը։

«Ուզում եմ հույս հայտնել, որ մեզ կհաջողվի բեկում մտցնել տիրող իրավիճակում ամենամոտ ժամանակահատվածում։ Մենք դրանում հետաքրքրված ենք այնպես, ինչպես, կարծում եմ, միմյանց հետ հակամարտող կողմերը»,– ասաց Լավրովը։

Անդրադառնալով զինադադարի պահպանման վերահսկման վերիֆիկացիոն միջոցներին, ՌԴ ԱԳ նախարարը հայտնեց, որ այդ հարցը քննարկվել է նախքան ԱԳ նախարարների մոսկովյան հանդիպումը`ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու նրա Երևանի ու Բաքվի գործըներների հետ հեռախոսազրույցների ընթացքում։

«Քննարկվել է այն թեման, թե ինչպես է ցամաքի վրա ապահովվելու կրակի սպասվող դադարեցումը։ Եվ, ինչպես գիտեք, մեր համատեղ հայտարարության մեջ հատուկ աված էր, որ հրադադարի ռեժիմի պահմանման դիտարկման մեխանիզմները կքննարկվեն լրացուցիչ։ Հաշվի առնելով ԼՂ–ում իրավիճակի սրությունը, գերիների, պահվող անձանց, զոհերի մարմինների վերադարձի հարցը, այդ խնդրի կարգավորումը չի կարելի հետաձգել»,– ասաց նա։

Լավրովը նաև հայտնեց, որ վերիֆիկացիոն մեխանիզմների քննարկումը շարունակվում է ՌԴ–ի, ԿԽՄԿ–ի, ԵԱՀԿ ՄԽ ակտիվ մասնակցությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մնացականյանն այսօր Մոսկվա է մեկնում, որտեղ հանդիպում կունենա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են Ռուսաստանը (Իգոր Պոպով), Ֆրանսիան (Ստեֆան Վիսկոնտին) և ԱՄՆ-ն (Էնդրյու Շոֆերը))։

Լավրովի հետ փակ հանդիպումից առաջ ԱԳ նախարարները հանդես եկան հրապարակային հայտարարություններով։

Պուտինը խոսել է ԼՂ–ում ռազմական գործողությունները դադարեցնելու օգտին. Լավրով

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9-ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Չնայած դրան, ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը` թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան

970
թեգերը:
հրադադար, Պատերազմ, Արցախ, Սերգեյ Լավրով
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1812)
Ըստ թեմայի
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները խոսել են Ղարաբաղի թեմայով
Ադրբեջանը չի պահպանում հրադադարի ռեժիմը. Ռուսաստանում Հայաստանի դեսպան
Հայերի դեմ պայքարում են այն ահաբեկիչները, որոնց Ռուսաստանը չի հասցրել վերացնել. Սինանյան
Կանանց առաջին վաշտը պատրաստություն է անցնում

Կանանց առաջին վաշտը պատրաստվում է ռազմաճակատ մեկնել. լուսանկարներ

20
Հայաստանում հարյուրավոր կանայք կամավորագրվելու ու ռազմաճակատ մեկնելու ցանկություն են հայտնել։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են կանայք ռազմական վարժանքներ անցնում Արցախ մեկնելուց առաջ։

«Կանանց առաջին վաշտը անցնում է պատրաստություն»,-նշել է Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բազմաթիվ կանայք ցանկություն են հայտնել կամավորագրվել ու մեկնել ռազմաճակատ։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նույնպես հայտարարել էր, որ ցանկանում է մարտական պատրաստություն անցնել։

Первая женская рота проходит подготовку
Կանանց առաջին վաշտը պատրաստություն է անցնում

Հարյուրավոր կանայք արդեն անցնել են առաջին բուժօգնություն ցուցաբերելու դասընթացներ։ 

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 29-ի ժամը 18։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Первая женская рота проходит подготовку
Կանանց առաջին վաշտը պատրաստություն է անցնում

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

20
թեգերը:
Կին, կամավոր, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Սահմանից սահման. Բերդում կամավորական ջոկատներ են կազմում
Ղրիմի կամավորականներն Արցախում են. լուսանկար
Հայ կանանց կամավորական ջոկատում արդեն 100 կին է գրանցվել
Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Ժնևում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

99
(Թարմացված է 14:22 30.10.2020)
Նշենք, որ այս հանդիպումը նախանշված էր հոկտեմբերի 29–ին, սակայն հետո հայտնի դարձավ, որ այն մեկ օրով հետաձգվել է։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ժնևում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում կից լուսանկարին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,–գրել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 29–ին Ժնևում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փակ հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:

Սակայն հետո հայտնի դարձավ, որ բանակցությունները մեկ օրով հետաձգվել են։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

99
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Արցախյան պատերազմ, Հայաստան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Զոհրաբ Մնացականյան, Ժնև
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն
Ըստ թեմայի
ԵԱՀԿ ՄԽ–ն Երևանին ու Բաքվին հորդորում է անհապաղ համաձայնեցնել վերիֆիկացիոն մեխանիզմը
Դաշնակցականները հացադուլ են հայտարարել ԱՄՆ-ում և այրել ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը. տեսանյութ
ԵԱՀԿ-ում տարածվել է Ստեփանակերտի ԲԿ–ների հարվածների վերաբերյալ Արցախի ԱԳՆ հայտարարությունը