Սերգեյ Կոպիրկին

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Կոպիրկինը պատմեց` ինչ են խոսել Փաշինյանի հետ

415
(Թարմացված է 20:09 12.10.2020)
ՀՀ վարչապետի և Հայաստանում հավատարմագրված դեսպանների հանդիպման թեման առաջնագծում տիրող իրավիճակն է եղել։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի և չպետք է ունենա։ Լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը քիչ առաջ, ի թիվս Հայաստանում հավատարմագրված այլ դեսպանների, հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հանդիպման թեման Ղարաբաղյան հիմնահարցն ու այսօր տիրող իրավիճակն է եղել։

«Փաշինյանի հետ հանդիպմանը վարչապետը ներկայացրեց ներկա իրավիճակը, իր գնահատականը տվեց, թե ինչ է կատարվում։ Շնորհակալություն հայտնեց Մինսկի խմբի համանախագահներին, մասնավորապես ՌԴ նախագահին այն ջանքերի համար, որ կատարում է կրակի դադարեցման ուղղությամբ»,–ասաց Կոպիրկինը։

Նրա խոսքով` այս պահին անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը` հումանիտար հրադադարի ռեժիմը, պահպանվի։ Կոպիրկինը նշեց, որ Ռուսաստանն իր հերթին անում է ամեն ինչ, որպեսզի այդ պայմանավորվածությունը կյանքի կոչվի։

Հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը պատրաստվում է քննարկել Արցախի ճանաչման հարցը` Կոպիրկինը ներկայացրեց ռուսական կողմի դիրքորոշումը, այն է` պետք է ռազմական գործողությունները դադարեն, կողմերը վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ` Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո քննարկումներ լինեն։

Մեկ այլ հարցի, թե Արցախ ռուսական խաղաղապահներ տանելու հարց քննարկվե՞լ է Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, Կոպիրկինը պատասխանեց` նման հարց չի քննարկվել։

Հիշեցնենք, որ դեսպաններից առաջ Փաշինյանը հանդիպել էր արտախորհրդարանական ուժերի հետ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 12-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 429 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4919 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 168 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 514 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

415
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Սերգեյ Կոպիրկին, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1685)
Ըստ թեմայի
Ադրբեջանը չի պահպանում հրադադարի ռեժիմը. Ռուսաստանում Հայաստանի դեսպան
Հրադադարի հաստատումից հետո ադրբեջանական ագրեսիայի զոհ է դարձել 5 քաղաքացիական անձ. ԱՀ ՄԻՊ
«Մեղքը մի՛ բարդեք Հայաստանի կամ Արցախի վրա». Մնացականյանը` հրադադարի ու Ադրբեջանի մասին
Ալեն Սիմոնյան

Ինչ նկատի ուներ Փաշինյանը «ցավոտ փոխզիջում» ասելով. պատասխանում է Ալեն Սիմոնյանը

258
(Թարմացված է 16:22 27.10.2020)
ԱԺ–ում լրագրողները հետաքրքրվել են, թե արդյո՞ք Փաշինյանը լավրովյան հայտնի լուծման մասին էր խոսում` «ցավոտ փոխզիջում» ասելով։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ, թե Արցախի հարցում պատրաստ ենք ցավոտ փոխզիջումների, ինչ–որ բան փնտրելը սխալ է։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` ի պատասխան լրագրողների հարցադրմանը, թե ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը նման արտահայտություն անելիս։

«Խոսքն այն մասին է, որ մենք մշտապես պատրաստ ենք եղել բանակցություններին և այդ ընթացքում եթե կար կամ կլիներ որևէ առաջարկ, որը մեզ համար ընդունելի կլիներ, ապա կներկայացվեր Հայաստանի և Արցախի ժողովրդի քննարկմանը։ Սակայն փաստն այն է, որ նմանատիպ առաջարկներ չի եղել ու չեն կարող լինել։ Այս փուլում, ցավոք, այդ խոսակցությունն այլևս սպառված է։ Փաշինյանի ասածներում որևէ այլ կոնկրետացում մտցնելը սխալ է»,–ասաց Սիմոնյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Փաշինյանի նկատի չուներ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտնի ծրագիրը, ըստ որի` փուլային տարբերակով պետք է Արցախյան հիմնահարցը լուծվեր և տարածքներ հանձնեինք։ Ի պատասխան Սիմոնյանը նշեց, որ եթե խոսքն այդ մասին լիներ, ապա դրա հետ կապված փաստաթուղթն արդեն պատրաստ էր, բանակցություններն ընթացել էին, և այդ խոսակցությունը կշարունակվեր։

Հիշեցնենք, որ ըստ վերոհիշյալ սկզբունքների` Արցախի հիմնահարցը պետք է լուծվի փուլային տարբերակով։ Առաջին փուլում պետք է 5 շրջան հանձնվի Ադրբեջանին, որից հետո Արցախի ստատուս քվոյի հարցը պետք է որոշվի, դրանից հետո ևս 2 շրջան պետք է հանձնվի։

258
Ըստ թեմայի
Էդվարդ Նալբանդյան․ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի
Նալբանդյանը` Լավրովի ասածի մասին. «Փաթեթային հանգուցալուծումը նկատի ունի նաև փուլային կիրառում»
«Փուլային տարբերակի մասին նույնիսկ ակնարկ չկա». ՀՀ ԱԳՆ–ն`Ղարաբաղյան հակամարտության մասին
Հենրիխ Մխիթարյան

«Ձեր լռությունը սպանում է մեզ»․ Մխիթարյանը կրկին դիմել է միջազգային հանրությանը

55
(Թարմացված է 15:35 27.10.2020)
Հայտնի ֆուտբոլիստն աշխարհի ուշադրությունը կրկին հրավիրել է Արցախում ընթացող թեժ մարտերի վրա և հորդորել միջազգային հանրությանը չլռել։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է աշխարհին պատմել Արցախի դեմ ընթացող պատերազմի մասին: Ֆուտբոլիստը Facebook–ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և դիմել կույր ձևացող աշխարհին։

«Ձեր լռությունը սպանում է»,-լուսանկարին կից գրել է Մխիթարյանը։

Պատերազմի առաջին օրերից Հենրիխ Մխիթարյանը իր ճանաչվածությունը դարձրեց զենք հօգուտ ճշմարտության ու հայ ժողովրդի։ Նա բազմիցս իր հրապարակումներում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին։ Ֆուտբոլիստը նաև Instagram-ի իր էջում հրապարակել էր վիրավոր հայ փոքրիկի և հոր լուսանկարն ու միջազգային հանրությանը կոչ արել շտապ միջամտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիան դադարեցնելու համար։

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան էլ իր հերթին հայտնել էր, որ պատրաստ է Հենրիխ Մխիթարյանին հանգիստ տալ առաջիկա խաղերին, քանի որ նա մտքերով Արցախում է:

 

55
թեգերը:
Հենրիխ Մխիթարյան, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1685)
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանը դիմել է միջազգային հանրությանը
Հենրիխ Մխիթարյանի մտքերն Արցախում են. «Ռոման» աջակցում է հայ ֆուտբոլիստին
«Ծանր սրտով եմ գրում». Հենրիխ Մխիթարյանը բաց նամակ է հղել Պուտինին, Թրամփին ու Մակրոնին
Եվգենի Պետրոսյան

Եվգենի Պետրոսյանին հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածանքով

0
Արտիստին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենայով։ Պետրոսյանը 75 տարեկան է։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանին հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ռուսական լրատվամիջոցներին։

Համաձայն հրապարակման` արտիստին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենայով։ Այժմ նա արդեն հիվանդանոցում է և իրեն լավ է զգում։

Պետրոսյանն այս տարի դարձավ 75 տարեկան։ Արտիստը երկու երեխա ունի` 1 տարեկան Վահանը և 51-ամյա Վիկտորյան։ Եվգենի Պետրոսյանն այժմ ամուսնացած է իրենից 43 տարով փոքր Տատյանա Բրուխունովայի հետ։

0