Առաջնագծում

Ադրբեջանը նորից խեղաթյուրում է իրականությունը Ալիևի ցանկությունը «կյանքի կոչելու» համար

602
(Թարմացված է 11:18 12.10.2020)
Պաշտպանության բանակն անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից շրջանառվող լուրերին, թե Կարմիր շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ։

ԵՐԵՎԱն, 12 հոկտեմբերի - Sputnik. Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից շրջանառվող լուրերը, թե Կարմիր շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց արդյունքում կան լուրջ կորուստներ, սուտ են։

«Ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում է իրականությունը։ Նրանք փորձում են ամեն գնով ապացուցել Հադրութը վերահսկողության տակ վերցնելու մասին Իլհամ Ալիևի մերկապարանոց հայտարարությունը: ՊԲ ստորաբաժանումները ռազմաճակատի ամբողջ երկարությամբ շարունակում են վստահորեն կատարել առաջադրված մարտական խնդիրները»,–նշված է ՊԲ հայտարարության մեջ:

ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կասեցնում են հումանիտար հրադադարի ռեժիմին չհետևող ադրբեջանական զինուժի հարձակողական գործողությունների փորձերը: Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման և ոչնչացման ռազմագործությունը:

ՊԲ–ն հորդորում է հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռ հոկտեմբերի 9-ին հայտնել էր, թե իբր Հադրութը գրավել են։ Դրանից հետո ՀՀ ՊՆ–ն պաշտոնապես հերքել էր տարածված լուրերը, որից հետո ադրբեջանական կողմը պարբերաբար հարձակումներ է ձեռնարկում այդ ուղղությամբ։

Մասնավորապես, հոկտեմբերի 10-ին, հումանիտար հրադադարն ուժի մեջ մտնելուց րոպեներ առաջ ադրբեջանական դիվերսոն խումբ էր մտել Հադրութ։

Հադրութի վարչակազմի ղեկավարի ներկայացմամբ՝ հայկական կողմից կա 5 զոհ։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 12-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 49719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 168 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 514 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

602
թեգերը:
Ադրբեջան, Պատերազմ, Արցախ
Ըստ թեմայի
Հակառակորդը ունի մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ. ՊԲ
3 ԱԹՍ, 3 զրահատեխնիկա. Ադրբեջանը նոր կորուստներ է կրել
Թշնամին ամեն կերպ փորձում է ներխուժել Հադրութ. Վահրամ Պողոսյան
Ալեն Սիմոնյան

Ինչ նկատի ուներ Փաշինյանը «ցավոտ փոխզիջում» ասելով. պատասխանում է Ալեն Սիմոնյանը

231
(Թարմացված է 16:22 27.10.2020)
ԱԺ–ում լրագրողները հետաքրքրվել են, թե արդյո՞ք Փաշինյանը լավրովյան հայտնի լուծման մասին էր խոսում` «ցավոտ փոխզիջում» ասելով։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ, թե Արցախի հարցում պատրաստ ենք ցավոտ փոխզիջումների, ինչ–որ բան փնտրելը սխալ է։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` ի պատասխան լրագրողների հարցադրմանը, թե ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը նման արտահայտություն անելիս։

«Խոսքն այն մասին է, որ մենք մշտապես պատրաստ ենք եղել բանակցություններին և այդ ընթացքում եթե կար կամ կլիներ որևէ առաջարկ, որը մեզ համար ընդունելի կլիներ, ապա կներկայացվեր Հայաստանի և Արցախի ժողովրդի քննարկմանը։ Սակայն փաստն այն է, որ նմանատիպ առաջարկներ չի եղել ու չեն կարող լինել։ Այս փուլում, ցավոք, այդ խոսակցությունն այլևս սպառված է։ Փաշինյանի ասածներում որևէ այլ կոնկրետացում մտցնելը սխալ է»,–ասաց Սիմոնյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Փաշինյանի նկատի չուներ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտնի ծրագիրը, ըստ որի` փուլային տարբերակով պետք է Արցախյան հիմնահարցը լուծվեր և տարածքներ հանձնեինք։ Ի պատասխան Սիմոնյանը նշեց, որ եթե խոսքն այդ մասին լիներ, ապա դրա հետ կապված փաստաթուղթն արդեն պատրաստ էր, բանակցություններն ընթացել էին, և այդ խոսակցությունը կշարունակվեր։

Հիշեցնենք, որ ըստ վերոհիշյալ սկզբունքների` Արցախի հիմնահարցը պետք է լուծվի փուլային տարբերակով։ Առաջին փուլում պետք է 5 շրջան հանձնվի Ադրբեջանին, որից հետո Արցախի ստատուս քվոյի հարցը պետք է որոշվի, դրանից հետո ևս 2 շրջան պետք է հանձնվի։

231
Ըստ թեմայի
Էդվարդ Նալբանդյան․ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի
Նալբանդյանը` Լավրովի ասածի մասին. «Փաթեթային հանգուցալուծումը նկատի ունի նաև փուլային կիրառում»
«Փուլային տարբերակի մասին նույնիսկ ակնարկ չկա». ՀՀ ԱԳՆ–ն`Ղարաբաղյան հակամարտության մասին
Հենրիխ Մխիթարյան

«Ձեր լռությունը սպանում է մեզ»․ Մխիթարյանը կրկին դիմել է միջազգային հանրությանը

54
(Թարմացված է 15:35 27.10.2020)
Հայտնի ֆուտբոլիստն աշխարհի ուշադրությունը կրկին հրավիրել է Արցախում ընթացող թեժ մարտերի վրա և հորդորել միջազգային հանրությանը չլռել։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է աշխարհին պատմել Արցախի դեմ ընթացող պատերազմի մասին: Ֆուտբոլիստը Facebook–ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և դիմել կույր ձևացող աշխարհին։

«Ձեր լռությունը սպանում է»,-լուսանկարին կից գրել է Մխիթարյանը։

Պատերազմի առաջին օրերից Հենրիխ Մխիթարյանը իր ճանաչվածությունը դարձրեց զենք հօգուտ ճշմարտության ու հայ ժողովրդի։ Նա բազմիցս իր հրապարակումներում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին։ Ֆուտբոլիստը նաև Instagram-ի իր էջում հրապարակել էր վիրավոր հայ փոքրիկի և հոր լուսանկարն ու միջազգային հանրությանը կոչ արել շտապ միջամտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիան դադարեցնելու համար։

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան էլ իր հերթին հայտնել էր, որ պատրաստ է Հենրիխ Մխիթարյանին հանգիստ տալ առաջիկա խաղերին, քանի որ նա մտքերով Արցախում է:

 

54
թեգերը:
Հենրիխ Մխիթարյան, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանը դիմել է միջազգային հանրությանը
Հենրիխ Մխիթարյանի մտքերն Արցախում են. «Ռոման» աջակցում է հայ ֆուտբոլիստին
«Ծանր սրտով եմ գրում». Հենրիխ Մխիթարյանը բաց նամակ է հղել Պուտինին, Թրամփին ու Մակրոնին
Եվգենի Պետրոսյան

Եվգենի Պետրոսյանին հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածանքով

0
Արտիստին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենայով։ Պետրոսյանը 75 տարեկան է։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանին հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ռուսական լրատվամիջոցներին։

Համաձայն հրապարակման` արտիստին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենայով։ Այժմ նա արդեն հիվանդանոցում է և իրեն լավ է զգում։

Պետրոսյանն այս տարի դարձավ 75 տարեկան։ Արտիստը երկու երեխա ունի` 1 տարեկան Վահանը և 51-ամյա Վիկտորյան։ Եվգենի Պետրոսյանն այժմ ամուսնացած է իրենից 43 տարով փոքր Տատյանա Բրուխունովայի հետ։

0