Ցույց Լոս Անջելեսում՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի

Լոս Անջելեսի հայությունն Արցախի թիկունքին է. բազմահազարանոց բողոքի ակցիա՝ ԱՄՆ-ում

103
(Թարմացված է 10:14 12.10.2020)
Բողոքի ակցիայի մասնակիցները «Հայաստանը խաղաղություն է ուզում», «Արցախը Հայաստան է» գրառմամբ պաստառներով են մոտեցել Թուրքիայի հյուպատոսության շենքին։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ ամենահայաշատ քաղաքում՝ Լոս Անջելեսում հայ համայնքի անդամները բազմահազարանոց երթով շարժվել են դեպի Թուրքիայի հյուպատոսություն ու բողոքի խաղաղ ցույց անցկացրել այնտեղ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել բողոքի ակցիայից` գրելով.«Լոս Անջելեսի հայությունը՝ Արցախի թիկունքին»։

Բողոքի ակցիայի մասնակիցները «Հայաստանը խաղաղություն է ուզում», «Արցախը Հայաստան է» գրառմամբ պաստառներով են մոտեցել Թուրքիայի հյուպատոսության շենքին։

Նշենք, որ հյուպատոսության շենքի ճակատին որոշ ժամանակ Արցախի խորհրդանիշների լուսապատկերներ են եղել։ 

103
թեգերը:
Պատերազմ, Արցախ, Բողոքի ակցիա, Լոս Անջելես
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1631)
Ըստ թեմայի
ԱՄՆ–ը և Ռուսաստանը ղարաբաղյան կարգավորման հարցում գտնվում են նույն կողմում. Օ'Բրայեն
ԱՄՆ կոնգրեսականը պահանջում է դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
«Վերանայեք ձեր որոշումը». Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է` ահաբեկիչներ կան
«Սմերչ»

Հակառակորդը «Սմերչ» է կիրառել Մարտունու ուղղությամբ

113
(Թարմացված է 14:22 26.10.2020)
ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար:

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Այսօր, ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ: Հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook սոցցանցի իր էջում։

«Չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը»,–գրել է Ստեփանյանը։

Նրա խոսքով` ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար:

ԱՄՆ–ի կողմից հայտարարված և այսօր ժամը 8։00–ին մեկնարկող հրադադարի 3–րդ պայմանավորվածության առաջին խախտումը գրանցվել էր առավոտյան ժամը 8:45-ի սահմաններում, երբ Ադրբեջանը հրետանային կրակ էր վարել Արցախի հյուսիս-արևելյան մարտական դիրքերի ուղղությամբ, երկրորդը9։10-ին հարավ-արևելյան ուղղությամբ, երբ հայկական դիրքերի վրա արձակվել էր հինգ հրետանային արկ։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ ինչպես և համաձայնեցվել է երեկ Վաշինգտոնում` ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը։

Հրադադարի նախանշված ժամից հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը։ ՊԲ-ն պատասխանեց այս հայտարարությանը։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, համանախագահող երկիր Ֆրասիայի միջնորդությամբ, երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել էր հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Երկրորդ «ռազմաճակատ». Գորիսում անվճար համազգեստ են կարում կամավորների համար

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։

113
թեգերը:
սմերչ, Ադրբեջան, հրադադար, Շուշան Ստեփանյան, Հայաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1631)
Ըստ թեմայի
«Փողով եկել են, փողով էլ կկոտորվեն». կամավորները` իրենց ու վարձկանների տարբերության մասին
Հաղթում ենք նաև միջազգային օլիմպիադաներում. հայ դպրոցականները 4 մեդալ են նվաճել
Ադրբեջանի դեմ քրգործ հարուցելու համար գերմանահայ իրավաբանները դիմել են դաշնային դատախազին
Դմիտրի Պեսկով

Ղարաբաղյան հակամարտությունը միայն խաղաղ կարգավորում կարող է ունենալ. Պեսկով

21
(Թարմացված է 14:19 26.10.2020)
Կրեմլում ուշադրությամբ հետևում են Ղարաբաղում տիրող իրավիճակին ու շարունակում են պնդել, որ խնդիրը միայն խաղաղ լուծում կարող է ունենալ։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Կրեմլում ուշադրությամբ հետևում են Ղարաբաղում տիրող իրավիճակին ու կարծում են, որ բացի խաղաղ ճանապարհից, այլ կարգավորում չի կարող լինել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Հիմա մենք ուշադրությամբ հետևում ենք հակամարտող կողմերի շփման գոտում տիրող իրավիճակին։ Նախկինի պես համարում ենք, որ խնդիրը միայն խաղաղ կարգավորում կարող է ունենալ»,-ասել է Պեսկովը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 26-ի ժամը 13։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հոկտեմբերի 26-ի ժամը 08.00-ից ուժի մեջ է մտել հրադադարի վերաբերյալ 3-րդ պայմանավորվածությունը, որն Ադրբեջանն արդեն հասցրել է խախտել։

Հումանիտար հրադադարի վերաբերյալ առաջին պայմանավորվածությունը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը ձեռք էին բերել հոկտեմբերի 10–ին Մոսկվայում։

Հոկտեմբերի 17-ին էլ ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։ Այս անգամ պայմանավորվածությունը Ֆրանսիայի միջնորդությամբ էր եղել։

Նախորդ հրադադարները ևս խախտվել էին Ադրբեջանի կողմից։

21
թեգերը:
Դմիտրի Պեսկով, Ռուսաստան, Արցախյան պատերազմ