Հադրութի վարչակազմի ղեկավարը մանրամասներ է ներկայացնում դիվերսիոն խմբի ոչնչացման մասին

1399
(Թարմացված է 08:13 12.10.2020)
Նկարահանումներ Արցախի Հադրութ քաղաքում, որը, ըստ Ադրբեջանի նախագահի, իբր գրավվել է ադրբեջանցիների կողմից։

«Զինուժ մեդիա»-ն հոկտեմբերի 11-ին նկարահանումներ է իրականացրել Արցախի Հադրութ քաղաքում, որը, ըստ Ադրբեջանի նախագահի, իբր գրավվել է ադրբեջանցիների կողմից։

Հադրութի վարչակազմի ղեկավարը լրագրողի հետ զրույցում մանրամասներ է ներկայացնում հակառակորդի դիվերսիայի, զոհերի ու թշնամու խմբին հետ շպրտելու մասին։

Հադրութում ադրբեջանցիները սպանել են 2 բնակչի` մորն ու հաշմանդամություն ունեցող որդուն

1399
թեգերը:
Ադրբեջան, Հադրութ, Պատերազմ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1767)
Ըստ թեմայի
 «Զոհվել չկա, տղե՛րք»․ հայկական հայրենասիրական երգի իրական ուժը
Ադրբեջանը կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտը
«Հաղթանակած դառնաս տուն». Արծրուն Հովհաննիսյանի կրտսեր եղբայրը ռազմաճակատ է մեկնել

Արցախը հրապարակել է ադրբեջանցիների քայքայվող դիակների կադրերը

540
(Թարմացված է 13:04 29.10.2020)
Ադրբեջանը միակողմանի հրաժարվել էր դիակների փոխանակման առաջարկից և երեք անգամ անընդմեջ խախտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ հայտարարված հումանիտար հրադադարը։

Արցախի պաշտպանության բանակը ռազմաճակատում մնացած ադրբեջանական դիակների տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում է, թե ինչ աղետալի վիճակ է ստեղծվել դրանց պատճառով։

Դեռ հոկտեմբերի առաջին տասնօրյակում հայկական կողմը հայտարարել էր, որ  ռազմաճակատի որոշ հատվածներում համաճարակային կրիտիկական իրավիճակ է ստեղծվել` կապված հակառակորդի անթիվ դիակների հետ։

Պաշտոնական հայտարարությունների համաձայն` սանիտարական լուրջ խնդիր է առաջացել, քանի որ արդեն դիերի քայքայման պրոցես է սկսվել։

Նշենք, որ Ադրբեջանը միակողմանի հրաժարվել էր դիակների փոխանակման առաջարկից և երեք անգամ անընդմեջ խախտել  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ դիակների, ռազմագերիների և այլ պահվող անձանց փոխանակման նպատակով հայտարարված հումանիտար հրադադարը։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

540
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, տեսանյութ, Դիակ, ադրբեջանցի
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1767)
Ըստ թեմայի
Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա․ օդային տագնապ է հայտարարված
Հարավում հակառակորդի հիմնական նպատակը Մեղրին է. Անդրանիկ Քոչարյան
Տարածաշրջանային մոտեցում, իրատեսություն․ Արակչին նկարագրել է Ղարաբաղի հարցով Իրանի ծրագիրը
Գյանջայի ռազմական օբյեկտները

ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը

612
(Թարմացված է 13:09 29.10.2020)
Արցախի նախագահաի խոսնակը հոկտեմբերի 28-ին Ադրբեջանի քաղաքացիներին կոչ էր արել հեռանալ ռազմական օբյեկտների մոտից։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է Ադրբեջանի քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը։

Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերն են՝

  • ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա
  • ԶՈՒ ԳՇ մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ,
  • ՆԶ առանձնահատուկ նշանակության բրիգադ,
  • ՊՆ մարտական կառավարման կենտրոն,
  • ԶՈւ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ,
  • ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազա,
  • Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինական գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան և հրետանու սպառազինության վերանորոգման գործարան:

Ադրբեջանի Բարդա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերն են՝

  • 1-ին ԲԿ շտաբ
  • Վերանորոգման գումարտակ
  • Կապի առանձին գումարտակ
  • Զենիթահրթիռային դիվիզիոն
  • Տանկային բրիգադ
  • Հակատանկային դիվիզիոն

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը երեկ ադրբեջանական բնակավայրերի այն բնակչությանը, որոնց տներին մոտ են տեղակայված ռազմական օբյեկտները, հորդորել էր հեռանալ, որպեսզի ադրբեջանական իշխանությունների պատերազմական հանցագործությունների պատճառով ու հայկական կողմի պատասխան գործողությունների հետևանքով չդառնան կենդանի վահան:

Ավելի վաղ ադրբեջանցի ռազմագերի, ենթասպա Էմին Բախշալիևը հարցաքննության ժամանակ ասել էր, որ քաղաքացիական բնակիչների տների բակերում տեղադրվել են հրթիռահրետանային միջոցներ, որոնք կիրառվել են ռազմական գործողությունների ընթացքում, այդ բնակավայրերում քաղաքացիական բնակիչները շարունակել են ապրել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

612
թեգերը:
Արցախ, Ադրբեջան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1767)
Ըստ թեմայի
Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա․ օդային տագնապ է հայտարարված
Հայկական կողմը խոցել է Ադրբեջանի «Սմերչը»․ տեսանյութ
Հարավում հակառակորդի հիմնական նպատակը Մեղրին է. Անդրանիկ Քոչարյան
Կարմիր Խաչ

Բաքուն Երևանին 30 դի է հանձնել

425
(Թարմացված է 14:23 29.10.2020)
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված հայ զինծառայողների մարմինները փոխանցվել են ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական կողմը Երևանին է հանձնել զոհված հայ զինվորների և սպաների 30 դի։ Տեղեկությունը հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։ Դիերը փոխանցել են Տավուշի մարզի Այգեպար գյուղի մոտ։ 

Հայկական կողմին են փոխանցել նաև հադրութցի 85-ամյա Եվգենի Բաբայանին, որին գերի էին վերցրել ադրբեջանական ուժերի հարձակման ժամանակ։ 

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված հայ զինծառայողների մարմինները փոխանցվել են ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

425
թեգերը:
զինծառայող, Դիակ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ստեփանակերտում ամենաագրեսիվ հարձակման օրն է պատերազմի սկզբից ի վեր․ կան զոհեր․ ԱՀ ՄԻՊ
Հայկական կողմը խոցել է Ադրբեջանի «Սմերչը»․ տեսանյութ
Ադրբեջանի ոճիրները հանդիպելու են Արցախի ժողովրդի վճռական դիմադրությանը․ ԱԳՆ