Յուրի Կոտենոկ

«Քահանան աղոթում էր, որ չմահանամ»․ Արցախում վնասվածք ստացած լրագրողը հարցազրույց է տվել

609
(Թարմացված է 23:26 11.10.2020)
Ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը դեռ երկար պետք է վերականգնվի։ Հոկտեմբերի 8-ին նա բեկորային վնասվածքներ էր ստացել, սակայն այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ավելին, նա իր առաջին հարցազրույցն է տվել։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանցի ռազմական վերլուծաբան Յուրի Կոտենոկը, որը Շուշիում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծության ժամանակ վնասվածքներ է ստացել, առաջին անգամ հարցազրույց է տվել Ռոսիա 24 հեռուստաալիքին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոտենոկը դուրս է եկել կոմայից ու թեև դժվարությամբ, բայց կարող է խոսել։ Sputnik Արմենիայի ղեկավարը ռուսական համայնքից ՀՀ  ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հետ այցելել էր գործընկերոջը։

Վերհիշելով այդ օրը՝ Կոտենոկն ասել է, որ պայթյունը նրանից մի քանի մետր հեռավորության վրա է եղել։

«Ես գիտակցությունս չէի կորցրել։ Փլատակների տակ էի։ Շատ դժվար էր շնչել, քանի որ նախորդ հարվածներից հետո այնտեղ փոշին շատ էր։ Սկսեցի ինչ-որ ձայներ հանել ու ինձ միանգամից հանեցին», - ասել է Կոտենոկը հեռուստաալիքին։

Կոտենոկի խոսքով՝ վնասվածք ստանալուց հետո նրան եկեղեցու քահանան է տեղափոխել․

«Նա աղոթում էր, որ չմահանամ։ Շատ շնորհակալ եմ նրան», - ասել է լրագրողը։

Հիշեցնենք` ռուս լրագրողները վիրավորվել էին հոկտեմբերի 8-ին։ Ադրբեջանական ԶՈւ կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու առաջին հրթիռակոծությունից հետո լրագրողներն այնտեղ էին գնացել հետևանքները նկարահանելու համար։ Այդ ժամանակ Ադրբեջանը երկրորդ անգամ էր հրթիռակոծել եկեղեցին, ինչի հետևանքով վիրավորվել էին լրագրողներ Յուրի Կոտենոկն ու Լևոն Արզանովը, նաև նրանց ուղեկցողը` Հրանտ Բալադյանը։

Վերջին երկուսը թեթև վնասվածքներ էին ստացել, իսկ Յուրի Կոտենոկը` ծանր։ Նա բեկորային վնասվածքներ էր ստացել որովայնի, կրծքավանդակի և ստորին վերջույթների շրջանում։ Արզանովը և Բալադյանը հոկտեմբերի 9-ին կառավարական ինքնաթիռով տեղափոխվել են Ռուսաստան։

Ռուս լրագրողին Ստեփանակերտից շտապօգնության մեքենայով տեղափոխում են Երևան

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 166 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 510 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

609
թեգերը:
հարցազրույց, Յուրի Կոտենոկ, Լրագրող, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1835)
Ըստ թեմայի
Շուշիում վիրավորված ռուս լրագրողի վիճակը շատ ծանր է․ բժիշկ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Շուշիի եկեղեցում վիրավորված լրագրողներին
Ադրբեջանական ԶՈւ–ն միտումնավոր է թիրախավորել լրագրողներին. ԱԳՆ
Ռոբերտ Օ Բրայեն

Թուրք խաղաղապահներն անընդունելի են ինչպես ՀՀ–ի, այնպես էլ ԱՄՆ-ի համար. Թրամփի խորհրդական

29
Թրամփի խորհրդականն ընդգծել է, որ նույնիսկ իր հետ անձնական զրույցներում թուրք բարձրաստիճան պաշտոնյաները հերքում են ահաբեկիչներին Ադրբեջան տեղափոխելու փաստը:

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայումն անընդունելի է ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի համար։ Լոս Անջելեսում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ' Բրայենը:

«Երեք անգամ կողմերի միջև կրակի դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերվել, և երեք անգամ էլ այն խախտվել է։ Ակնհայտ է, որ առանց խաղաղապահների ներկայության տարածաշրջանում տևական հրադադար չի լինի։ Խաղաղապահները չպետք է ներկայացնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հարևան երկրները։ Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայումն անընդունելի է ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՄՆ - ի համար», - հայտարարել է Օ' Բրայենը։

Նա ընդգծել է, որ նույնիսկ իր հետ անձնական զրույցներում թուրք բարձրաստիճան պաշտոնյաները հերքում են ահաբեկիչներին Ադրբեջան տեղափոխելու փաստը:

«Ադրբեջանն առավելություն ունի պատերազմում, քանի որ իր նավթային ռեսուրսների հաշվին հսկայական քանակությամբ զենք է գնել։ Բացի այդ Թուրքիան ամեն կերպ աջակցում է Ադրբեջանին ՝ զենք մատակարարելով և ահաբեկիչներ վարձելով։ Բայց Թուրքիայում դա հերքում են, նույնիսկ ինձ հետ խոսելիս», - ասել է Թրամփի խորհրդականը։

Օ' Բրայենը նաև հայտնել է, որ հայ համայնքի հետ հանդիպումը նախաձեռնել է նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա խոսքով ՝ Թրամփն ինքն է առաջարկել իրեն հանդիպել «Արևմտյան ափի իր հայ ընկերների հետ»։

29

Ըստ այս պահի տվյալների` Ադրբեջանն օգտագործում է ֆոսֆոր պարունակող զենք. տեսանյութ

399
(Թարմացված է 00:03 31.10.2020)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է, որ Ադրբեջանը ֆոսֆոր պարունակող զենք է կիրառում քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառներում, որտեղ նաև խաղաղ բնակիչներ են պատսպարվում։

Ադրբեջանն օգտագործում է, ըստ այս պահի տվյալների, ֆոսֆոր պարունակող զենք, որն ունի քիմիական զենքի տարրեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքներով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է ոչ միայն այս փաստը, այլ նաև պարզվել է, որ անտառներում թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Թաթոյանը նշել է`  զանգվածային ոչնչացման բնույթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում է շրջակա միջավայրի ու նաև քաղաքացիական բնակիչների դեմ:

«Դրա կիրառությունը նման պայմաններում միջազգային իրավունքի ակնհայտ արգելքների ներքո է»,– շեշտել է մարդու իրավունքների պաշտպանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 44 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

399
թեգերը:
Արման Թաթոյան, Զենք, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1835)
Ըստ թեմայի
Ադրբեջանն ունի գերճշգրիտ խոցման միջոցներ, խաղաղ բնակչությանը սխալմամբ չի կարող հարվածել
Ադրբեջանական գնդակոծության հետևանքով Ակնաղբյուրում մեկ տղամարդ է զոհվել. կան վիրավորներ
Ինչպիսի ԱԹՍ–ներ է կիրառում Ադրբեջանը
Զոհրաբ Մնացականյան

Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի ժնևյան հանդիպումը 6 ժամ է տևել

124
(Թարմացված է 00:29 31.10.2020)
Արտգործնախարարների հանդիպումը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հանդիպումը տևեց ավելի քան 6 ժամ։ Մանրամասները դեռ հայտնի չեն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 29–ին Ժնևում պետք է տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փակ հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Սակայն հետո հայտնի դարձավ, որ բանակցությունները մեկ օրով հետաձգվել են։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

124
թեգերը:
Ջեյհուն Բայրամով, Զոհրաբ Մնացականյան, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ցանկացած այլ մեկնաբանություն անընդունելի է. Մնացականյանը հանդիպել է ԿԽՄԿ-ի նախագահի հետ
«Դաշնակիցներին տեղեկացնում ենք». Զոհրաբ Մնացականյանը` ՀԱՊԿ-ին ներգրավելու մասին
Զոհրաբ Մնացականյանը խոսել է Արցախում խաղաղապահ գործողությունների մասին