Շուշան Ստեփանյան. արխիվային լուսանկար

«Պարզունակ սադրանք». Շուշան Ստեփանյանը հերքել է Ադրբեջանի հայտարարությունները

425
(Թարմացված է 00:07 12.10.2020)
Ադրբեջանը հայտարարել է` իբր հայկական զինված ուժերը կրակի տակ են առել սպիտակ դրոշը պարզած սանիտարական մեքենան։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Հայկական ԶՈւ–ի կողմից տարբերակիչ նշաններ ունեցող ադրբեջանական սանիտարական մեքենայի խոցման լուրը կեղծ է: Facebook–ի իր էջում այս մասին հայտարարել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն Հադրութի և Ջաբրայիլի ուղղություններով հարձակման փորձ է արել և կրակի տակ առել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում դիերը հավաքող բացահայտ տարբերակիչ նշաններ ունեցող և սպիտակ դրոշը պարզած սանիտարական մեքենան, անհիմն են և նպատակ են հետապնդում հումանիտար հրադադարի խախտման պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա», – գրել է Ստեփանյանը։

Նա որակել է այդ մեղադրանքները որպես պարզունակ սադրանք և շահագրգիռ կողմերի ուշադրությունը հրավիրել այդ փաստի վրա։

ՊՆ խոսնակը հատուկ շեշտել է, որ հոկտեմբերի 10-ին ԱԳ նախարարների մակարդակով ընդունված համատեղ հայտարարությունում հստակ նշված է, որ Արցախի և Ադրբեջանի միջև ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակումը պետք է իրականացվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն, ինչը տեղի չի ունենում ադրբեջանական զինուժի կողմից շարունակաբար վարվող մարտական գործողությունների պատճառով:

Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում «Կարմիր խաչի» հայաստնայան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին ասել էր, որ կազմակերպությունը չի կարող սկսել իր աշխատանքները` շարունակվող հրթիռակոծության և փաստացի հրադադարի պահպանման բացակայության հետևանքով։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 166 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 510 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

425
թեգերը:
սուտ, Ադրբեջան, Արցախ, Շուշան Ստեփանյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1833)
Ըստ թեմայի
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊՆ–ն պատասխանել է
Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանցիները ապատեղեկատվություն են տարածել, թե Արցախի նախագահը վիրավորվել է
Եվրամիություն

ԵՄ-ն ևս 400 հազար եվրո է հատկացրել ԼՂ հակամարտության գոտու խաղաղ բնակիչներին օգնելու համար

15
(Թարմացված է 23:01 30.10.2020)
Պարենային փաթեթներ և այլ անհրաժեշտ պարագաներ կտրամադրվեն նրանց, ովքեր պատերազմի հետևանքով փախստական են դարձել։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Եվրոպական Միությունը ևս 400 հազար եվրո է հատկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղ բնակչությանն օգնելու համար։ Տեղեկությունը հրապարակվել է Եվրամիության պաշտոնական կայքում։

Գումարը տրամադրվում է որպես մարդասիրական օգնություն՝ տուժած քաղաքացիական բնակչության առավել հրատապ կարիքների բավարարման համար:

«Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, որոնք արդեն խաղաղ բնակիչների կյանքեր են խլել։ Մենք խիստ անհանգստացած ենք հումանիտար իրադրության վատթարացմամբ՝ հաշվի առնելով մոտալուտ ձմեռն ու կորոնավիրուսի համավարակի սրացումը», - հայտարարել է ԵՄ-ի ճգնաժամերի կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը:

Անհապաղ օգնությունը տրամադրվել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիային: Հատկացված գումարի շնորհիվ Հայաստանի Կարմիր խաչն ու Ադրբեջանի Կարմիր մահիկը պարենային փաթեթներ, տաք վերմակներ, հիգիենայի պարագաներ և այլ անհրաժեշտ միջոցներ կբաժանեն այն մարդկանց, ովքեր ստիպված են եղել փախչել մարտական գործողությունների տարածքից։

Այսպիսով, հոկտեմբերի սկզբից ԵՄ-ն արդեն 900 հազար եվրո մարդասիրական օգնություն է հատկացրել հակամարտության հետևանքով տուժած խաղաղ բնակիչներին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

15
թեգերը:
Եվրամիություն, Արցախ
Ըստ թեմայի
Թաթոյանն ու Բեգլարյանը դեսպանություններին և միջազգային կառույցներին հրավիրել են Արցախ
Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ զանգվածային ոճրագործություն է իրականացնում. ԱԳՆ
Ադրբեջանը խաղաղ բնակչության նկատմամբ կիրառում է LAR-160 կասետային արկեր
Արցախ

Ադրբեջանն ունի գերճշգրիտ խոցման միջոցներ, խաղաղ բնակչությանը սխալմամբ չի կարող հարվածել

82
(Թարմացված է 22:33 30.10.2020)
Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է` արցախահայությունը չի կարող խաղաղ համակեցություն ունենալ Ադրբեջանի կազմում։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց` եթե աշխարհի որևէ անկյունում մինչև այսօր կան մարդիկ, որոնք կարծում են, թե Արցախը չունի լեգիտիմ իրավունքներ ոչնչացնելու այն օբյեկտներ, որտեղից ենթարկվում է ագրեսիայի, ապա նրանք սխալվում են։ Նա ևս մեկ անգամ շեշտեց՝ Արցախի խաղաղ բնակչությունն է թիրախավորվում։

«Եթե Արցախի սպառազինության մեջ եղած խորհրդային արտադրության՝ շատ դեպքերում հին խոցման միջոցները, թիրախավորելով Ադրբեջանի ռազմական նշանակության օբյեկտները, որոնք շատ մոտ են տեղակայված Ադրբեջանի խաղաղ բնակչությանը, կարող են վրիպել, ապա Ադրբեջանի սպառազինության մեջ շատ ավելի դիպուկ և գերճշգրիտ խոցման միջոցներ կան, որոնց մասին բոլորը գիտեն։ Ադրբեջանը դրանք ավելի թիրախային օգտագործում է Արցախի խաղաղ բնակչության դեմ»,- հայտարարեց Հովհաննիսյանը։

Նա ընդգծեց՝ հաստատ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն, ծննդատանը սխալմամբ չէին հարվածել։

Այսքանից հետո խոսել այն մասին, թե արցախահայությունը կարող է խաղաղ համակեցություն ունենալ Ադրբեջանի կազմում, Հովհաննիսյանը ծիծաղելի է համարում։

«Ինչպես պետք է հադրութցի պապիկին գնդակահարելուց հետո փորձեն նրա թոռների հետ խաղաղ համակեցությամբ ապրել Արցախում, որն ուզում են գրավել»,- շեշտեց նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

82
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Թբիլիսին պատրաստ է պայմաններ ստեղծել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև մարդասիրական փոխանակման համար
Վերադարձեք հաղթանակով և նույն կազմով. Ցոլակյանն առաջնագիծ ճանապարհեց ԱԻՆ կամավորներին
Թաթոյանն ու Բեգլարյանը դեսպանություններին և միջազգային կառույցներին հրավիրել են Արցախ

«Իմ էրեխեքը խաղաղություն կբերեն». արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

0
(Թարմացված է 23:11 30.10.2020)
26-ամյա Մարիաննա Թևոսյանը երրորդ անգամ է ծննդաբերում։ Մայրն ու փոքրիկներն իրենց լավ են զգում։

Երկնագույն փուչիկներ` «Տղա է» գրությամբ, ծաղիկներով կանայք, որոնք Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում սպասում են երկվորյակների հետ հանդիպմանը․ այս իրանցման «հեղինակները» երկու նորածին արցախցիներն են։

Տղաները լույս աշխարհ են եկել հոկտեմբերի 27-ին կեսարյան հատման ճանապարհով։ 26-ամյա մոր՝ Արցախի Մարտակերտի շրջանի Արջաձոր գյուղի բնակիչ Մարիաննա Թևոսյանի համար սա երրորդ հղիությունն էր։ Նա նաև 6 տարեկան որդի ու 5 տարեկան դուստր ունի։

«Մեկի անունը Դենի է, մյուսինը` Դանիել։ Պապայի խնդրանք է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Մարիաննան ու հերթով գրկում նորածիններին։

Տղաները հյուրերի մոտ իրենց «լավ են պահում»․ գրեթե չեն լացում ու արագ քնում են։ Մարիաննան խոստովանում է` սկզբում մտավախություն ուներ, որ չի կարողանա տարբերել փոքրիկներին, բայց մոր սիրտը երբեք չի սխալվում...

–Դենին կարծես թե ավելի ակտիվ է, - ասում եմ ես։ Մարիաննան հաստատում է` ճիշտ եմ նկատել։

Երիտասարդ մայրը պատմում է, որ ընտանիքի հայրը պատերազմի առաջին իսկ օրվանից առաջնագիծ է մեկնել, բայց ուրախալի լուրը կարողացել է հայտնել նրան։ Մարիաննայի խոսքով՝ երբ մարտական գործողությունները սկսվեցին, նրանք մտածում էին, որ ամեն ինչ 2016 թվականի քառօրյա ապրիլյան պատերազմի պես կլինի։ Սակայն հոկտեմբերի 1-ին պարզ դարձավ, որ էսկալացիան մեկ–երկու օրում չի ավարտվի, նրանք որոշեցին ժամանակավորապես տեղափոխվել Հայաստան։ Կինն ու երեխաները ապաստանեցին ազգականների տանը՝ Այգեշատ գյուղում։

Բազմազավակ մայրը վստահ է, որ նորածիններն Արցախին խաղաղություն կբերեն։

«Շատ ենք ուզում վերադառնալ տուն՝ Արցախ։ Ես միշտ ասում էի` իմ էրեխեքը կծնվեն ու Արցախին խաղաղություն կբերեն։ Մինչև հիմա էլ այդ հույսով եմ», - արցունքն աչքերին խոստովանում է Մարիաննան։

Փոքրիկների տատը՝ Լաուրա Մարկոսյանը, ասում է, որ երկվորյակների պապը ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ է մահացել՝ 1992 թվականի հոկտեմբերի վերջին։ Այն ժամանակ տղաների ապագա հայրը յոթ տարեկան է եղել։

«Փոքրիկները պապը մահացավ հոկտեմբերի վերջին, նրանք ծնվեցին հոկտեմբերի վերջին», - նշում է Մարկոսյանն ու ավելացնում` դրա մեջ խորհրդանշական բան կա։

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Գասպարյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ Մարիաննան հղիության 35-րդ շաբաթում է առաջին անգամ իրենց մոտ եկել։

«Մենք անցկացրինք անհրաժեշտ բոլոր հետազոտությունները։ Քանի որ տղաները պետք է մինչև 39-րդ շաբաթը ծնվեին, 37-րդ շաբաթվա ընթացքում նրան պառկեցրինք մեզ մոտ, կեսարյան հատում արեցինք», - նշում է նա։

Գասպարյանի խոսքով՝ մոր և երեխաների վիճակը լավ է։

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմից ի վեր նրանց հիվանդանոցում արդեն 16 արցախցի է ծնվել։

0