Արխիվային լուսանկար

Արցախի համար պատրաստած բեռներում պետք չէ ներառել հագուստ ու անհայտ ծագման սնունդ. ԱԻՆ

143
(Թարմացված է 15:35 11.10.2020)
Ադրբեջանի լայնածավալ հարձակման առաջին օրից սկսած սկսվել ու շարունակվում է հումանիտար օգնության պարագաների հավաքման ու Արցախ ուղարկելու գործընթացը։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է Արցախի համար պատրաստած հումանիտար օգնության բեռներում չներառել հագուստ, անհայտ ծագման սնունդ (չմակնշված, տնային պայմաններում պատրաստված պահածոներ, կաթնամթերք և այլն): Համապատասխան հաղորդագրությունը տեղադրված է ԱԻՆ կայքում։

«Հագուստ ու անհայտ ծագման սնունդ չեն ընդունվում»,-նշված է գրառման մեջ։

Հավելենք, որ Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման առաջին օրից սկսած Հայաստանի տարբեր շրջաններում, աշխարհի տարբեր մասերում սկսվել ու շարունակվում է հումանիտար օգնության պարագաների հավաքման ու Արցախ ուղարկելու գործընթացը։

Շարունակվում են նաեւ դրամական փոխանցումները «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի։ Սեպտեմբերի 27-ից ի վեր արդեն հանգանակվել է ավելի քան 93 մլն դոլար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 165 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 510 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

143
թեգերը:
օգնություն, Պատերազմ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1687)
Ըստ թեմայի
Օգնությունն ավելի շատ է, քան անհրաժեշտ է․ ինչո՞վ են զբաղված խոհարարներն ու հյուրանոցները
«Ստիպված էինք զենք վերցնել». հայ գնդերեցները օգնություն են տանում առաջնագիծ
ԵՄ-ն պատրաստ է արտակարգ հումանիտար օգնություն տրամադրել հակամարտության գոտում տուժածներին
Արտակ Բեգլարյան

Զինծառայողների և գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք. ՄԻՊ–ը զեկույց է պատրաստել

0
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է միջազգային հանրության պարտավորությունը` պատշաճորեն արձագանքելու նման դեպքերին և իր ունեցած գործնական լծակներով կանխարգելելու հետագա հնարավոր ոճրագործությունները:

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստել է հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերը ներկայացնող երկրորդ փակ զեկույցը, որը վերաբերում է ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների և զինծառայողների մարմինների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերին, և ուղարկել բազմաթիվ միջազգային կառույցների:

Երկրորդ զեկույցում զետեղվել են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների Մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերի կողմից հոկտեմբերի 16-25-ն արձանագրված փաստերը, որոնց վերլուծությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական զինված ուժերում տարածված ու խրախուսվող վարքագիծ է հայ զինծառայողների մարմինների ու ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը և դրա դրսևորումների հրապարակայնացումը:

Ադրբեջանցիները հայ գերիների սոցցանցային էջերից նյութեր են տարածում. ՄԻՊ–ն ապացույցներ ունի

«Այդ վարքագիծը մեծապես սերվում է Ադրբեջանում երկար տարիներ պետական մակարդակով վարվող հայատյացության քաղաքականությունից», – նշված է ՄԻՊ–ի մամուլի հաղորդագրության մեջ։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է միջազգային հանրության պարտավորությունը պատշաճորեն արձագանքելու նման դեպքերին և իր ունեցած գործնական լծակներով կանխարգելելու հետագա հնարավոր ոճրագործությունները:

Ադրբեջանն ակտիվորեն տարածում է հայ գերիների տեսանյութերը. Կարմիր խաչը զբաղվում է դրանցով

0
թեգերը:
Ադրբեջան, զինծառայող, Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ), Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1687)
Ըստ թեմայի
Բեմադրված հարցազրույցները միշտ էլ եղել են․ փորձագետը` գերիների փոխանակման մասին
«Սիրտս պայթում է». ինչ նամակ է գրել գերեվարված Ազնիվը
«Վախի ազդեցության տակ է եղել». աղմկահարույց տեսանյութի Ազնիվն իրոք գերեվարվել է. ԱԱԾ
Արման Թաթոյան

Ադրբեջանական դաժանությունները` օրինակներով. ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ֆրանսիայի պատվիրակներին

5
(Թարմացված է 16:56 27.10.2020)
Արման Թաթոյանը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը հորդորել է անձամբ այցելել Արցախ` տեղում ադրբեջանական զինված ուժերի ավերվածություններն ու վայրագություններն արձանագրելու համար:

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik.  Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ և նրանց ներկայացրել ադրբեջանական դաժանությունները կոնկրետ օրինակներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։

Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության կազմում են եղել գործող և նախկին պատգամավորներ, լրագրողներ։

«Խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային վերաբերմունքը և հայատյացությունը վկայում են, որ խնդիր է դրված Արցախում իրականացնել էթնիկ զտում ահաբեկչական մեթոդներով»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը՝ ներկայացնելով խոսքերը հավաստող կոնկրետ ապացույցներ։

Թաթոյանն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող գործողություններին, որոնք ուղղված են խաղաղ բնակիչների և ռազմական նշանակություն չունեցող ենթակառուցվածքների դեմ։ Նա նշել է, որ Հայաստանի բնակչության շրջանում կա 2 սպանված և 2 վիրավոր, ինչպես նաև առկա են վնասված տներ, իսկ Արցախի խաղաղ բնակչության շրջանում կա առնվազն 39 սպանված և 120 վիրավոր:

Թաթոյանը խոսել է նաև մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների թիրախավորմանն Արցախում՝ ադրբեջանական կողմի այս գործելաոճը որակելով որպես հանցանք խոսքի ազատության դեմ և միջազգային իրավունքի կոպիտ խախտում:       

Մարդու իրավունքների պաշտպանը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը հորդորել է անձամբ այցելել Արցախ` Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիական հասարակության հետ հանդիպելու, տեղում ադրբեջանական զինված ուժերի ավերվածություններն ու վայրագություններն արձանագրելու համար:

5
թեգերը:
Ադրբեջան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, ֆրանսիացի, Ֆրանսիա, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1687)