Ստեփանակերտ

Արցախում հարաբերական հանգիստ է. ԱՀ նախագահ

216
Արցախի նախագահը չի բացառում, որ հրթիռակոծությունները ամեն վայրկյան կարող են վերսկսվել:

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Ամբողջ անցնող գիշերվա ընթացքում Ադրբեջանը խախտել է հրադադարի հաստատված ռեժիմը՝ հրետակոծելով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Այսօր Ստեփանակերտում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ արձանագրեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: 

«Այո, մենք բոլորս վկայում ենք, որ հրադադար չի եղել»,- ասաց նա:

Նա նաև հայտնեց, որ այսօր առավոտյանի իրավիճակն Արցախում համեմատաբար հանգիստ է:

«Բայց չգիտենք՝ ինչքան է այդ հանգիստը լինելու երկարատև: Մեր բնակավայրերի վրա հրթիռակոծույուն, հրետանակոծություն չի կատարվում: Ընթանում են շատ փոքր հրաձգություններ ու դիրքային փոքր մարտեր»,- ասաց Հարությունյանը՝ միաժամանակ հավելելով, որ հայտնի չէ, թե այդ հարաբերական հանգիստը որքան կտևի:

Արցախի նախագահը չի բացառում, որ հրթիռակոծությունները ամեն վայրկյան կարող են վերսկսվել:

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է Ադրբեջանի կողմից կռվող վարձկանների մասին հերթական ապացույցը

Նրա դիտարկմամբ այն, որ Ադրբեջանը չի հարգում Ռուսաստանի ջանքերով հաստատված պայմանավորվածույունն ու միջազգային կառույցների հորդորները, նշանակում է, որ այդ երկիրը միայն երկարատև մարտական գործողությունների ու ծանր կորուստներ ունենալու պարագայում ստիպված կլինի զինադադարի գնալ:

«Եթե ինքը չի հարգում այն ձևաչափը, որն իրականացվել է և այն հայտարարությունները, մենք արդեն անելիք ունենք»,- ասաց Հարությունյանը՝ պարզաբանելով, որ անելիքը Արցախի անկախության ճանաչումն է ու պայքարը մինչև վերջ:

«Մենք խաղաղության կողմնակից ենք, աշխարհում խաղաղություն ամենաշատը ուզում են արցախցիները: Բայց մենք չենք կարող պարտադիր պայման ընդունել մի երկրի կողմից, որի նպատակն է բնաջնջել Արցախի ժողովրդին, Արցախի հազարամյա մշակույթը, Արցախի պատմությունը: Ունենալու ենք Հայրենական պատերազմ ու կոչ ենք անելու աշխարհի բոլոր հայերին ոչ միայն նյութական, այլև ֆիզիկական մասնակցություն ունենալու: Ուզում են երկարատև պատերազմ պարտադրել, մենք չենք հրաժարվելու»,- ասաց նա:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4369 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 162 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 508 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

 

216
թեգերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Պատերազմ, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Սա զազրելի ագրեսիա է. Զոհրաբ Մնացականյանը` Ստեփանակերտի հրթիռակոծման մասին
Ստեփանակերտ. վիրավոր քաղաքը հումանիտար հրադադարի առաջին օրը. լուսանկարներ
ՀՀ վարչապետը պահանջում է դատապարտել ահաբեկչական հարձակումն ու ճանաչել Արցախի անկախությունը
Ստեփանակերտ

Ստեփանակերտը հոսանքազրկվել է

981
(Թարմացված է 00:48 01.11.2020)
Արցախի մայրաքաղաքում օրվա ընթացքում պայթյուններ են հնչել, միացել է օդային տագնապի ազդանշանը։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում էլեկտրականությունն անջատվել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Ստեփանակերտը հոսանքազրկվել է 23.40-ի սահմանում։ Այժմ ամբողջ քաղաքը հոսանքազրկված է։

Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հայտնել էր, որ Ստեփանակերտի մերձակայքում մի շարք պայթյուններ են հնչել, քաղաքում միացել է օդային տագնապի ազդանշանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 31-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6947 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 239 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 656 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

981
թեգերը:
Ստեփանակերտ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
«Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչիր Արցախը». Հենրիխ Մխիթարյանը նոր գրառում է արել
Արցախի ո՞ր բնակավայրերի մոտ է ֆոսֆորային զենք կիրառվել. ՄԻՊ–ը` արգելված զինատեսակի մասին
Արցախի հայությունը չի կարող գոյություն ունենալ Ադրբեջանի կազմում. Փաշինյանը` Al Arabiya–ին
Խաղաղապահներ

Խաղաղապահներ սկանդինավյան երկրներից. Փաշինյանի խորհրդականը` ամերիկյան առաջարկի մասին

273
(Թարմացված է 00:39 01.11.2020)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանի խոսքով` խաղաղապահների կազմն ու ձևաչափը միշտ էլ բուռն քննարկումների թեմա է եղել։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Սկանդինավյան երկրներից Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը ոչ հավանական է համարում։ Հանրային հեռուստաընկերության եթերում նա ասաց, որ ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփի խորհրդական Ռոբերտ Օ' Բրայենի հայտարարությունը պարզապես առաջարկ է եղել։

«Ամենահիմնական խնդիրն այսօր՝ խաղաղապահ ուժերի ձևաչափն ու կազմն են, քանի որ այդ խաղաղապահ ուժերի միջոցով իրականացվում է տարբեր պետությունների շահերը»,- նշեց Հարությունյանը։

Նա հիշեցրեց 1994 թվականը, երբ ՌԴ-ն կրկին միջնորդ էր հրադադարի հաստատման համար։ Հայաստանը կողմ էր ռուս խաղաղապահներին, իսկ Ադրբեջանը` դեմ։ Հարությունյանը շեշտեց՝ դա նույնիսկ այն ժամանակ էր, երբ Թուրքիայի ազդեցությունն այդքան մեծ չէր։ Ադրբեջանը կողմ արտահայտվեց ԵԱՀԿ դիտորդներին։

Ռուսաստանը կօգնի՞ Հայաստանին. մեկնաբանում է Փաշինյանի գլխավոր խորհրդականը

«Դա մենք այսօր էլ ենք տեսնում։ Երբ հայկական կողմն ասում է՝ մենք պատրաստ ենք, և մեզ համար ընդունելի են ռուս խաղաղապահները, Ադրբեջանը հայտարարում է, որ երրորդ ուժ չպետք է լինի։ Դե ֆակտո նա դեմ է այդ առաջարկին, և այստեղ ակնհայտ է, որ նա առաջ է քաշում թուրքական գործոնը, ինչին Ռուսաստանը կտրուկ պատասխանեց, որ դեմ է»,- նշեց խորհրդականը։

Հիշեցնենք` Օ'Բրայենն առաջարկել էր Ղարաբաղյան հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել: Ըստ նրա` հակամարտության գոտում ցանկացած զինված խաղաղապահ ուժ չպետք է ներկայացուցիչներ ներառի Մինսկի խմբի համանախագահ երկրներից, ինչպես նաև հարևան պետություններից:

Հիմա արդեն բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանի միակ դաշնակիցը Ռուսաստանն է. Սարգսյան

273
Ըստ թեմայի
Չի բացառվում, որ խաղաղապահները կտեղակայվեն առանց Ադրբեջանի համաձայնության. Միքայելյան
Փաշինյանը կողմ է արտահայտվել ռուսական խաղաղապահների տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում
Օպտիմալ լուծումը ռուս խաղաղապահների տեղակայումն է. Նիկոլ Փաշինյան
Թուրք խաղաղապահներն անընդունելի են ինչպես ՀՀ–ի, այնպես էլ ԱՄՆ-ի համար. Թրամփի խորհրդական
Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել

56
(Թարմացված է 02:08 01.11.2020)
ՀՀ վարչապետի խոսնակը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը «Տելեգրամում» օգտահաշիվ չունի։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել ու գործում «Տելեգրամում»։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Տեղեկացնում եմ, որ վարչապետը «Տելեգրամում» հաշիվ չունի»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ից ծավալված պատերազմի ընթացքում բազմաթիվ կեղծ էջեր են բացվում սոցիալական ցանցերում։

Պետական տարբեր կառույցներ հանրությանը պարբերաբար հորդորում են զգոնություն ու աչալրջություն դրսևորել։

Հայերն Ադրբեջանի պետական փաստաթղթերի հասանելիություն են ստացել. տեսանյութ

56
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Մարտական գործողությունները մոտենում են Հայաստանի սահմանին. Փաշինյանը դիմել է Պուտինին
Փաշինյանը բացատրել է Հայաստան-Արցախ սահմանին ռուս սահմանապահների ներկայությունը
Փաշինյանն ասել է` ինչ հաջորդականությամբ կարող է լուծվել հակամարտությունը