Լարիսա Ալավերդյան

«Սա նույնիսկ կարճաժամկետ հրադադար չէ». Լարիսա Ալավերդյանը հորդորում է շատ չոգևորվել

643
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչ է իրենից ենթադրում Հայաստանի և Ադրբեջանի մոսկովյան պայմանավորվածությունը։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խորհուրդ տվեց շատ չոգևորվել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների միջև համաձայնեցված փաստաթղթից, քանի որ դրանում չկա պայմանավորվածություն, որ ռազմական գործողությունները պետք է դադարեն արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

«Խորհուրդ եմ տալիս շատ չոգևորվել հումանիտար հրադադարից։ Հարցն այն է, որ պայմանավորվածության մեջ չկա դրույթ, որ բնակավայրերի հրթիռակոծումն ու հրետակոծումը նույնպես պետք է դադարի. սա նույնիսկ կարճաժամկետ հրադադար չէ։ Այս հրադադարը միայն պայմաններ է ստեղծում, որ կանխավ համաձայնեցված վայրերում՝ մարդասիրական միջանցքներում, ԿԽՄԿ աշխատակիցները դիերի վերադարձման գործընթաց իրականացնեն», - ասաց Ալավերդյանը։

Նրա խոսքով` ասվածի վառ օրինակն էլ այն է, որ հումանիտար հրադադար հայտարարելուց 5 րոպե անց Ադրբեջանը թիրախավորեց Հայաստանի քաղաքացիական վայրերը։ Այնուամենայնիվ, սա չնայած շատ նեղ, բայց նաև նշանակալի և կարևոր հրադադար է։

Ալավերդյանը ողջունելի է համարում արցախյան կողմի որոշումը` զինկոմիսարիատներին կարգադրել, որ բարի կամք դրսևորեն և պահպանեն ձեռք բերված պայմանավորվածությունը: Նա վստահեցրեց` Հայաստանն ու Արցախը սրբորեն պահպանել են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը դեռ 1992 թվականից սկսած, երբ տարածաշրջանում հայտնվեց ԿԽՄԿ-ն։

Հայաստանն ու Արցախը միշտ էլ բարի կամքի դրսևորում են ցուցաբերել, ինչը փաստում է երկու երկրների պատրաստվածության մասին։ Ավելին, Ալավերդյանը հիշեցրեց, որ հայկական կողմը դիերի հումանիտար փոխանակման մասին հայտարարել էր դեռ 5-6 օր առաջ։

«Ադրբեջանում մի ավանդույթ կա` այնտեղ մարդուն հուղարկավորում են 1 օրում` նախքան արևը մայր կմտնի։ Իսկ այս դեպքում Ադրբեջանը չէր շտապում վերցնել մարտադաշտում մնացած դիերը, ինչը ես հանցագործություն եմ որակում։ Ադրբեջանի հասարակության շրջանում դժգոհություններ կան»,–ասաց Ալավերդյանը։

Նրա խոսքով` դրա փոխարեն Հայաստանը, դիակների փոխանակման գնալու պատրաստակամություն հայտնելով, ոչ միայն Ժնևյան կոնվեցիան է պահպանում, այլև ցույց տալիս իր հարգանքն ազգերի սովորույթների վերաբերյալ։

Իսկ ինչ վերաբերում է զոհվածների մարմինները, ռազմագերիներին և այլ պահվող անձանց փոխանակելու գործընթացին, ապա դրան մասնակցում են բացառապես ԿԽՄԿ–ի ներկայացուցիչները։ Իհարկե, յուրաքանչյուր կողմից լինում են նաև պաշտպանության նախարարության` հատուկ վերապատրաստում անցած մասնագետներ, որոնք մինչև հումանիտար միջանցք բերում են դիերը կամ գերիներին։

Իր խոսքն ամփոփելով` ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը նշեց, որ հուսով է` կողմերի միջև հաստատված այս փոքրիկ պայմանավորվածությունը հիմք կհանդիսանա, որպեսզի վերսկսվեն բանակցությունները, և սա սկիզբ կդառնա հրադադարի։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան

643
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Լարիսա Ալավերդյան, հրադադար, Արցախ
թեմա:
Հրադադար Արցախում (55)
Ըստ թեմայի
Բեռլինը Երևանին ու Բաքվին հորդորում է Ղարաբաղի շուրջ առարկայական բանակցություններ սկսել
Ձեր ցավը տանեմ. Արայիկ Հարությունյանն ու թշնամու գրոհը հետ մղած զինծառայողները. տեսանյութ
Հունաստանը նույնպես ողջունում է հումանիտար հրադադարը և ավելին «պահանջում»
Վրաստանի նախագահը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի պայմանավորվածությունը
Արցախ

Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախ հանրապետությունը

106
(Թարմացված է 00:39 24.10.2020)
ԱՄՆ կոնգրեսականի խոսքով` Ալիևին ու Էրդողանին պետք է հասկացնել, որ եթե շարունակեն պատերազմը, ապա կտեսնեն դրա հետևանքները։ Միացյալ Նահանգները «ձեռքերը ծալած» չի նստելու։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը պաշտոնապես կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախ հանրապետությունը։

«Տևական ժամանակ է, ինչ Թուրքիան և Ադրբեջանը պատերազմում են Արցախի դեմ, գնդակոծում խաղաղ բնակավայրերը, եկեղեցիները` ռազմական հանցագործություններ կատարելով: Ադրբեջանի գրոհները հետ մղելիս զոհվել է ավելի քան 800 զինծառայող, ինչպես նաև տասնյակ խաղաղ բնակիչներ »,–իր կոչում նշել է Շիֆը։

Շիֆի խոսքով` ձմռան շեմին Արցախի քաղաքացիական բնակչության կեսից ավելին ստիպված է տեղափոխվել այլ քաղաք, քնել մեքենաներում կամ բաց դաշտերում ՝ ընկնող ռումբերից հեռու։

Նա նշում է, որ չեն կարող թույլ տալ, որ պատմությունը կրկնվի։ Եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են պատերազմել, ապա ԱՄՆ–ն, ԵԱՀԿ Մինսկի խումբը և միջազգային հանրությունը պետք է հստակ ասեն, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ցանկություններում հաջողության չեն հասնելու։
Ալիևին ու Էրդողանին պետք է հասկացնել, որ եթե շարունակեն պատերազմը, ապա կտեսնեն դրանց հետևանքները։ Միացյալ Նահանգները «ձեռքերը ծալած» չի նստելու։

Շիֆն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և Արցախին։

Ավելի վաղ` հոկտեմբերի 6-ին, Շիֆը Facebook–ի իր էջում գրել էր, որ Լոս Անջելեսը սատարում է Հայաստանի և Արցախի ժողովրդին։

Նշենք, որ Ադամ Շիֆը հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ։ Նա լավ հարաբերություններ ունի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ու հաճախ է մասնակցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառումներին։

106
թեգերը:
ԱՄՆ, Ադամ Շիֆ, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Միլանի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը
Ֆրանսիայի Վիեն քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանի հայտարարությունը կազդի՞ բանակցությունների վրա. քաղաքագետը վերլուծել է իրավիճակը

161
ՀՀ վարչապետի հայտարարությունը`այս փուլում ղարաբաղյան հարցի դիվանագիտական լուծման մասին խոսելու անիմաստության մասին, մեծ իրարանցում առաջացրեց։ Փորձել ենք հասկանալ այդ խոսքերի դեմարշի պատճառներն ու հանգամանքները։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ իրավիճակից բխող հույզերի արդյունք են։ Բանակցություններն էլ, խնդրի կարգավորման դիվանագիտական ուղիների որոնումն էլ կշարունակվեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» («Россия в глобальной политике») ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այս փուլում անիմաստ է խոսել ղարաբաղյան խնդրի դիվանագիտական լուծման մասին, քանի որ Բաքվի մարտավարությունն ու նպատակներն անփոփոխ են մնում՝ դա Ղարաբաղի կապիտուլյացիան է։ Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել էր, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել ու հիմա էլ պատրաստ է հակամարտության խաղաղ կարգավորմանը, ու Երևանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի, մասնավորապես՝ Ռուսաստանի ջանքերը։

Լուկյանովը նշում է, որ երբ երկիրը պատերազմի մեջ է, ապա հասարակության ներքին համախմբվածության ու ճիշտ ընկալման գործոնը շատ կարևոր է։ Թե ինչպես են առաջնորդները ճիշտ արտահայտություններ գտնում՝ մի կողմից մարտական ոգին բարձր պահելու, մյուս կողմից՝ դիվանագիտական լուծմանը վնաս չտալու համար, կախված է կոնկրետ որակավորումից ու տաղանդներից։

«Իհարկե պատերազմական իրավիճակում, այն էլ այդպիսի ողբերգական նախապատմություն ունեցող պատերազմի պայմաններում, դժվար է զսպվածություն ակնկալել, հատկապես Հայաստանի վարչապետի պես քաղաքական գործչից, որը ժողովրդից է դուրս եկել։ Անկասկած դա կարող է որոշակի վնաս հասցնել արտաքին դիվանագիտությանը, բայց այնուամենայնիվ, դիվանագիտական գործընթացը միշտ էլ ծնվում է պատերազմող կողմերի ներքին իրավիճակներից։ Որոշ դեպքերում դա հուզերի արդյունք է, որոշ դեպքերում՝ բանակցությունների վրա ազդելու ու կառավարելու փորձ», - նշեց Լուկյանովը։

Հակառակորդը փոխել է մարտավարությունը. Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացնում

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչպես են արտաքին գործընկերները, մասնավորապես Ռուսաստանը, ընկալում այդպիսի հուզական պոռթկումները։ Նրա խոսքով` հակամարտության թեման ակտիվ քննարկվում է նաև ռուսական դիվանագիտական տիրույթում։ Որպես բանակցային գործընթացի քարշակի, Մոսկվայի հռետորաբանությունն ուղղված է դիվանագիտական լուծմանը գնալուն, և բնականաբար նման հայտարարությունները բավականին տարօրինակ դրության մեջ են դնում մարդկանց, որոնք զբաղվում են այդ լուծումների մշակմամբ։ Մյուս կողմից՝ ՀՀ վարչապետը հայտնի է կտրուկ հայտարարություններով, նրա քաղաքական խառնվածքի տեսակին արդեն ծանոթ են։

«Սակայն նա դաշնակից երկրի առաջնորդ է։ Այդ հայտարարությունը չի ազդի դիվանագիտական գործընթացի վրա։ Ընդ որում՝ պետք է հասկանալ, որ Փաշինյանն այդ խոսքերից հետո արտգործնախարարին բանակցություններից հետ չի կանչել, որևէ դեմարշ չի արել», - նշեց Լուկյանովը։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։

161
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Մոսկվա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը դեռ քիչ հավանական է․ ռուս փորձագետը բացել է փակագծերը
ԱՄՆ-ն անհանգստացած է. Թուրքիայում հնարավոր ահաբեկչությունների մասին տեղեկություններ կան
Դատապարտեք Ադրբեջանի քայլերը. հայ երիտասարդներն ակցիա են արել Բեյրութում