Զինծառայող

Շրջափակումից դուրս են եկել և մեծ կորուստներ պատճառել թշնամուն. հերոս տղաների մասին

1296
(Թարմացված է 14:10 10.10.2020)
Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության համար զինծառայողներն «Արիության մեդալով» կպարգևատրվեն։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՊԲ զինծառայողները ոչ միայն կարողացել են ադրբեջանական շրջափակումից դուրս գալ, այլև էական կորուստներ պատճառել հակառակորդին։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը շարունակում է հերոսական պատմություններ ներկայացնել առաջնագծից։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին, գտնվելով շրջափակման մեջ, վտանգը հաշվի չառնելով և չթողնելով մարտական դիրքը, անձնական խիզախությամբ, ինքնուրույն մարտական խնդիրներ են իրականացրել և հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական գույքը ոչնչացրել 82 միլիմետրանոց ականանետային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար, լեյտենանտ Սասուն Հակոբյանը, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Արթուր Աբրահամյանը, նշանառու, շարքային Միքայել Մանուկյանը»,– նշված է ԱՀ ՊՆ հաղորդագրության մեջ։

Երեք զինծառայողներն էլ ներկայացված են «Արիության համար» մեդալների:


Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4369 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 162 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 508 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

 

1296
թեգերը:
մեդալ, զինծառայող, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1834)
Ըստ թեմայի
Խոցել են թշնամու զրահատեխնիկան ու փրկել մարտական ընկերների կյանքը. մերօրյա նոր հերոսները
Ճանաչենք մեր հերոսներին. խոցել են թշնամուն ու փրկել շրջափակման մեջ ընկածների կյանքը
Անանյանը ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր է բերել. հերոսները պարգևատրվում են
Армия Обороны Карабаха уничтожает склад боеприпасов ВС Азербайджана, взрывы которого видны в Степанакерте (29 октября 2020). Карабах

Ադրբեջանն օգտագործում է ֆոսֆոր պարունակող զենք, որն ունի քիմիական զենքի տարրեր. տեսանյութ

11
(Թարմացված է 23:54 30.10.2020)
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է, որ Ադրբեջանը ֆոսֆոր պարունակող զենքե է կիրառում քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառներում, որտեղ նաև խաղաղ բնակիչներ են պատսպարվում։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանն օգտագործում է, ըստ այս պահի տվյալների, ֆոսֆոր պարունակող զենք, որն ունի քիմիական զենքի տարրեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքներով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է ոչ միայն այս փաստը, այլ նաև պարզվել է, որ անտառներում թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Թաթոյանը նշել է`  զանգվածային ոչնչացման բնույթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում է շրջակա միջավայրի ու նաև քաղաքացիական բնակիչների դեմ:

«Դրա կիրառությունը նման պայմաններում միջազգային իրավունքի ակնհայտ արգելքների ներքո է»,– շեշտել է մարդու իրավունքների պաշտպանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 44 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

11
Եվրամիություն

ԵՄ-ն ևս 400 հազար եվրո է հատկացրել ԼՂ հակամարտության գոտու խաղաղ բնակիչներին օգնելու համար

31
(Թարմացված է 23:01 30.10.2020)
Պարենային փաթեթներ և այլ անհրաժեշտ պարագաներ կտրամադրվեն նրանց, ովքեր պատերազմի հետևանքով փախստական են դարձել։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Եվրոպական Միությունը ևս 400 հազար եվրո է հատկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղ բնակչությանն օգնելու համար։ Տեղեկությունը հրապարակվել է Եվրամիության պաշտոնական կայքում։

Գումարը տրամադրվում է որպես մարդասիրական օգնություն՝ տուժած քաղաքացիական բնակչության առավել հրատապ կարիքների բավարարման համար:

«Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, որոնք արդեն խաղաղ բնակիչների կյանքեր են խլել։ Մենք խիստ անհանգստացած ենք հումանիտար իրադրության վատթարացմամբ՝ հաշվի առնելով մոտալուտ ձմեռն ու կորոնավիրուսի համավարակի սրացումը», - հայտարարել է ԵՄ-ի ճգնաժամերի կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը:

Անհապաղ օգնությունը տրամադրվել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիային: Հատկացված գումարի շնորհիվ Հայաստանի Կարմիր խաչն ու Ադրբեջանի Կարմիր մահիկը պարենային փաթեթներ, տաք վերմակներ, հիգիենայի պարագաներ և այլ անհրաժեշտ միջոցներ կբաժանեն այն մարդկանց, ովքեր ստիպված են եղել փախչել մարտական գործողությունների տարածքից։

Այսպիսով, հոկտեմբերի սկզբից ԵՄ-ն արդեն 900 հազար եվրո մարդասիրական օգնություն է հատկացրել հակամարտության հետևանքով տուժած խաղաղ բնակիչներին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

31
թեգերը:
Եվրամիություն, Արցախ
Ըստ թեմայի
Թաթոյանն ու Բեգլարյանը դեսպանություններին և միջազգային կառույցներին հրավիրել են Արցախ
Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ զանգվածային ոճրագործություն է իրականացնում. ԱԳՆ
Ադրբեջանը խաղաղ բնակչության նկատմամբ կիրառում է LAR-160 կասետային արկեր