ՊԲ–ն խոցում է ադրբեջանակն ԱԹՍ–ն, արխիվային կադր

Ադրբեջանը օդային հարձակման է անցել. ՊՆ

885
(Թարմացված է 11:36 10.10.2020)
Հրադադարից առաջ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է առավելություն ապահովել։ ՊՆ մամուլի խոսնակը վստահեցնում է` ապարդյուն փորձեր են։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերն օդային հարձակման են անցել։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Ադրբեջանական զինված ուժերն այժմ անցել են օդային հարձակման՝ մեծ քանակությամբ և լայնորեն կիրառելով ԱԹՍ-ներ»,– գրել է Ստեփանյանը։

Նա նաև ընդգծել է` հակառակորդն ամեն կերպ փորձում է առավելություն ապահովել հումանիտար հրադադարից առաջ, բայց ապարդյուն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտից Ադրբեջանն ուժգնացրել է անօդաչու թռչող սարքերի օգտագործումը։ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ` Ադրբեջանը հարվածային ԱԹՍ է կիրառել ԱՀ Քաշաթաղի շրջանի Երիցվանք գյուղական համայնքի և ՀՀ Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Այսօր առավոտյան ադրբեջանական զինուժը կրկին հրթիռակոծել է մայրաքաղաք Ստեփանակերտը։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան

885
թեգերը:
անօդաչու թռչող սարք, Շուշան Ստեփանյան, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1684)
Ըստ թեմայի
Ադրբեջանը երևակայության նոր ռեկորդ է սահմանել. Հովհաննիսյանը` Հադրութին հարվածելու մասին
Ադրբեջանը կրկին հրթիռակոծեց Ստեփանակերտը. Բաքուն մինչև վերջին պահը կիրառում է նույն ոճը
28 նոր անուն. ՊԲ–ն զոհված զինծառայողների նոր ցանկ է հրապարակել
Հենրիխ Մխիթարյան

«Ձեր լռությունը սպանում է մեզ»․ Մխիթարյանը կրկին դիմել է միջազգային հանրությանը

48
(Թարմացված է 15:35 27.10.2020)
Հայտնի ֆուտբոլիստն աշխարհի ուշադրությունը կրկին հրավիրել է Արցախում ընթացող թեժ մարտերի վրա և հորդորել միջազգային հանրությանը չլռել։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է աշխարհին պատմել Արցախի դեմ ընթացող պատերազմի մասին: Ֆուտբոլիստը Facebook–ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և դիմել կույր ձևացող աշխարհին։

«Ձեր լռությունը սպանում է»,-լուսանկարին կից գրել է Մխիթարյանը։

Պատերազմի առաջին օրերից Հենրիխ Մխիթարյանը իր ճանաչվածությունը դարձրեց զենք հօգուտ ճշմարտության ու հայ ժողովրդի։ Նա բազմիցս իր հրապարակումներում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին։ Ֆուտբոլիստը նաև Instagram-ի իր էջում հրապարակել էր վիրավոր հայ փոքրիկի և հոր լուսանկարն ու միջազգային հանրությանը կոչ արել շտապ միջամտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիան դադարեցնելու համար։

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան էլ իր հերթին հայտնել էր, որ պատրաստ է Հենրիխ Մխիթարյանին հանգիստ տալ առաջիկա խաղերին, քանի որ նա մտքերով Արցախում է:

 

48
թեգերը:
Հենրիխ Մխիթարյան, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1684)
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանը դիմել է միջազգային հանրությանը
Հենրիխ Մխիթարյանի մտքերն Արցախում են. «Ռոման» աջակցում է հայ ֆուտբոլիստին
«Ծանր սրտով եմ գրում». Հենրիխ Մխիթարյանը բաց նամակ է հղել Պուտինին, Թրամփին ու Մակրոնին
Առաջնագծում

Ադրբեջանական կողմում այս պահին 17 հայ ռազմագերի կա. ՔԿ

154
(Թարմացված է 15:04 27.10.2020)
Ադրբեջանին գերի ընկած քաղաքացիական անձանց մասին տեղեկությունները, ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի խոսքով, ճշգրտման փուլում են։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանական կողմում այս պահին կա 17 հայ ռազմագերի։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

«Մենք աշխատում ենք մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչության ու ՊՆ ռազմագերիների միջգերատեսչական հանձնաժողովի հետ` հայ ռազմագերիների նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու` բուժօգնության տրամադրման, չխոշտանգելու ուղղությամբ», –ասաց Վարդանյանը։

Վարչության պետը չցանկացավ տվյալներ հրապարակել` նշելով, որ դրանք ներկա պահին ճշտվում են։

Ինչ վերաբերում է գերի ընկած քաղաքացիական անձանց մասին լուրերին, Ռաֆայել Վարդանյանն ասաց, որ նրանց մասին ևս տեղեկությունները ճշգրտման փուլում են։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

154
թեգերը:
ռազմագերի, գերի, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1684)
Ըստ թեմայի
Ադրբեջանցի գերին պատմում է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին. տեսանյութ
Ադրբեջանցիները հայ գերիների սոցցանցային էջերից նյութեր են տարածում. ՄԻՊ–ն ապացույցներ ունի
Բեմադրված հարցազրույցները միշտ էլ եղել են․ փորձագետը` գերիների փոխանակման մասին

Սյունիքում հակառակորդի հարվածից զինծառայողներ են վիրավորվել

0
Հայկական բանակը հակառակորդին զգալի կորուստներ է պատճառել` հասցնելով հարվածներ։

Սյունիքի մարզում հակառակորդի ԱԹՍ–ներից զինծառայողներ են վիրավորվել։ «Զինուժ մեդիան» տեսանյութ է հրապարակել, որի կադրերում երևում է, թե ինչպես են վիրավորված զինծառայողներին տեղափոխում հոսպիտալ։

«Հակառակորդը թիրախավորել է Հայաստանի հարավային սահմանը։ Կրակ է վարում հարավի ուղղությամբ, հիմնականում օգտագործում է անօդաչու թռչող սարքեր»

Հայկական բանակը հակառակորդին զգալի կորուստներ է պատճառել` հասցնելով հարվածներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան՝ ժամը 10:00-10:15–ի սահմանում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: Անօդաչուներից մեկն ընկել էր Հայաստանի Հանրապետության տարածքում։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել էր, որ ստիպված են լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ:

Ավելի ուշ նա հայտնել էր, որ ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով վիրավորներ կան:

0