Կոնստանտին Կոսաչով

«Փակ շրջանը կոտրվել է, Ղարաբաղում խաղաղության շանս կա». Կոսաչով

441
(Թարմացված է 10:10 10.10.2020)
Ռուս սենատորը մեկնաբանել է հրադադարի պայմանավորվածությունը, որը կողմերը ձեռք են բերել Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքում։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, մեկնաբանելով այս գիշեր Մոսկվայում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը, Facebook-ում գրել է, որ Ղարաբաղում եթե ոչ խաղաղության, ապա գոնե հրադադարի շանս կա, փոխադարձ բռնության փակ շրջանը կոտրված է։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Կանադան Թուրքիային կոչ է արել չմիջամտել ԼՂ հակամարտությանը

«Տեղի է ունեցել գլխավորը` կոտրված է փոխադարձ բռնության փակ շրջանը։ Եթե ոչ խաղաղության, ապա հրադադարի շանս կա։ Ավելի լավ է այս կերպ, քան ոչ մի կերպ։ Սադրիչները, եթե նրանք նորից հայտնվեն, վերջնական արդյունքում կրակելու են գերիների և զոհվածների վրա։ Եվ նրանք պետք է իմանան դա։ Այդ պատճառով սադրիչներ չպետք է լինեն։ Ոչ մի կողմից»,-գրել է Կոսաչովը։

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լիովին արտահայտել է իր քաղաքական կամքը, իսկ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այն իրագործել է։ Սենատորը նաև Բաքվին և Երևանին շնորհակալություն է հայտնել մոսկովյան հանդիպման համար։

Հայաստանը Շուշիի եկեղեցու նկատմամբ վանդալիզմի փաստով նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին

«Հիմա գլխավոր պատասխանատվությունը, իհարկե, հակամարտության կողմերի վրա է։ Առջևում շատ բարդություններ կան՝ համաձայնեցնել հրադադարի ռեժիմի կոնկրետ չափորոշիչները, կազմակերպել զոհվածների մարմինների ու գերիների փոխանակումը, նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Բայց այն, որ տասը ժամ շարունակ բարդագույն խորհրդակցություններից հետո հաջողվել է կանգնեցնել արյունահեղությունը, գովեստից վեր է»,-ավելացրել է Կոսաչովը։

Նշենք, որ համաձայն հոկտեմբերի 10-ի գիշերը Մոսկվայում եռակողմ խորհրդակցությունների արդյունքում ընդունված փաստաթղթի` կողմերը համաձայնեցրել են հետևյալ քայլերը․

1) 2020 թվականի հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից հրադադար է հայտարարվում մարդասիրական նպատակներով՝ զոհվածների մարմինների, ռազմագերիների, այլ պահվող անձանց փոխանակման համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան,

2) հրադադարի ռեժիմի կոնկրետ չափորոշիչները լրացուցիչ համաձայնեցվում են,

3) Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում սուբստանտիվ բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով,

4) կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։

Թուրքիան պարտվում է նեոօսմանիզմի համար առաջին մարտում. Հարությունյանը` պատերազմի մասին

441
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Լեռնային Ղարաբաղ
Ըստ թեմայի
Բժիշկը զոհվել է մարտի դաշտում վիրավոր զինվորին օգնելու ժամանակ
Փարիզի կենտրոնում հայերը բազմամարդ ակցիա են իրականացրել` ի աջակցություն Արցախի. տեսանյութ
Ադրբեջանն ուժգնացրել է ԱԹՍ–ի օգտագործումը. հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը
Ստեփանակերտ

Ստեփանակերտը հոսանքազրկվել է

989
(Թարմացված է 00:48 01.11.2020)
Արցախի մայրաքաղաքում օրվա ընթացքում պայթյուններ են հնչել, միացել է օդային տագնապի ազդանշանը։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում էլեկտրականությունն անջատվել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Ստեփանակերտը հոսանքազրկվել է 23.40-ի սահմանում։ Այժմ ամբողջ քաղաքը հոսանքազրկված է։

Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հայտնել էր, որ Ստեփանակերտի մերձակայքում մի շարք պայթյուններ են հնչել, քաղաքում միացել է օդային տագնապի ազդանշանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 31-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6947 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 239 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 656 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

989
թեգերը:
Ստեփանակերտ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
«Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչիր Արցախը». Հենրիխ Մխիթարյանը նոր գրառում է արել
Արցախի ո՞ր բնակավայրերի մոտ է ֆոսֆորային զենք կիրառվել. ՄԻՊ–ը` արգելված զինատեսակի մասին
Արցախի հայությունը չի կարող գոյություն ունենալ Ադրբեջանի կազմում. Փաշինյանը` Al Arabiya–ին
Խաղաղապահներ

Խաղաղապահներ սկանդինավյան երկրներից. Փաշինյանի խորհրդականը` ամերիկյան առաջարկի մասին

280
(Թարմացված է 00:39 01.11.2020)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանի խոսքով` խաղաղապահների կազմն ու ձևաչափը միշտ էլ բուռն քննարկումների թեմա է եղել։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Սկանդինավյան երկրներից Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը ոչ հավանական է համարում։ Հանրային հեռուստաընկերության եթերում նա ասաց, որ ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփի խորհրդական Ռոբերտ Օ' Բրայենի հայտարարությունը պարզապես առաջարկ է եղել։

«Ամենահիմնական խնդիրն այսօր՝ խաղաղապահ ուժերի ձևաչափն ու կազմն են, քանի որ այդ խաղաղապահ ուժերի միջոցով իրականացվում է տարբեր պետությունների շահերը»,- նշեց Հարությունյանը։

Նա հիշեցրեց 1994 թվականը, երբ ՌԴ-ն կրկին միջնորդ էր հրադադարի հաստատման համար։ Հայաստանը կողմ էր ռուս խաղաղապահներին, իսկ Ադրբեջանը` դեմ։ Հարությունյանը շեշտեց՝ դա նույնիսկ այն ժամանակ էր, երբ Թուրքիայի ազդեցությունն այդքան մեծ չէր։ Ադրբեջանը կողմ արտահայտվեց ԵԱՀԿ դիտորդներին։

Ռուսաստանը կօգնի՞ Հայաստանին. մեկնաբանում է Փաշինյանի գլխավոր խորհրդականը

«Դա մենք այսօր էլ ենք տեսնում։ Երբ հայկական կողմն ասում է՝ մենք պատրաստ ենք, և մեզ համար ընդունելի են ռուս խաղաղապահները, Ադրբեջանը հայտարարում է, որ երրորդ ուժ չպետք է լինի։ Դե ֆակտո նա դեմ է այդ առաջարկին, և այստեղ ակնհայտ է, որ նա առաջ է քաշում թուրքական գործոնը, ինչին Ռուսաստանը կտրուկ պատասխանեց, որ դեմ է»,- նշեց խորհրդականը։

Հիշեցնենք` Օ'Բրայենն առաջարկել էր Ղարաբաղյան հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել: Ըստ նրա` հակամարտության գոտում ցանկացած զինված խաղաղապահ ուժ չպետք է ներկայացուցիչներ ներառի Մինսկի խմբի համանախագահ երկրներից, ինչպես նաև հարևան պետություններից:

Հիմա արդեն բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանի միակ դաշնակիցը Ռուսաստանն է. Սարգսյան

280
Ըստ թեմայի
Չի բացառվում, որ խաղաղապահները կտեղակայվեն առանց Ադրբեջանի համաձայնության. Միքայելյան
Փաշինյանը կողմ է արտահայտվել ռուսական խաղաղապահների տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում
Օպտիմալ լուծումը ռուս խաղաղապահների տեղակայումն է. Նիկոլ Փաշինյան
Թուրք խաղաղապահներն անընդունելի են ինչպես ՀՀ–ի, այնպես էլ ԱՄՆ-ի համար. Թրամփի խորհրդական
Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել

60
(Թարմացված է 02:08 01.11.2020)
ՀՀ վարչապետի խոսնակը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը «Տելեգրամում» օգտահաշիվ չունի։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել ու գործում «Տելեգրամում»։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Տեղեկացնում եմ, որ վարչապետը «Տելեգրամում» հաշիվ չունի»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ից ծավալված պատերազմի ընթացքում բազմաթիվ կեղծ էջեր են բացվում սոցիալական ցանցերում։

Պետական տարբեր կառույցներ հանրությանը պարբերաբար հորդորում են զգոնություն ու աչալրջություն դրսևորել։

Հայերն Ադրբեջանի պետական փաստաթղթերի հասանելիություն են ստացել. տեսանյութ

60
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Մարտական գործողությունները մոտենում են Հայաստանի սահմանին. Փաշինյանը դիմել է Պուտինին
Փաշինյանը բացատրել է Հայաստան-Արցախ սահմանին ռուս սահմանապահների ներկայությունը
Փաշինյանն ասել է` ինչ հաջորդականությամբ կարող է լուծվել հակամարտությունը