00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թշնամու կերպարի անթույլատրելի ապամարդկայնացում. Սոլովյովը` Սաադաթ Կադիրովայի քայլի մասին

© Sputnik / Владимир ФедоренкоВладимир Соловьев
Владимир Соловьев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հեռուստահաղորդավարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Արցախի զինծառայողները աշխարհում որևէ մեկի կողմից ահաբեկիչներ չեն ճանաչվել, ինչը չի կարելի ասել Սիրիայից բերված զինյալների մասին։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Քաղաքագետ Սաադաթ Կադիրովայի կողմից Շուշիի տաճարին Ադրբեջանի ԶՈւ–ի  հասցված հարվածը, ինչպես նաև հայ զինծառայողներին ահաբեկիչների հետ համեմատելն անթույլատրելի է, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը։

Попавший под обстрел Собор Сурб Казанчецоц в Шуши - Sputnik Արմենիա
Շուշիի եկեղեցու հրետակոծումն արդարացրած Կադիրովային չեն ազատել ՏԱՍՍ-ում զբաղեցրած պաշտոնից

Քաղաքագետ, ՏԱՍՍ-ի դիվանագիտական ​​ենթակառուցվածքների հետ կապի բաժնի ղեկավար Սաադաթ Կադիրովան «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծումը Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից համեմատել է Վլադիմիր Պուտինի` «սատկացնել զուգարաններում» արտահայտության հետ: ՌԴ նախագահը ժամանակին այն օգտագործել էր ահաբեկիչների դեմ պայքարի համատեքստում։

Սոլովյովը նշել է, որ բոլոր մեկնաբանությունները հնչել են անմիջապես տեղում ինչպես իր, այնպես էլ ՄՊՀ հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկան, պրոֆեսոր Վիտալի Տրետյակովի, քաղաքագետ Սերգեյ Միխեևի, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի և քաղաքագետ Դմիտրի Եվստաֆևի կողմից։

«Ղազանչեցոցը հարվածելով` ուզում էին մեր հաղթանակը խլել». Շուշիի հոգևոր հովիվ

«Բոլորիս թվաց, թե մարդը շփոթվել է, որ նման բան լինել չի կարող։ Եվ հետո Սաադաթն ասաց, որ եկեղեցին նկատի չուներ, ես ասացի` լսեք ևս մեկ անգամ։ Ինչին նա պատասխանեց, որ պետք չէ աղավաղել, ամեն ինչ այդպես չէր։ Ինձ համար դա շատ զարմանալի էր», – ասաց Սոլովյովը։

Նրա խոսքով` Սաադաթը լիբերալ հայացքների տեր մարդ է, բայց այս դեպքը, ըստ Սոլովյովի, թշնամու կերպարն ապամարդկայնացնելու վառ օրինակ էր։

«Պարզ է, որ նրա համար հայկական բանակի, Լեռնային Ղարաբաղի բանակի (կարևոր չէ) մարտիկները ահաբեկիչներ են։ Կցանկանայի հիշեցնել, որ աշխարհում ոչ մի կազմակերպություն որևէ կերպ ո՛չ ԼՂ բանակը, ո՛չ կամավորներին կամ ՀՀ զինծառայողներին ահաբեկիչներ չեն հայտարարել։ Այնպես որ միայն  այդ համեմատությունն արդեն անթույլատրելի էր»,- նշեց Սոլովյովը։

Арам Гаспарович Саркисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ԵԱՏՄ երկրների վարչապետները եկան Երևան, որովհետև հասկանում են` ով է նախաձեռնել պատերազմը

Սակայն հետո խոսք գնաց վանքի մասին, և այն համեմատվեց զուգարանի հետ, այնուհետև արդարացումներ եղան։

Այսօր բազմաթիվ քաղաքացիներ, Սոլովյովի խոսքով, չգիտես ինչու սկսեցին գրել՝ իսկ ի՞նչ կա որ։ Կարելի է նոր վանք կառուցել։

«Մտածեցի, այս ինչ աշխարհում ենք ապրում։ Հիշում եմ, որ նույնիսկ Հայրենական մեծ պատերազմի տարիներին, ամենաթեժ մարտերի ժամանակ խորհրդային զինվորն անում էր ամեն ինչ պատմական և պաշտամունքային օբյեկտները պահպանելու  համար։ Այդ պատճառով տաճարի նկատմամբ նման վերաբերմունքն ինձ բացարձակ անթույլատրելի թվաց», – նշեց Սոլովյովը։

Առավել ևս, երբ բարձր ճշգրտության զենք է կիրառվում, անհնար է ենթադրել, որ նույն  եկեղեցին պատահաբար է մեկ օրում երկու անգամ հրթիռակոծվել։

Շուշիի հրթիռակոծության հետևանքով 3 լրագրող է վիրավորվել. Արցախի ՄԻՊ

«Իսկ ելնելով նրանից, ինչի մասին խոսում է Սաադաթը, ի սկզբանե նկատվել էր, որ եկեղեցում զինծառայողներ են գտնվում, սա նաև թիրախավորված հարված էր (իսկ ադրբեջանական կողմը դա հերքում է)։ Սաադաթը դա գրեթե պատերազմական նորմալ ընթացք համարեց։ Իբրև թե «ու ի՞նչ, եթե նրանք այնտեղ են, նրանց պետք է ամենուր ոչնչացնել»», – նշեց Սոլովյովը, ընդգծելով, որ իր համար սա շատ տխուր փաստ է։

ՏԱՍՍ–ում աշխատող, ազատական հայացքների տեր մարդ և հանկարծ, ըստ Սոլովյովի, նման ձևակերպումներ է անում։ Դա տհաճ էր նաև այնքանով, որ տեղի է ունեցել իր հաղորդման եթերում։  Այդ է պատճառը, որ Սոլովյովը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ սա կարող է բախումների հանգեցնել Ռուսաստանի տարածքում։

Հեռուստահաղորդավարը կարծում է, որ սա Սաադաթի անձնական կարծիքն է, միևնույն ժամանակ Սոլովյովը համոզված է, որ Սաադաթը կվերանայի խոսքերը։ Առավել ևս, որ գովազդային դադարների ժամանակ նա ասել է, որ եկեղեցին ի նկատի չի ունեցել։

Իսկ Արցախում արյունահեղությունը, ըստ հաղորդավարի, պետք է հնարավորինս արագ դադարեցվի։

Попавший под обстрел Собор Сурб Казанчецоц в Шуши - Sputnik Արմենիա
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին կրկին հրթիռակոծվել է. կան վիրավորներ

«Սարսափելի է, երբ տեսնում եմ, ինչպես են զոհվում երիտասարդ տղաներ` 2001, 2002 թվականին ծնված։ Սարսափելի է, մեծ կորուստներ և՛ մի, և՛ մյուս կողմից։ Սակայն այդ ապամարդկայնացումը, որը տեղի է ունենում, այսինքն, երբ մյուս կողմից մարդկային ցավ չես տեսնում, ընկալում ես դա որպես «իսկ ի՞նչ կա որ», այդ դա է ինձ համար և՛ տհաճ, և՛ անթույլատրելի», – նշեց Սոլովյովը։

Սոլովյովի խոսքով`նա ստիպված եղավ պարզաբանել և՛ Սաադաթին, և՛ ադրբեջանական տեսակետին հակված շատերին, որ Ռուսաստանի համար բոլորովին անթույլատրելի է և «կարմիր գծից» անցում է համարվում Թուրքիայի զինծառայողների մասնակցությունը, եթե այն կա, առավել ևս, «Նուսրայի» ահաբեկիչների ներկայությունը, ինչի մասին խոսում էր Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար Սերգեյ Նարիշկինը։

Սուրբ Ղազանչեցոցում արյան հետքեր են. ի՞նչ վիճակում է եկեղեցին 2–րդ հրթիռակոծությունից հետո

«Ռուսաստանի սահմանից 80 կմ հեռավորության վրա ահաբեկիչներ են, որոնց մենք հատուկ ոչնչացնում էինք Սիրիայում, որպեսզի նրանք մեզ չմոտենան։ Եվ այսօր նրանց, ըստ ամենայնի, բերում է թուրքական կողմը, դա թույլատրելի չի ոչ ոքի, երբեք և ոչ մի դեպքում։

Այ այստեղ մենք հստակ գիտենք, թե ահաբեկիչներն ովքեր են և ինչպես պետք է նրանց հետ վարվել», – ասաց Սոլովյովը։

Նա նշեց, որ պաշտոնական անձ չէ, սակայն ճիշտ է համարում հակամարտության շրջանում ոչ թռիչքային գոտի սահմանելու և ՀԱՊԿ–ի խաղաղապահներ մտցնելու գաղափարը։

Լրահոս
0