Դմիտրի Պեսկով

Վլադիմիր Պուտինի և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված չէ

442
(Թարմացված է 15:54 09.10.2020)
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ինչ է նախորդել Պուտինի հայտարարությանը։

ԵՐԵՎԱն, 9 հոկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը տքնաջան աշխատանք է նախորդել, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Երեկ օրվա երկրորդ կեսին Պուտինը մինչև ուշ երեկո ծանր ու լարված աշխատել է Երևանի ու Բաքվի իր գործընկերների հետ։ Արդյունքում հրապարակվեց նախագահ Պուտինի հայտարարությունը, որտեղ նա կոչ է անում կողմերին դադարեցնել կրակը հումանիտար նպատակներով՝ գերիների փոխանակման ու զոհերի մամինները մարտադաշտից դուրս բերելու համար։ Ինչպես նաև հրավիրեց արտգործնախարարներին Երևանից ու Բաքվից»,-ասել է Պեսկովը։

Հավելենք, որ անձամբ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված չէ։

Ի դեպ, Պուտինը արդեն քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը Անվտանգության խորհրդի նիստում։

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը։

442
թեգերը:
Պատերազմ, Արցախ, Դմիտրի Պեսկով, Վլադիմիր Պուտին
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1767)
Ըստ թեմայի
Ղարաբաղում սիրիացի գրոհայինների ներկայությունը ՌԴ-ի համար խոր մտահոգության առիթ են. Պեսկով
Տեղեկությունը, թե հակամարտությունը դուրս է եկել ԼՂ սահմաններից, չի հաստատվում. Պեսկով
Պուտինը Ղարաբաղի հարցով երկխոսություններ է վարում բարձրագույն մակարդակներով․ Պեսկով
Женщина осматривает разрушенный дом на месте обстрела в Степанакерте (28 октября 2020). Карабах

Եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումները Ղարաբաղի վրա, հակամարտությունը կլուծվի. Ալմագրո

3
Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն կոչ է արել անհապաղ դադարեցնել Արցախի դեմ ագրեսիան:

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն վստահ է, որ եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումները Ղարաբաղի վրա, հակամարտությունն անմիջապես կլուծվի: Այդ մասին նա գրել է իր Twitter-ի էջում։

Նա նաև տեղադրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի թողարկած տեսանյութը, որտեղ ներկայացվում է հոկտեմբերի 28-ին Ստեփանակերտի ծննդատան վրա Ադրբեջանի զինված ուժերի կողմից հասցված հարվածների հետևանքները:

​«Արցախի դեմ ագրեսիան պետք է անմիջապես դադարեցվի։ Եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումը, հակամարտությունն անմիջապես կլուծվի», - գրել է Ալմագրոն։

Հոկտեմբերի 28-ին ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել էին Ստեփանակերտն ու Շուշին: Գնդակոծության թիրախ էին դարձել քաղաքացիական օբյեկտները. հարձակման էին ենթարկվել բժշկական հաստատություններ, այդ թվում և Ստեփանակերտի ծննդատունը: Հարվածների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր։

 

3

Արցախը հրապարակել է ադրբեջանցիների քայքայվող դիակների կադրերը

579
(Թարմացված է 13:04 29.10.2020)
Ադրբեջանը միակողմանի հրաժարվել էր դիակների փոխանակման առաջարկից և երեք անգամ անընդմեջ խախտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ հայտարարված հումանիտար հրադադարը։

Արցախի պաշտպանության բանակը ռազմաճակատում մնացած ադրբեջանական դիակների տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում է, թե ինչ աղետալի վիճակ է ստեղծվել դրանց պատճառով։

Դեռ հոկտեմբերի առաջին տասնօրյակում հայկական կողմը հայտարարել էր, որ  ռազմաճակատի որոշ հատվածներում համաճարակային կրիտիկական իրավիճակ է ստեղծվել` կապված հակառակորդի անթիվ դիակների հետ։

Պաշտոնական հայտարարությունների համաձայն` սանիտարական լուրջ խնդիր է առաջացել, քանի որ արդեն դիերի քայքայման պրոցես է սկսվել։

Նշենք, որ Ադրբեջանը միակողմանի հրաժարվել էր դիակների փոխանակման առաջարկից և երեք անգամ անընդմեջ խախտել  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ դիակների, ռազմագերիների և այլ պահվող անձանց փոխանակման նպատակով հայտարարված հումանիտար հրադադարը։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

579
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, տեսանյութ, Դիակ, ադրբեջանցի
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1767)
Ըստ թեմայի
Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա․ օդային տագնապ է հայտարարված
Հարավում հակառակորդի հիմնական նպատակը Մեղրին է. Անդրանիկ Քոչարյան
Տարածաշրջանային մոտեցում, իրատեսություն․ Արակչին նկարագրել է Ղարաբաղի հարցով Իրանի ծրագիրը