Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյանի որդին վիրավորվել է Արցախում

919
(Թարմացված է 16:14 09.10.2020)
ՀՀ պաշտպանության նախկին նախարարի որդին վիրավորվել է ռազմական գործողությունների ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանի որդին՝ Արթուր Օհանյանն Արցախում ռազմական գործողությունների ժամանակ վիրավորվել է: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը։

«Վիրավորվել է, գտնվում է Արցախի հիվանդանոցներից մեկում: Այլ մանրամասներ ասել չեմ կարող»,- ասաց Մեժլումյանը:

Թե երբ ու ինչ վնասվածքներ է ստացել Արթուր Օհանյանը, ինչպես է այս պահին գնահատվում նրա առողջական վիճակը, փաստաբան Մեժլումյանը չցանկացավ մանրամասնել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 350 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4369 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 162 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 508 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

 

919
թեգերը:
Վիրավոր, Սեյրան Օհանյան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1684)
Ըստ թեմայի
Հեռախոսային զրույցները կարող են վտանգել զինվորների կյանքը. ԱԱԾ–ն նորից է զգուշացնում
Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք
Փաշինյանի կոչից հետո տասնյակ հազարավոր քաղաքացիներ են զինվորագրվել. ՊՆ ներկայացուցիչ
Հենրիխ Մխիթարյան

«Ձեր լռությունը սպանում է մեզ»․ Մխիթարյանը կրկին դիմել է միջազգային հանրությանը

48
(Թարմացված է 15:35 27.10.2020)
Հայտնի ֆուտբոլիստն աշխարհի ուշադրությունը կրկին հրավիրել է Արցախում ընթացող թեժ մարտերի վրա և հորդորել միջազգային հանրությանը չլռել։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է աշխարհին պատմել Արցախի դեմ ընթացող պատերազմի մասին: Ֆուտբոլիստը Facebook–ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և դիմել կույր ձևացող աշխարհին։

«Ձեր լռությունը սպանում է»,-լուսանկարին կից գրել է Մխիթարյանը։

Պատերազմի առաջին օրերից Հենրիխ Մխիթարյանը իր ճանաչվածությունը դարձրեց զենք հօգուտ ճշմարտության ու հայ ժողովրդի։ Նա բազմիցս իր հրապարակումներում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին։ Ֆուտբոլիստը նաև Instagram-ի իր էջում հրապարակել էր վիրավոր հայ փոքրիկի և հոր լուսանկարն ու միջազգային հանրությանը կոչ արել շտապ միջամտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիան դադարեցնելու համար։

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան էլ իր հերթին հայտնել էր, որ պատրաստ է Հենրիխ Մխիթարյանին հանգիստ տալ առաջիկա խաղերին, քանի որ նա մտքերով Արցախում է:

 

48
թեգերը:
Հենրիխ Մխիթարյան, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1684)
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանը դիմել է միջազգային հանրությանը
Հենրիխ Մխիթարյանի մտքերն Արցախում են. «Ռոման» աջակցում է հայ ֆուտբոլիստին
«Ծանր սրտով եմ գրում». Հենրիխ Մխիթարյանը բաց նամակ է հղել Պուտինին, Թրամփին ու Մակրոնին
Առաջնագծում

Ադրբեջանական կողմում այս պահին 17 հայ ռազմագերի կա. ՔԿ

154
(Թարմացված է 15:04 27.10.2020)
Ադրբեջանին գերի ընկած քաղաքացիական անձանց մասին տեղեկությունները, ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի խոսքով, ճշգրտման փուլում են։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանական կողմում այս պահին կա 17 հայ ռազմագերի։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

«Մենք աշխատում ենք մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչության ու ՊՆ ռազմագերիների միջգերատեսչական հանձնաժողովի հետ` հայ ռազմագերիների նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու` բուժօգնության տրամադրման, չխոշտանգելու ուղղությամբ», –ասաց Վարդանյանը։

Վարչության պետը չցանկացավ տվյալներ հրապարակել` նշելով, որ դրանք ներկա պահին ճշտվում են։

Ինչ վերաբերում է գերի ընկած քաղաքացիական անձանց մասին լուրերին, Ռաֆայել Վարդանյանն ասաց, որ նրանց մասին ևս տեղեկությունները ճշգրտման փուլում են։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

154
թեգերը:
ռազմագերի, գերի, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1684)
Ըստ թեմայի
Ադրբեջանցի գերին պատմում է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին. տեսանյութ
Ադրբեջանցիները հայ գերիների սոցցանցային էջերից նյութեր են տարածում. ՄԻՊ–ն ապացույցներ ունի
Բեմադրված հարցազրույցները միշտ էլ եղել են․ փորձագետը` գերիների փոխանակման մասին

Սյունիքում հակառակորդի հարվածից զինծառայողներ են վիրավորվել

0
Հայկական բանակը հակառակորդին զգալի կորուստներ է պատճառել` հասցնելով հարվածներ։

Սյունիքի մարզում հակառակորդի ԱԹՍ–ներից զինծառայողներ են վիրավորվել։ «Զինուժ մեդիան» տեսանյութ է հրապարակել, որի կադրերում երևում է, թե ինչպես են վիրավորված զինծառայողներին տեղափոխում հոսպիտալ։

«Հակառակորդը թիրախավորել է Հայաստանի հարավային սահմանը։ Կրակ է վարում հարավի ուղղությամբ, հիմնականում օգտագործում է անօդաչու թռչող սարքեր»

Հայկական բանակը հակառակորդին զգալի կորուստներ է պատճառել` հասցնելով հարվածներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան՝ ժամը 10:00-10:15–ի սահմանում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: Անօդաչուներից մեկն ընկել էր Հայաստանի Հանրապետության տարածքում։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել էր, որ ստիպված են լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ:

Ավելի ուշ նա հայտնել էր, որ ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով վիրավորներ կան:

0