00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանցիները մտադիր էին սպանել Սուրբ Ղազանչեցոցում ապաստանած կանանց ու երեխաներին. ՄԻՊ

© Sputnik / Karen AvetisyanПопавший под обстрел Собор Сурб Казанчецоц в Шуши
Попавший под обстрел Собор Сурб Казанчецоц в Шуши - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անհրաժեշտ ապացույցներով և վերլուծությամբ հաղորդումը ՄԻՊ–ը հոկտեմբերի 9-ին կուղարկի միջազգային կառույցներին ու դեսպանություններին։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքները հիմնավորապես վկայում են, որ Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին ուղղված հրթիռային հարվածն արվել է տաճարին վնաս հասցնելու և նկուղում գտնվող երեխաներին, կանանց ու տարեցներին դիտավորությամբ սպանելու մտադրությամբ: Պաշտպանի մամուլի ծառայությունը Facebook–ի էջում տարածել է ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունը։

Дети, пострадавшие от авиаударов по собору в Шуши - Sputnik Արմենիա
«Եկեղեցին վառվում էր, հազիվ մեզ հանեցին էնտեղից». տուժածները` Շուշիի հրթիռակոծության մասին

Թաթոյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ նախօրեին համացանցում հրապարակվել ու լայն տարածում է ստացել մի տեսանյութ, որում հստակ երևում է` տաճարի նկուղում կան երեխաներ, կանայք ու տարեցներ: Կանայք տեսանյութում հաստատում են, որ ադրբեջանական զինված ուժերն իրականացնում են թիրախային զինված հարվածներ քաղաքի բնակելի տների ուղղությամբ: Այդ պատճառով իրենք պատսպարվում են հենց տաճարի նկուղում:

Խաղաղ բնակիչները նաև նշում են, որ հարվածներն այնքան ինտենսիվ են, որ այլ նկուղներում տեղ չկա, դրա պատճառով էլ եկեղեցու նկուղում են պատսպարվել։

«Սրանից բացի, Մայր տաճարին ադրբեջանական այսօրվա հրթիռային առաջին հարվածից անմիջապես հետո լայնորեն հրապարակվել են տվյալներ, այդ թվում՝ լուսանկարներ ու տեսանյութ այն մասին, որ հարվածի պահին տաճարի նկուղում եղել են խաղաղ բնակիչներ: Այս տեղեկությունը հրապարակել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, որին ադրբեջանական պաշտոնական աղբյուրներն ուշադրությամբ են հետևում:Չնայած սրան, ադրբեջանական զինված ուժերն առաջին հարվածից կարճ ժամանակ անց հրթիռային երկրորդ հարվածն են հասցրել տաճարին»,– նշված է պաշտպանի հայտարարության մեջ։

Նրա կարծիքով` այս ամենն ակնհայտ է դարձնում, որ ադրբեջանական հրթիռներն արձակվել են Մայր տաճարի նկուղում գտնվող երեխաներին, կանանց ու տարեցներին կյանքից դիտավորությամբ ապօրինի զրկելու ու ավերածություն պատճառելու հանցավոր մտադրությամբ:

Արման Թաթոյանի հայտարարության մեջ նշվում է, որ հրթիռակոծության հետևանքով ոչ միայն կան վիրավորներ քաղաքացիական բնակչության շարքում, այլև լրագրողների։

Պաշտպանն իր հայտարարության մեջ նաև արձանագրել է, որ Շուշին մեծությամբ ու խիտ բնակչությամբ Արցախի երկրորդ քաղաքն է։ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը շ քաղաքի կենտրոնում է, իսկ հարևանությամբ որևէ զինվորական կամ ռազմական օբյեկտ չկա:

Медиатур, посвященный 115-летию Морозовской детской городской клинической больницы, Москва - Sputnik Արմենիա
Շուշիում վիրավորված ռուս լրագրողի վիճակը շատ ծանր է․ բժիշկ

«Վերը նշվածն ակնհայտորեն վկայում է հրթիռային հարվածներով հայկական պատմական բացառիկ նշանակության մշակութային ժառանգությունն ավերելու ու խաղաղ բնակիչներին, իրենց մասնագիտական աշխատանքը կատարող միջազգային լրագրողներին սպանելու ադրբեջանական հանցավոր մտադրության մասին»,– նշված է հայտարարության մեջ։

ՄԻՊ գրասենյակը տեղեկացնում է, որ այս հետևությունը հիմնավորող հաղորդումը՝ ապացույցներով ու անհրաժեշտ վերլուծությամբ վաղը Թաթոյանը կուղարկի միջազգային կառույցներին, դեսպանություններին՝ պահանջվող բոլոր ձևաչափերով ու ընթացակարգերին համապատասխան:

Պաշտպանը կրկին միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել այս ծայրաստիճան վտանգավոր երևույթների, շարունակվող հումանիտար աղետի վրա՝ այն անհապաղ դադարեցնելու համար իրական քայլեր ձեռնարկելու նպատակով:

Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր առավոտյան հրթիռակոծել էր Շուշիի Սուրբ Ղազանչեցող եկեղեցին, այդ պահին ներսում երեխաներ էին եղել։ Բարեբախտաբար, ոչ ոք չէր տուժել։

Դրանից հետո հրթիռակոծության հետևանքները լուսաբանելու համար եկեղեցի էին գնացել Արցախում աշխատող տեղական ու միջազգային լրատվամիջոցները:

Ադրբեջանական զինված ուժերը կրկին հրթիռակոծել էին եկեղեցին, և լրագրողները վնասվածքներ էին ստացել այդ հարվածներից։

Արցախի հրետակոծված շենքերի բնակիչները պատերազմի ավարտից հետո պետական փոխհատուցում կստանան

Լրահոս
0