Ստեփանակերտ, հիվանդանոց, արխիվային լուսանկար

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Շուշիի եկեղեցում վիրավորված լրագրողներին

140
Անվիճելի է, որ Ադրբեջանը դիտավորյալ ու թիրախային հարված է հասցրել լրագրողներին ու եկեղեցուն:

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 8-ին այցելել է հիվանդանոց՝ ճշտելու համար ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հասցրած հարվածից տուժած երեք օտարերկրյա լրագրողների առողջական վիճակը և դեպքի հանգամանքները:

Հիվանդանոցի ղեկավարությունը պաշտպանին տեղեկացրել է, որ դեպքից տուժել են ՌԴ քաղաքացի երեք լրագրողներ, որոնցից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ երկուսինը՝ ծանր: Պաշտպանը պարզել է, որ հարվածի պահին լրագրողները մասնագիտական աշխատանք էին կատարում եկեղեցում՝ լուսաբանելով եկեղեցուն հասցված առաջին հարվածի հետևանքները:

Դեպքի վայրում ներկա տարբեր քաղաքացիների ու լրագրողների վկայությամբ՝ հարվածի նախընթաց շրջանում եկեղեցու գլխավերևում անօդաչու թռչող սարք էր պտտվում, որն էլ այնուհետև հարվածել է եկեղեցուն: Այդ փաստերը հստակ ցույց են տալիս, որ ադրբեջանական զինված ուժերի համար տեսանելի է եղել, որ հարվածում են եկեղեցուն և որ ներսում առկա էին տարբերանշանով լրագրողներ: Հետևաբար անվիճելի է, որ Ադրբեջանը դիտավորյալ ու թիրախային հարված է հասցրել լրագրողներին ու եկեղեցուն: Ավելին, փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել են նաև Շուշիի մզկիթի շրջակայքը:

Խստագույնս դատապարտելով լրագրողների և եկեղեցու հերթական դիտավորյալ թիրախավորումը Ադրբեջանի կողմից՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը դրանք որակում է որպես պատերազմական ու մարդկության դեմ հանցագործություններ: Պաշտպանը հորդորում է միջազգային իրավապաշտպան կառույցներին համապատասխան գնահատական տալ այդ դեպքին և միջոցներ ձեռնարկել մեղավորներին պատժելու ուղղությամբ։

Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր առավոտյան հրթիռակոծել էր Շուշիի Սուրբ Ղազանչեցող եկեղեցին, այդ պահին ներսում երեխաներ էին եղել։ Բարեբախտաբար, ոչ ոք չէր տուժել։

Դրանից հետո հրթիռակոծության հետևանքները լուսաբանելու համար եկեղեցի էին գնացել Արցախում աշխատող տեղական ու միջազգային լրատվամիջոցները:

Ադրբեջանական զինված ուժերը կրկին հրթիռակոծել էին եկեղեցին, և լրագրողները վնասվածքներ էին ստացել այդ հարվածներից։

Արցախի հրետակոծված շենքերի բնակիչները պատերազմի ավարտից հետո պետական փոխհատուցում կստանան

140
թեգերը:
Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ), Շուշի, Լրագրող, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Ինչ իրավիճակում է Շուշիի Ղազանչեցոցը հրթիռակոծությունից հետո. տեսանյութ
«Նրանք նորից մեր եկեղեցիներն են ավերում». Օհանյանն արձագանքել է Շուշիի հրթիռակոծմանը
«Եկեղեցին վառվում էր, հազիվ մեզ հանեցին էնտեղից». տուժածները` Շուշիի հրթիռակոծության մասին
Ստեփանակերտ

Ստեփանակերտը հոսանքազրկվել է

988
(Թարմացված է 00:48 01.11.2020)
Արցախի մայրաքաղաքում օրվա ընթացքում պայթյուններ են հնչել, միացել է օդային տագնապի ազդանշանը։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում էլեկտրականությունն անջատվել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Ստեփանակերտը հոսանքազրկվել է 23.40-ի սահմանում։ Այժմ ամբողջ քաղաքը հոսանքազրկված է։

Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հայտնել էր, որ Ստեփանակերտի մերձակայքում մի շարք պայթյուններ են հնչել, քաղաքում միացել է օդային տագնապի ազդանշանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 31-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6947 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 239 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 656 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

988
թեգերը:
Ստեփանակերտ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
«Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչիր Արցախը». Հենրիխ Մխիթարյանը նոր գրառում է արել
Արցախի ո՞ր բնակավայրերի մոտ է ֆոսֆորային զենք կիրառվել. ՄԻՊ–ը` արգելված զինատեսակի մասին
Արցախի հայությունը չի կարող գոյություն ունենալ Ադրբեջանի կազմում. Փաշինյանը` Al Arabiya–ին
Խաղաղապահներ

Խաղաղապահներ սկանդինավյան երկրներից. Փաշինյանի խորհրդականը` ամերիկյան առաջարկի մասին

279
(Թարմացված է 00:39 01.11.2020)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանի խոսքով` խաղաղապահների կազմն ու ձևաչափը միշտ էլ բուռն քննարկումների թեմա է եղել։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Սկանդինավյան երկրներից Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը ոչ հավանական է համարում։ Հանրային հեռուստաընկերության եթերում նա ասաց, որ ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփի խորհրդական Ռոբերտ Օ' Բրայենի հայտարարությունը պարզապես առաջարկ է եղել։

«Ամենահիմնական խնդիրն այսօր՝ խաղաղապահ ուժերի ձևաչափն ու կազմն են, քանի որ այդ խաղաղապահ ուժերի միջոցով իրականացվում է տարբեր պետությունների շահերը»,- նշեց Հարությունյանը։

Նա հիշեցրեց 1994 թվականը, երբ ՌԴ-ն կրկին միջնորդ էր հրադադարի հաստատման համար։ Հայաստանը կողմ էր ռուս խաղաղապահներին, իսկ Ադրբեջանը` դեմ։ Հարությունյանը շեշտեց՝ դա նույնիսկ այն ժամանակ էր, երբ Թուրքիայի ազդեցությունն այդքան մեծ չէր։ Ադրբեջանը կողմ արտահայտվեց ԵԱՀԿ դիտորդներին։

Ռուսաստանը կօգնի՞ Հայաստանին. մեկնաբանում է Փաշինյանի գլխավոր խորհրդականը

«Դա մենք այսօր էլ ենք տեսնում։ Երբ հայկական կողմն ասում է՝ մենք պատրաստ ենք, և մեզ համար ընդունելի են ռուս խաղաղապահները, Ադրբեջանը հայտարարում է, որ երրորդ ուժ չպետք է լինի։ Դե ֆակտո նա դեմ է այդ առաջարկին, և այստեղ ակնհայտ է, որ նա առաջ է քաշում թուրքական գործոնը, ինչին Ռուսաստանը կտրուկ պատասխանեց, որ դեմ է»,- նշեց խորհրդականը։

Հիշեցնենք` Օ'Բրայենն առաջարկել էր Ղարաբաղյան հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել: Ըստ նրա` հակամարտության գոտում ցանկացած զինված խաղաղապահ ուժ չպետք է ներկայացուցիչներ ներառի Մինսկի խմբի համանախագահ երկրներից, ինչպես նաև հարևան պետություններից:

Հիմա արդեն բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանի միակ դաշնակիցը Ռուսաստանն է. Սարգսյան

279
Ըստ թեմայի
Չի բացառվում, որ խաղաղապահները կտեղակայվեն առանց Ադրբեջանի համաձայնության. Միքայելյան
Փաշինյանը կողմ է արտահայտվել ռուսական խաղաղապահների տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում
Օպտիմալ լուծումը ռուս խաղաղապահների տեղակայումն է. Նիկոլ Փաշինյան
Թուրք խաղաղապահներն անընդունելի են ինչպես ՀՀ–ի, այնպես էլ ԱՄՆ-ի համար. Թրամփի խորհրդական
Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել

59
(Թարմացված է 02:08 01.11.2020)
ՀՀ վարչապետի խոսնակը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը «Տելեգրամում» օգտահաշիվ չունի։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել ու գործում «Տելեգրամում»։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Տեղեկացնում եմ, որ վարչապետը «Տելեգրամում» հաշիվ չունի»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ից ծավալված պատերազմի ընթացքում բազմաթիվ կեղծ էջեր են բացվում սոցիալական ցանցերում։

Պետական տարբեր կառույցներ հանրությանը պարբերաբար հորդորում են զգոնություն ու աչալրջություն դրսևորել։

Հայերն Ադրբեջանի պետական փաստաթղթերի հասանելիություն են ստացել. տեսանյութ

59
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Մարտական գործողությունները մոտենում են Հայաստանի սահմանին. Փաշինյանը դիմել է Պուտինին
Փաշինյանը բացատրել է Հայաստան-Արցախ սահմանին ռուս սահմանապահների ներկայությունը
Փաշինյանն ասել է` ինչ հաջորդականությամբ կարող է լուծվել հակամարտությունը