Զինծառայողներ

Արծրուն Հովհաննիսյանը լավ լուր հայտնեց

806
(Թարմացված է 23:13 08.10.2020)
Երկու կողմերն էլ հրետանային ակտիվ կրակ են վարում, ինչի հետևանքով վիրավորումներն ու կորուստներն անխուսափելի են։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Գորիսի տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանը լավ լուր հայտնեց։ Նրա խոսքով` վիրավորված զինծառայողների մոտ 30 տոկոսը 24 ժամվա ընթացքում բուժօգնություն ստանալուց հետո վերադառնում է շարքեր։

«Սա բավականին լավ ցուցանիշ է` հաշվի առնելով, որ կողմերը հրետանային միջոցները կիրառում են շատ խիտ»,– ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ օրական կիրառվում են մոտ տասնյակ հազարավոր արկեր` հրանոթային կամ միջին տրամաչափի։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4069 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 145 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 496 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

 

806
թեգերը:
զինծառայող, Արծրուն Հովհաննիսյան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1684)
Ըստ թեմայի
«Տղաս անմահացավ». լուսանկարի հերոսի հայրը խնդրում է որդուն հիշել որպես անսահման լավատեսի
Ճանաչենք մեր հերոսներին. խոցել են թշնամուն ու փրկել շրջափակման մեջ ընկածների կյանքը
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին կրկին հրթիռակոծվել է. կան վիրավորներ
Շուշիում վիրավորված ռուս լրագրողի վիճակը շատ ծանր է․ բժիշկ
Ալեն Սիմոնյան

Ինչ նկատի ուներ Փաշինյանը «ցավոտ փոխզիջում» ասելով. պատասխանում է Ալեն Սիմոնյանը

69
(Թարմացված է 16:22 27.10.2020)
ԱԺ–ում լրագրողները հետաքրքրվել են, թե արդյո՞ք Փաշինյանը լավրովյան հայտնի լուծման մասին էր խոսում` «ցավոտ փոխզիջում» ասելով։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ, թե Արցախի հարցում պատրաստ ենք ցավոտ փոխզիջումների, ինչ–որ բան փնտրելը սխալ է։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` ի պատասխան լրագրողների հարցադրմանը, թե ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը նման արտահայտություն անելիս։

«Խոսքն այն մասին է, որ մենք մշտապես պատրաստ ենք եղել բանակցություններին և այդ ընթացքում եթե կար կամ կլիներ որևէ առաջարկ, որը մեզ համար ընդունելի կլիներ, ապա կներկայացվեր Հայաստանի և Արցախի ժողովրդի քննարկմանը։ Սակայն փաստն այն է, որ նմանատիպ առաջարկներ չի եղել ու չեն կարող լինել։ Այս փուլում, ցավոք, այդ խոսակցությունն այլևս սպառված է։ Փաշինյանի ասածներում որևէ այլ կոնկրետացում մտցնելը սխալ է»,–ասաց Սիմոնյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Փաշինյանի նկատի չուներ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտնի ծրագիրը, ըստ որի` փուլային տարբերակով պետք է Արցախյան հիմնահարցը լուծվեր և տարածքներ հանձնեինք։ Ի պատասխան Սիմոնյանը նշեց, որ եթե խոսքն այդ մասին լիներ, ապա դրա հետ կապված փաստաթուղթն արդեն պատրաստ էր, բանակցություններն ընթացել էին, և այդ խոսակցությունը կշարունակվեր։

Հիշեցնենք, որ ըստ վերոհիշյալ սկզբունքների` Արցախի հիմնահարցը պետք է լուծվի փուլային տարբերակով։ Առաջին փուլում պետք է 5 շրջան հանձնվի Ադրբեջանին, որից հետո Արցախի ստատուս քվոյի հարցը պետք է որոշվի, դրանից հետո ևս 2 շրջան պետք է հանձնվի։

69
Ըստ թեմայի
Էդվարդ Նալբանդյան․ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի
Նալբանդյանը` Լավրովի ասածի մասին. «Փաթեթային հանգուցալուծումը նկատի ունի նաև փուլային կիրառում»
«Փուլային տարբերակի մասին նույնիսկ ակնարկ չկա». ՀՀ ԱԳՆ–ն`Ղարաբաղյան հակամարտության մասին
Հենրիխ Մխիթարյան

«Ձեր լռությունը սպանում է մեզ»․ Մխիթարյանը կրկին դիմել է միջազգային հանրությանը

50
(Թարմացված է 15:35 27.10.2020)
Հայտնի ֆուտբոլիստն աշխարհի ուշադրությունը կրկին հրավիրել է Արցախում ընթացող թեժ մարտերի վրա և հորդորել միջազգային հանրությանը չլռել։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է աշխարհին պատմել Արցախի դեմ ընթացող պատերազմի մասին: Ֆուտբոլիստը Facebook–ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և դիմել կույր ձևացող աշխարհին։

«Ձեր լռությունը սպանում է»,-լուսանկարին կից գրել է Մխիթարյանը։

Պատերազմի առաջին օրերից Հենրիխ Մխիթարյանը իր ճանաչվածությունը դարձրեց զենք հօգուտ ճշմարտության ու հայ ժողովրդի։ Նա բազմիցս իր հրապարակումներում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին։ Ֆուտբոլիստը նաև Instagram-ի իր էջում հրապարակել էր վիրավոր հայ փոքրիկի և հոր լուսանկարն ու միջազգային հանրությանը կոչ արել շտապ միջամտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիան դադարեցնելու համար։

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան էլ իր հերթին հայտնել էր, որ պատրաստ է Հենրիխ Մխիթարյանին հանգիստ տալ առաջիկա խաղերին, քանի որ նա մտքերով Արցախում է:

 

50
թեգերը:
Հենրիխ Մխիթարյան, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1684)
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանը դիմել է միջազգային հանրությանը
Հենրիխ Մխիթարյանի մտքերն Արցախում են. «Ռոման» աջակցում է հայ ֆուտբոլիստին
«Ծանր սրտով եմ գրում». Հենրիխ Մխիթարյանը բաց նամակ է հղել Պուտինին, Թրամփին ու Մակրոնին