Սիրիական գրոհայիններ

Սիրիայում իմամը կոչ է անում միանալ իրեն` Ադրբեջանի կողմից կռվելու համար. տեսանյութ

728
(Թարմացված է 14:11 08.10.2020)
ՊՆ–ի հրապարակած տեսանյութում իմամը նշում է, որ պետք է պատերազմին մասնակցեն Ադրբեջանի կողմից և կռվեն այնպես, ինչպես պատերազմել են Սիրիայում և Լիբիայում։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել` ևս մեկ անգամ փաստելով, որ Արցախի դեմ Ադրբեջանը վարձկանների է ներգրավվել Սիրիայից։

Տեսանյութում, որն արվել է Սիրիայի Աֆրին քաղաքում, իմամը նշում է, թե իսլամական աշխարհը ենթարկվում է զրկանքների։ Նա կոչ է անում ներկաներին միանալ և պատերազմել Արցախի դեմ։ Իմամը նշում է, որ պետք է պատերազմին մասնակցեն Ադրբեջանի կողմից և կռվեն այնպես, ինչպես պատերազմել են Սիրիայում և Լիբիայում։ 


Հիշեցնենք, որ արդեն հայտնի է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի և Հայաստանի դեմ նրանց օգտագործելու նպատակով։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն ՀՀ և ԱՀ իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ները և արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ:

Ֆրանսիան և Ռուսաստանը մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողություններին Սիրիայից զինյալների մասնակցության կապակցությամբ։

728
թեգերը:
Արցախ, Սիրիա, վարձկաններ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1684)
Ըստ թեմայի
Արցախի դեմ կռվող վարձկան ահաբեկիչները խուճապի մեջ են. ԱԱԾ–ն ապացույցներ է ներկայացրել
Արցախի դեմ մղվող պատերազմում սպանվել է ավելի քան 90 վարձկան ահաբեկիչ
Հազարավոր վարձկաններ են ուղարկվում Ղարաբաղյան հակամարտության գոտի. Նարիշկին
Ալեն Սիմոնյան

Ինչ նկատի ուներ Փաշինյանը «ցավոտ փոխզիջում» ասելով. պատասխանում է Ալեն Սիմոնյանը

2
ԱԺ–ում լրագրողները հետաքրքրվել են, թե արդյո՞ք Փաշինյանը լավրովյան հայտնի լուծման մասին էր խոսում` «ցավոտ փոխզիջում» ասելով։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ, թե Արցախի հարցում պատրաստ ենք ցավոտ փոխզիջումների, ինչ–որ բան փնտրելը սխալ է։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` ի պատասխան լրագրողների հարցադրմանը, թե ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը նման արտահայտություն անելիս։

«Խոսքն այն մասին է, որ մենք մշտապես պատրաստ ենք եղել բանակցություններին և այդ ընթացքում եթե կար կամ կլիներ որևէ առաջարկ, որը մեզ համար ընդունելի կլիներ, ապա կներկայացվեր Հայաստանի և Արցախի ժողովրդի քննարկմանը։ Սակայն փաստն այն է, որ նմանատիպ առաջարկներ չի եղել ու չեն կարող լինել։ Այս փուլում, ցավոք, այդ խոսակցությունն այլևս սպառված է։ Փաշինյանի ասածներում որևէ այլ կոնկետացում մտցնելը սխալ է»,–ասաց Սիմոնյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Փաշինյանի նկատի չուներ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտնի ծրագիրը, ըստ որի` փուլային տարբերակով պետք է Արցախյան հիմնահարցը լուծվեր և տարածքներ հանձնեինք։ Ի պատասխան Սիմոնյանը նշեց, որ եթե խոսքն այդ մասին լիներ, ապա դրա հետ կապված փաստաթուղթն արդեն պատրաստ էր, բանակցություններըն ընթացել էին և այդ խոսակցությունը կշարունակվեր։

Հիշեցնենք, որ ըստ վերոհիշյալ սկզբունքների` Արցախի հիմնահարցը պետք է լուծվի փուլային տարբերակով։ Առաջին փուլում պետք է 5 շրջան հանձնվի Ադրբեջանին, որից հետո Արցախի ստատուս քվոյի հարցը պետք է որոշվի, դրանից հետո ևս 2 շրջան պետք է հանձնվի։

2
Հենրիխ Մխիթարյան

«Ձեր լռությունը սպանում է մեզ»․ Մխիթարյանը կրկին դիմել է միջազգային հանրությանը

50
(Թարմացված է 15:35 27.10.2020)
Հայտնի ֆուտբոլիստն աշխարհի ուշադրությունը կրկին հրավիրել է Արցախում ընթացող թեժ մարտերի վրա և հորդորել միջազգային հանրությանը չլռել։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է աշխարհին պատմել Արցախի դեմ ընթացող պատերազմի մասին: Ֆուտբոլիստը Facebook–ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և դիմել կույր ձևացող աշխարհին։

«Ձեր լռությունը սպանում է»,-լուսանկարին կից գրել է Մխիթարյանը։

Պատերազմի առաջին օրերից Հենրիխ Մխիթարյանը իր ճանաչվածությունը դարձրեց զենք հօգուտ ճշմարտության ու հայ ժողովրդի։ Նա բազմիցս իր հրապարակումներում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին։ Ֆուտբոլիստը նաև Instagram-ի իր էջում հրապարակել էր վիրավոր հայ փոքրիկի և հոր լուսանկարն ու միջազգային հանրությանը կոչ արել շտապ միջամտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիան դադարեցնելու համար։

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան էլ իր հերթին հայտնել էր, որ պատրաստ է Հենրիխ Մխիթարյանին հանգիստ տալ առաջիկա խաղերին, քանի որ նա մտքերով Արցախում է:

 

50
թեգերը:
Հենրիխ Մխիթարյան, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1684)
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանը դիմել է միջազգային հանրությանը
Հենրիխ Մխիթարյանի մտքերն Արցախում են. «Ռոման» աջակցում է հայ ֆուտբոլիստին
«Ծանր սրտով եմ գրում». Հենրիխ Մխիթարյանը բաց նամակ է հղել Պուտինին, Թրամփին ու Մակրոնին